Մասնակից:Vangogh03/Ավազարկղ2
Հաուլի քայլող ամրոցը (ճապ.՝ ハウルの動く城 Hauru no Ugoku Shiro) ճապոնական անիմացիոն ֆանտաստիկ ֆիլմ է, որը գրվել և նկարահնավել է Հայաո Միյազակիի կողմից։ Այն հիմված է բրիտանացի գրող՝ Դիանա Ուեն Ջոնսի 1986 թվականին գրված համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Տոշիո Սուզուկին է, նկարահանվել է Studio Ghibli–ի կողմից և հեռարձակվել Toho–ով։ Ճապոնական ձայնային դերասանական կազմում ընդգրկված էին Չիեկո Բաիշոն և Տակույա Կիմուրան, մինչդեռ անգլերեն տարբերակում Ջին Սիմոնսը, Էմիլի Մորթիմերը, Լորան Բեքոլը, Կրիստիան Բեյլը, Ջոշ Հաչերսնը և Բիլլի Կրիստալը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հորինված թագավորությունում, որտեղ լայն տարածում ունեին և մոգությունը, և վաղ քսաներորդ դարի տեխնոլոգիաները մեկ այլ թագավորության դեմ պատերազմի ֆոնին։ Այն պատմում է Սոֆի անունով երիտասարդ գլխարկագործ աղջկա մասին, որին իր խանութ մտած վհուկը կախարդում է և վերածում պառավի։ Սոֆին հանդիպում է Հաուլ անունով կախարդի և ներքաշվում թագավորի համար նրա կռվելու դիմադրության մեջ։
2003 թվականի Միացյալ Նահանգների Իրաք ներխուժման Միյաձակիի հակազդեցության ազդեցության տակ ֆիլմը պարունակում է հակապատերազմական ուժեղ թեմաներ։ Միյաձակին ասել է, որ «զայրույթը մեծ էր » իրաքյան պատերազմի վերաբերյալ, ինչը ստիպեց իրեն ֆիլմ նկարահանել, որը, իր կարծիքով, վատ կընդունվի Միացյալ Նահանգներում:[1] Այն նաև վեր է հանում ծերության թեման՝ դրականորեն պատկերելով տարիքը մի բան, որը գլխավորին հերոսին ազատություն է տալիս: Ֆիլմը պարունակում է նաև ֆեմինիստական տարրեր և ասելիքներ կարեկցանքի արժեքի մասին: 2013 թվականին Միյաձակին ասաց, որ Հաուլի քայլող ամրոցը իր սիրելի ստեղծագործությունն է՝ բացատրելով. «Ես ուզում էի փոխանցել այն ուղերձը, որ կյանքն արժե ապրել, և չեմ կարծում, որ ինչ–որ բան է փոխվել»[2]: Ֆիլմը թեմատիկորեն էականորեն տարբերվում է վեպից. մինչ վեպը կենտրոնանում է դասակարգային և գենդերային նորմերի վրա, ֆիլմը կենտրոնանում է սիրո, անձնական հավատարմության և պատերազմի կործանարար հետևանքների վրա:[3]
Հուլի քայլող ամրոցի պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 5-ին Վենետիկի 61-րդ միջազգային կինոփառատոնում և բեմադրվել է Ճապոնիայում 2004 թվականի նոյեմբերի 20-ին: Ճապոնիայում դրա շահույթը հասավ 190 միլիոն դոլարի և 236 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դարձնելով այն կոմերցիոն առումով ամենաստացված ճապոնական ֆիլմերից մեկը պատմության մեջ. Ֆիլմը արժանացավ քննադատների գնահատականին, հատկապես գովասանքի արժանացավ իր վիզուալության և Միյաձակիի կողմից արծարծված թեմաների համար: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Օսկար» 