Մարատ Հովհաննիսյան
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1945[1] (79 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1989) |
Պարգևներ |
Մարատ Համազասպի Հովհաննիսյան (սեպտեմբերի 21, 1945[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտություններ դոկտոր (1989), պրոֆեսոր (2002): ՀՀ ռազմաբժշկական ակադեմիայի նախագահ (2000): Հայկական բանակի կենտրոնական կլինիկայի հոսպիտալի հիմնադիրներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարատ Հավհաննիսյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 21-ին, Գեղարքունիքի մարզի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1969 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը։ 1969-1976 թվականներին աշխատել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի փորձարարական և կլինիկական վիրաբուժության ինստիտուտում, 1976-1990 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտում։ 1990-1999 թվականներին՝ հայկական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1999-2002 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 2000 թվականին եղել է ՀՀ ռազմաբժշկական ակադեմիայի նախագահ, 2002 թվականից՝ Ազատամարտի վետերանների միության փոխնախագահ[2]։
Աշխատանքները վերաբերում են կերակրափողի սպիական նեղացումների պահպանողական բուժման և ռազմադաշտային վիրաբուժության խնդիրներին։
Ղարաբաղյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է վիրավորների բուժման աշխատանքներին։ Հեղինակ է «Ռազմադաշտային վիրաբուժություն» (2000) ուսումնական ձեռնարկի։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1994):
- Ազատամարտի վետերանների միության փոխնախագահ (2002 թվականից)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մխիթար Հերացու մեդալ (2000):
- «Մարշալ Բաղրամյան-100» մեդալ (2004):
- «Զորավար Անդրանիկ» մեդալ (2005):
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Клинические основы применения низкочастотного ультразвука в профилактике послеоперационных нагноений, лечении перитонита и гнойных ран, автореферат дис. ... д-ра мед. наук, 14.00.27 / М. А. Оганесян, М-во здравоохранения РСФСР, Перм. гос. мед. ин-т. - Пермь, 1988.
- Рубцовые сужения пищевода и его анастомозов и их консервативное лечение. М. А. Оганесян, Ереван, Айастан, 1989.[3]
- Հովհաննիսյան Մ. Հ., Ռազմադաշտային վիրաբուժություն, ուսումնական ձեռնարկ, 2000[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12153
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Оганесян, Марат Амазаспович - Рубцовые сужения пищевода и его анастомозов и их консервативное лечение - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Հովհաննիսյան, Մարատ Համազասպի (2000). Ռազմադաշտային վիրաբուժություն։ Ուսումնական ձեռնարկ. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան. Երևան: Ա.Հ.
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.