For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մարիամաձոր.

Մարիամաձոր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարաքենդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Մարիամաձոր
ադրբ.՝ Məmməddərə/Məmmədadzor
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ՀամայնքՄարտունու շրջան
Այլ անվանումներԴարաքենդ
ԲԾՄ828 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն258 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Մարիամաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մարիամաձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մարիամաձոր, գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 59 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Վանեսարի լեռնաճյուղերի հյուսիսային կողմում գտնվող երկու ձորերի մեջ։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Սիրանչ», «Բալանանց» և «Գյուղամիջի»։

Մարիամաձոր գյուղի հողային տարածությունը կազմում է 388,78 հա։

Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։

Մարիամաձոր գյուղի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Աղվանիվ աշխարհի, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգիի Շուշիի գավառի կազմի մեջ։

1988-1989 թվականներին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որն Տող գյուղի ջոկատի հետ առանձին, իսկ 1992 թվականին Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են գյուղի, հադրութի շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանական, ինչպես նաև ֆիզուլիի, Աղդամի, Ջաբրայիլի ազատագրական մարտերին։ Գյուղի բնակարները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 1977 թվականի տվյակներով կազմել է 319 հայ բնակիչ, 2005 թվականի տվյալներով կազմել է 260, իսկ 2010 թվականի տվյալներով կազմել է 222 մարդ։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 259 266 222

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[5]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), գերեզմանոց (16-19-րդ դարեր), խաչքար (16-19-րդ դարեր), հաշվառված է 7 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 59 աշակերտներ[6]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  5. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, Քաղաքները, Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 198-199-200.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 125.((cite book)): CS1 սպաս․ location missing publisher (link)
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մարիամաձոր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?