78-րդ մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմի համար, սակայն պարտվել է Ուոլիսը և Գրոմիտը. Ճագարի անեծքին։ Այն արժանացել է մի քանի այլ մրցանակների, այդ թվում՝ չորս Տոկիոյի անիմե մրցանակների և Nebula մրցանակի լավագույն սցենարի համար:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆին՝ երիտասարդ գլխարկագործը և երեք քույրերից ավագը, հանդիպում է Հաուլ անունով կախարդին, երբ գնում է իր քրոջը՝ Լետտիին այցելելու: Տուն վերադառնալուն պես նա հանդիպում է Ամայի անապատի վհուկին, ով նրան վերածում է 90-ամյա կնոջ։ Փորձելով կոտրել անեծքը՝ Սոֆին հեռանում է տնից և ճամփա ընկնում գյուղով: Նա հանդիպում է կենդանի խրտվիլակի, որին անվանում է «Շաղգամի գլուխ»։ Նա տանում է նրան դեպի Հաուլի քայլող ամրոցը, ուր նա ներխուժում է անհրավեր։ Այնուհետև նա հանդիպում է Հաուլի երիտասարդ աշակերտ Մարքլին և Կալցիֆեր անունով հրե դևին՝ ամրոցի կախարդանքի և շարժման աղբյուրին: Կալցիֆերը պայմանավորվածության է գալիս է Սոֆիի հետ՝ համաձայնելով կոտրել նրա անեծքը, եթե վերջինս խզի իր կապը Հաուլի հետ: Երբ Հաուլը հայտնվում է, Սոֆին հայտարարում է, որ «ինքն իրեն աշխատանքի է ընդունել» որպես հավաքարար։
Միևնույն ժամանակ Սոֆիի ժողովուրդը պատերազմի մեջ է մտնում հարեւան թագավորության հետ, որը փնտրում է իր անհետացած արքայազնին։ Թագավորը կանչում է Հաուլին՝ պատերազմելու: Սակայն, Հաուլը որոշում է Սոֆիին ուղարկել թագավորի մոտ՝ իբր նրա մայր, որպեսզի Սոֆին ասի, որ Հաուլը չափազանց վախկոտ է կռվելու համար: Հեռանալուց առաջ նա Սոֆիին տալիս է կախարդված մատանի, որը նրան ուղղորդում է դեպի Կալցիֆերը և երաշխավորում նրա անվտանգությունը։ Սոֆին հանդիպում է Սուլիմանին՝ թագավորի գլխավոր կախարդուհուն, ինչպես նաև Ամայի անապատի վհուկին, որին Սուլիմանը պատժում է՝ սպառելով նրա ողջ ուժը և վերադարձնելով նրան իր իսկական տարիքին և դրանով իսկ վերածելով նրան անվնաս և շատ տարեց կնոջ: Սուլիմանը զգուշացնում է Սոֆիին, որ Հաուլը կարժանանա նույն ճակատագրին, եթե չկռվի թագավորի համար։ Այնուհետև Հաուլը ժամանում է Սոֆիին փրկելու: Սուլիմանը փորձում է նրան թակարդի մեջ գցել՝ վերածելով հրեշի, բայց Սոֆիի օգնությամբ նա հիշում է իրեն և հազիվ է խուսափում մահից։ Դուետը փախչում է Ամայի անապատի նախկին վհուկի և Սուլիմանի շան՝ Հենի հետ միասին։ Զինվորները ներխուժում են ինչպես Ջենկինսի, այնպես էլ Պենդրագոնի (Հաուլի երկու կեղծանունները) տները՝ պարզելով, որ դրանք ոչ այլ ինչ են, քան քողարկված լքված շենքեր. ամրոցի կախարդական դուռը թույլ էր տալիս ճանապարհորդել երկու կեղծ խանութների միջով:
Սոֆին իմանում է, որ Հաուլի կյանքն ինչ-որ կերպ կապված է Կալցիֆերի հետ, և որ Հաուլը վերածվում է թռչնի նման արարածի, որպեսզի խանգարի պատերազմի երկու կողմերին, բայց յուրաքանչյուր փոխակերպում ավելի դժվար է դարձնում նրա վերադարձը մարդկային կերպարանքին: Այնուհետև Հաուլը ամրոցը կախարդական կերպով կապում է Սոֆիի տան հետ՝ ամրոցը կանգնեցնելով քաղաքի ծայրամասում: Մի քանի օր անց քաղաքը ռմբակոծվում է թշնամու ինքնաթիռների կողմից, և Սուլիմանի կամակատարները հարձակվում են տան և Սոֆիի գլխարկների խանութի վրա: Հաուլլը դուրս է գալիս նրանց պաշտպանելու: Այնուհետեւ Սոֆին բոլորին դուրս է հանում տնից և Կալցիֆերին հանում բուխարուց , ինչը փլուզում է ամրոցը։ Ամայի անապատի վհուկը հասկանում է, որ Կալցիֆերի մոտ է Հաուլի սիրտը, բռնում է հրե դևին և ինքնահրկիզվում: Սոֆին խուճապի է մատնվում և ջուր է լցնում վհուկի վրա, ինչը մարում է Կալցիֆերին: Ամրոցի մնացած մասը բաժանվում է երկու մասի. Սոֆին ընկնում է անդունդից և բաժանվում տան անդամներից։
Հետևելով կախարդված մատանուն՝ Սոֆին թափառում է անցյալից մի տեսարանում, որտեղ նա տեսնում է, թե ինչպես է երիտասարդ Հցուլը բռնում ընկնող աստղին՝ Կալսիֆերին, և տալիս նրան իր սիրտը: Սոֆին ասում նրանց, որ գտնեն իրեն ապագայում, քանի որ նա վերադառնում է իրակիանություն: Նա վերադառնում է ներկա, գտնում է Հաուլին և նրանք վերամիավորվում են մյուսների հետ: Վհուկը վերադարձնում է Հաուլի սիրտը, և Սոֆին այն նորից դնում է Հաուլի ներսում՝ վերակենդանացնելով նրան և ազատելով Կալսիֆերին, թեև վերջինս որոշում է մնալ։ Սոֆիի անեծքը կոտրվում է, թեև մազերը մնում են սպիտակ: Շաղգամ գլխի այտը համբուրելուց հետո այն վերադառնում է մարդկային կերպարանքին՝ բացահայտելով, որ ինքը Ջասթինն է՝ անհայտ կորած արքայազնը թշնամու թագավորությունից: Նա բացատրում է, որ միայն իսկական սիրո համբույրը կարող է կոտրել իր անեծքը: Տեսնելով, որ Սոֆիի սիրում է Հաուլին , նա անմիջապես մեկնում է տուն՝ դադարեցնելու պատերազմը, բայց խոստանում է, որ նորից կտեսնի նրանց: Սուլիմանը, բյուրեղապակյա գնդի միջով տեսնելով ամենը , նույնպես որոշում է դադարեցնել պատերազմը։ Որոշ ժամանակ անց ռմբակոծիչները մութ երկնքի տակ թռչում են վերականգնված և կանաչապատ գյուղի վրայով` ուղղվելով դեպի մեկ այլ պատերազմ, մինչդեռ Սոֆին, Հաուլը և մյուսները շարժվում են հակառակ ուղղությամբ նոր թռչող ամրոցով: Երբ ամրոցը սավառնում է, Հաուլն ու Սոֆին համբուրվում են ամրոցի պատշգամբում:
Հնչյունավորող կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպարներ | Ճապոնացի հնչյունավորող[4] | Անգլիացի կրկնօրինակող[5] |
---|---|---|
Սոֆի Հաթթեր (ճապ.՝ ソフィー・ハッター Sofī Hattā) |
Չիեկո Բարիշո | Էմիլի Մորթիմեր (երիտասարդ) |
Ջին Սիմոնս (ծեր) | ||
Հաուլ (ճապ.՝ ハウル Hauru) | Տակույա Կիմուրա | Կրիստիան Բել |
Ամայի անապատի վհուկ (ճապ.՝ 荒地の魔女 Arechi no Majo) |
Ակիհիրո Միվա | Lորան Բեքոլ |
Կալցիֆեր (ճապ.՝ カルシファー Karushifā) | Տատսույա Գաշոյին[6] | Բիլլի Քրիստլ |
Մարքլ (ճապ.՝ マルクル Marukuru) | Ռյունոսոկե Կամիկի[6] | Ջոշ Հատչերսոն |
Սուլիման (ճապ.՝ サリマン Sariman) | Հարուկո Կատո | Բլիֆ Տաններ |
Լետտի (ճապ.՝ レティー Retī) | Յայուի Կազոկի | Ջին Մալոնե |
Հանի (ճապ.՝ ハニー Hanī) | Մայունո Յասակավա | Մարի Դեվն |
Արքայազն Ջասթին/Շաղգամ գլուխ (ճապ.՝ カブ Kabu) |
Յո Օիզումի | Կրիսպին Ֆրիմն |
Ինգրիի արքա (ճապ.՝ 国王 Kokuō) | Ակիո Օտսուկա | Մարկ Սիլվերմեն |
Հին (ճապ.՝ ヒン Hin) | Դաջիրո Հարադա | Դի Բրեդլի Բեյքր |
Թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղաղասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաուլի քայլող ամրոցը պարունակում է ուժեղ հակապատերազմական թեմաներ՝ ազդված 2003 թվականի իրաքյան պատերազմի հանդեպ Միյաձակիի զզվանքից:[7] Երբ նա «Օսկար» ստացավ «Ուրվականներից քշվածները» ֆիլմի համար, նա ասաց, որ «մեծ զայրույթ ունի պատերազմի վերաբերյալ»: Այսպիսով, նա որոշ երկմտություններ ունեցավ մրցանակի վերաբերյալ:[1] Միյաձակիին ճանաչում են որպես պացիֆիստ:[8][./Մասնակից:Vangogh03/Ավազարկղ2#cite_note-FOOTNOTEGordon2005Smith2011Kimmich2007134–135-8 [8]] Իրաքյան պատերազմի նախօրեին Միյաձակին որոշեց նկարահանել մի ֆիլմ, որը, իր կարծիքով, վատ կընդունվի ԱՄՆ-ում: Չնայած այդ երկրում ֆիլմի հաջողությանը՝ գրականագետ Դանի Կավալլարոն հայտարարեց, որ Միյաձակին կարողացել է «ստեղծել մի ֆիլմ, որը, սկզբունքորեն, պետք է որոշակի անհանգստություն առաջացներ ամերիկյան հանդիսատեսի շրջանում»:[1] Ֆիլմում տիկին Սուլիմանը կարծես միայն սադիստական դրդապատճառներ ունի կոնֆլիկտ ստեղծելու համար,[1] և չնայած ամենագետ է, չի կարողանում ճանաչել պատերազմի անհեթեթությունը մինչև պատմության վերջը: Սա արտացոլում է Միյաձակիի՝ իրական աշխարհի կոնֆլիկտները ցույց տալու ցանկությունը, քանի որ այն նաև որոշակիորեն կամայական է և սնվում է քմահաճ մարդկանց ցանկություններով:[9] Կավալլարոն ասել է, որ պատերազմի պատկերը կրում է «անվրեպ դառը համ»[1]: Նա նաև գրում է, որ ֆիլմում ընդգծվել է բանակը ու պատերազմը[10]։
«Հաուլի քայլող ամրոցը»աշխարհը բաժանված չէ հստակ չարագործների և հերոսների միջև. փոխարենը, կերպարները բարդ են, և նույնիսկ նրանք, որոնք ի սկզբանե ներկայացված են բացասական լույսի ներքո, ինչպիսին է Հաուլը, կարող են փոխվել ժամանակի ընթացքում[11]: Մեթ Քիմմիխը, սակայն, հայտարարել է, որ ֆիլմի պարզունակ ուղերձն այն է, որ «պատերազմը վատն է[12]»։ Այն տեսարանը, որտեղ Սոֆին կանգնած է գեղեցիկ ծաղիկների դաշտում, ընդհատվում է պատերազմական մեքենայով «մեղադրելով կայսրությանը խաղաղությունը կործանանելու համար»[13]։ Այս կերպարը խիստ հակադրվում է Միյաձակիի մյուս ֆիլմերին, ինչպիսիք են Արքայադուստր Մոնոնոկեն, որը քննադատում է ռազմական հակամարտությունը ավելի նրբանկատորեն[12]: Էնդրյու Օսմոնդը հայտարարել է, որ «Հաուլի մաքուր սիրտ հակապատերազմական դիրքորոշումը ներկայացվում է որպես նիհիլիզմ առանց այլընտրանքի, քանի որ նա պայքարում է յուրաքանչյուր կողմի ուժերի դեմ և դառնում բոլորի վատթարագույն սարսափը», հրեշավոր թռչնի տեսքով: Թռչնի կերպարանափոխվելով՝ Հաուլը վտանգում է կորցնել իր մարդկությունը. Կալցիֆերը մի պահ մեկնաբանում է, որ շուտով նա չի կարողանա վերադառնալ իր մարդկային կերպարանքին: Ի հակադրություն, Աշիտական «Արքայադուստր Մոնոնոկեում» պայքարում է դիվային հիվանդության դեմ, որով նա տառապում է, և փորձում է խաղաղություն հաստատել երկու կողմերի միջև: Օսմոնդը նշում է, որ երկու ֆիլմերն էլ մատնանշում են առնականության սահմանները, ինչպես օրինակ են Հաուլը և Աշիտական[12]։
Թռիչք և արդիականության քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Միյաձակիի մի քանի այլ ֆիլմեր, Հաուլի քայլող ամրոցը արտացոլում է ռեժիսորի սերը թռչելու հանդեպ[11]: Ֆիլմում հայտնվում են հնարամտորեն արված ինքնաթիռների դիզայններ, իսկ Հաուլը հաճախ վերածվում է թռչունի[14]։ Միյաձակին ուսումնասիրում է թռիչքը որպես ամենաուղղակի թեմա հետագա «Քամին բարձրանում է» ֆիլմում: Միյաձակին ասել է, որ մանուկ հասակում իրեն գրավել են ռազմական ինքնաթիռները, բայց նա սկսել է ատել դրանց կործանարար նպատակի պատճառով, որի համար դրանք ստեղծվել են: Այսպիսով, Հաուլի քայլող ամրոցը պարունակում է ինչպես ինքնաթիռների անվնաս և գեղեցիկ պատկերներ, այնպես էլ մեծ ռազմական նավերի տգեղ և կործանարար պատկերներ[14]: Կավալլարոն գրում է, որ Միյաձակին ցանկանում է «պատկերել թռիչքը որպես հիացմունքի և ակնածանքի առարկա», սակայն նա կույր չէ անբարեխիղճ ռազմավարների և կառավարիչների կողմից դրա չարաշահման համար»[14]։
Թռիչքի նրբերանգ պատկերը Միյաձակիի ժամանակակից հասարակության և տեխնոլոգիայի վերաբերյալ ավելի լայն քննադատության մի մասն է: Մարգարեթ Թալբոթը գրում է, որ անձամբ Միյաձակին ցուցադրում է «խորը դժգոհություն ժամանակակից կյանքից», մասնավորապես տեխնոլոգիայի ազդեցություններից և բնությունից կտրվածությունից[11]: Նրա ֆիլմերից շատերը դասում են տեխնոլոգիական ամբարտավանությունը չարի արմատների շարքում[15]: Մարտանավերը, որոնք երևում են լանդշաֆտի վրայով շարժվելիս, պատկերված են որպես «արդիականության փայլ և արդարության երչթաքայլ», բայց հետո պատկերվում են որպես խիստ կործանարար[16]: Ի հակադրություն, կիսաօրգանական ամրոցը ցույց է տալիս «Միյաձակիի ինդուստրիալիզմի դաոսական ներկայացումը, որը պետք է համապատասխանեցվի բնությանը», ըստ Կարլ և Գարաթ Ուիլսոնների[16]: Էնթոնի Լիոյը գրում է, որ Միյաձակին հաճախ պատկերում է գեղեցիկ տեսարաններ՝ ի տարբերություն արդիականության խորհրդանիշներ պարունակող տեսարանների, օրինակ՝ այն տեսարանը, որտեղ Սոֆիի ոգևորությունը ընդհատվում է պատերազմական մեքենայով: Այս հակադրությունը արդիականության էկոլոգիական քննադատության մի մասն է, սակայն Միյաձակին առաջարկում է նաև այլընտրանք՝ գեղեցիկ բնական տեսարանների տեսքով[13]:
Ծերություն և կարեկցանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միյաձակին ասել է, որ Հաուլի շարժվող ամրոցի պատմության գրավիչ կողմը համեմատաբար դրական լույսն էր, որը սփռեց ծերանալու վրա[11]: Երբ Սոֆին ծերանում է վհոի կախարդանքի հետևանքով, նա նաև ավելի ազատ է զգում իր կարծիքն արտահայտելու: Ըստ Միյաձակիի, ծեր կանանց շատ հազվադեպ է թույլատրվում հայտնվել էկրանին, ինչպես Հաւոլի քայլող ամրոցում, ինչը այն դարձրեց ռիսկային գաղափար[11]: Էլիզաբեթ Փարսոնսը ասել է, որ ֆիլմը կոտրում է «տարիքային անհրապույրության» կարծրատիպը, երբ արհեստականորեն ծերացած Սոֆիին հաջողվում է փրկել երկու գրավիչ տղամարդու (որոնք սկսում են սիրել իրեն) և ակամա դադարեցնել պատերազմն իր երկրում[17]։ Սոֆիի արարքները սովորաբար կապված են տատիկների հետ, օրինակ՝ բարի լինելը և հոգ տանեըլ իր շրջապատի հանդեպ և տնային գործերով զբաղվելը. սակայն այդ գործողությունները պատկերվում են որպես հզոր և հերոսական[17]: Սոֆին Միյաձակիի ֆիլմերի մի քանի ուժեղ կին հերոսներից մեկն է[13]։ Սա, ըստ Փարսոնսի, ֆիլմին տալիս է նաև ֆեմինիստական ասպեկտ[17]։ Բացի այդ, չնայած Սոֆիին հաջողվում է իր ներկայությունը ամրոցում օրինական դարձնել՝ պնդելով, որ հավաքարար է, ֆիլմը շարունակում է ցույց տալ, որ տնային գործերը հավասարապես բաշխված են՝ ամրապնդելով դրա ֆեմինիստական կողմը[17]:
2013-ին Միյաձակին հայտարարեց, որ Հաուլի քայլող ամրոցը իր սիրելի ստեղծագործությունն է, և իր ընտրությունը բացատրեց ասելով.«Ուզում էի ասել, որ կյանքը արժե ապրել և չեմ կարծում ,որ ինչ–որ բան փոխվել է»[2]։ Ֆիլմում Սոֆիին ցուցադրվում է, որ հաղթահարում է ծայրահեղ մարտահրավերները՝ սովորելով վեր դասել նրանց բարեկեցությունը, ում մասին նա հոգ է տանում իր սեփական շահից, մի հատկություն, որը Միյաձակին անվանում է նվիրվածություն[2]: Միյաձակիի ֆիլմերի մի քանի հերոսներ, ինչպիսիք են Աշիտական և Սանը Արքայադուստր Մոնոնոկեում և Շիտան և Պազուն երկնքում գտնվող ամրոցում, սովորում են գոյատևել՝ սովորելով նույն դասը[2]: Կավալլարոն նշում է, որ Միյաձակին այս բարոյականությունը տարածում է ամբողջ ֆիլմի ընթացքում՝ փոխանցելու մարդկանց կարեկից լինելու ունակությունը, ինչպես օրինակ, երբ խրտվիլակը հովանոց է պահում Սոֆիի գլխին, երբ անձրև է գալիս[2]: Ֆիլմի ընթացքում Հաուլը՝ նրա ամենասին ու եսասեր կերպարը, նույնպես սովորում է ուրիշներին իրենից առաջ դասել[17]։ Երբ տիկին Սուլիմանը հետ է վերդարձնում Ամայի անապատի վհուկի իսկական կերպարանքը՝ որպես թուլացած պառավ, Սոֆին վերցնում է նրան և հոգ է տանում նրա մասին, չնայած որ վհուկն է պատասխանատու Սոֆիի անեծքի համար՝ այդպիսով ուժեղ կերպով ցուցադրելով կարեկցանքի գաղափարը[17]: Այնուհետև վհուկը գրեթե ոչնչացնում է Հաուլին իր եսասիրական պահվածքով, բայց նաև օգնում է վերջում փրկել ամրոցը: Պարսոնսը գրում է, որ «Միյաձակիի հավասարակշռող արարքում տարեց կանայք կարող են լինել հզոր և թույլ, դրական և բացասական, սնուցող և եսասեր, վիրավորված և սիրված; մի խոսքով, նրանց չի կարելի պարզապես դասակարգել կամ կարծրատիպային դարձնել, և նրանց չի կարելի անտեսել որպես ֆանտաստիկ չարագործներ՝ մարմնավորված չար կախարդների կողմից»[17]: Նրանց նաև մեծ տեղ է հատկացվում ֆիլմում որպես ակտիվ կերպարներ, մի բան, որը սովորաբար չի հանդիպում արևմտյան ֆիլմերում[17]:
Ֆիլմարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի սեպտեմբերին ստուդիա Գիբլին հայտարարեց երկու ֆիլմերի արտադրության մասին։ Առաջինը՝ «Կատուն վերադառնում է», իսկ երկրորդը՝ Դիանա Ուին Ջոնսի «Հաուլի քայլող ամրոցը» վեպի ադապտացիան[18]։ Տոշիո Սուզուկին, ով «Հաուլի քայլող ամրոցի» պրոդյուսերն է, ասել է, որ Միյաձակին ոգեշնչվել է ֆիլմը նկարահանելու համար, երբ կարդացել է Ջոնսի վեպը, և ապշել է գյուղով մեկ շարժվող ամրոցի պատկերով[19]: Վեպը չի բացատրում, թե ինչպես է ամրոցը շարժում, և Միյաձակին հետաքրքրված էր պարզել, թե ինչպես կարող է շարժվել ամրոցը, ինչը հանգեցրեց հավի ոտքերի վրա ամրոցի պատկերին[11]: Ամբողջական շարժվող ամրոցը ֆիլմի ընթացքում մի քանի անգամ փոխվում և վերադասավորվում է՝ ի պատասխան տարբեր իրավիճակների[20]: Ամրոցի հիմնական կառուցվածքը բաղկացած է ավելի քան 80 տարրերից, ներառյալ պտուտահաստոցները, շարժվող լեզուն, ատամնանիվները և հավի ոտքերը, որոնք վերածվել են թվային օբյեկտների[20]:
Մամորու Հոսոդան Toei Animation-ից ի սկզբանե ընտրվել էր ֆիլմի ռեժիսորի, բայց լքեց նախագիծը այն բանից հետո, երբ Studio Ghibli-ի ղեկավարները մերժեցին նրա հայեցակարգի բազմաթիվ գաղափարները: Ֆիլմը մնացել էր դարակաշարում, քանի դեռ Միյաձակին չվերցրեց այն[21]: Նախագծի արտադրությունը վերսկսվեց 2003 թվականի փետրվարին[18]: Նախատեսվում էր, որ այն ավարտվելու է 2004 թվականի գարնանը և թողարկվելու նույն տարվա ամռանը[21]:
Միյաձակին գնացել է Կոլմար և Ռիկվիհր (Ֆրանսիա) Էլզաս, որպեսզի ուսումնասիրի ճարտարապետությունը և շրջակայքը ֆիլմի նկարահանման համար[20]: Լրացուցիչ ոգեշնչում է ստացել Ալբերտ Ռոբիդայի ստեղծագործության ֆուտուրիստական տեխնոլոգիայի հասկացություններից[22]: Մեկնաբանները նշել են, որ Միյաձակիի կերպարների վրա ազդել է 19-րդ դարի Եվրոպայի «պատրանքային արվեստի» հանդեպ նրա տարվածությունը[23]: Սուզուկին ասել է, որ ի տարբերություն շատ արևմտյան ֆիլմերի, որոնցում պատկերները գնում էին «ընդհանուրից դեպի կոնկրետը»[11], Միյաձակին կիրառում էր եզակի ճապոնական մոտեցում՝ հաճախ սկսելով շատ կոնկրետ պատկերով և շարժվելով այնտեղից[11]: Այնուամենայնիվ, Հաուլի քայլող ամրոցը և Միյաձակիի ֆիլմերն ընդհանրապես կենտրոնացած են ռեալիստական պատկերների վրա՝ ի տարբերություն մնացած այլ անիմե ֆիլմերի[11]։
Ֆիլմը ստեղծվել է թվային եղանակով, սակայն բնօրինակ պատկերները նկարվել են ձեռքով և ներկվել նախքան թվայնացումը, և կերպարները նույնպես ձեռքով նկարվել են նախքան դրանք համակարգչում սկանավորելը[24]: Ֆիլմի 1400 սյուժեի կրճատումները ավարտվեցին 2004թ. հունվարի 16-ին[25]: Հունիսի 25-ին անիմացիոն աշխատանքները ավարտվեցին, իսկ ստուգումն ավարտվեց հունիսի 26-ին[26]: Studio Ghibli-ն օգտագործել է թվային տեխնոլոգիա՝ տեսարանի անշարժ հատվածների բազմաթիվ պատճեններ գործարկելու համար, մի գործընթաց, որը խուսափում է տարբեր անշարժ կադրերի միջև անհամապատասխանություններից, բայց կարող է արհեստականության տպավորություն ստեղծել: Հետևաբար, ստուդիան նախընտրեց ձեռքով վերամշակել թվային ձևափոխված պատկերները՝ վերստեղծելով ձեռքով նկարված պատկերի «զգացողությունը»[27]:
Ինչպես Studio Ghibli-ի մյուս ֆիլմերը, ֆիլմը համատեղ արտադրվել է այլ ընկերությունների հետ, ինչպիսիք են Tokuma Shoten-ը, Nippon Television Network-ը, Dentsu-ն, Buena Vista Home Entertainment-ը, Mitsubishi-ն և Toho-ն[28]:
Ֆիլմի և վեպի համեմատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը վեպից մի քանի տարբերություն ունի՝ մասամբ պայմանավորված երկու լրատվամիջոցների տարբեր պահանջներով։ Դիանա Ուայն Ջոնսի վեպն ունի հերոսների շատ մեծ կազմ և մի քանի սյուժետային գծեր, որոնք չափազանց բարդ էին ֆիլմում փոխանցվելու համար[29]: Արդյունքում, այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Սոֆիի երկրորդ քույրը՝ Մարթան, դուրս են մնում, ինչպես նաև Մարքլի (որը վեպում կոչվում է Մայքլ և պատկերված է որպես դեռահաս, այլ ոչ թե երիտասարդ տղա) սյուժետային թեման, որը սիրահարվում է նրան[30]։ Ջոնսը ֆիլմը քննարկել է Studio Ghibli-ի ներկայացուցիչների հետ, սակայն այն որևէ ներդրում կամ ներգրավվածություն չի ունեցել ֆիլմի արտադրության մեջ։ Միյաձակին 2004 թվականի ամռանը մեկնեց Անգլիա՝ Ջոնսին պատրաստի ֆիլմը մասնավոր ցուցադրելու համար։ Ջոնսոնը մեջբերել է. «Սա ֆանտաստիկ է: Ոչ, ես որևէ ներդրում չունեմ. ես գրքեր եմ գրում, ոչ ֆիլմեր: Այո, այն կտարբերվի գրքից, իրականում, հավանաբար, շատ տարբեր կլինի, բայց այն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի: Սա ֆանտաստիկ ֆիլմ է լինելու»[31]:
Վեպը ներկայացնում է Հաուլի ամրոցը որպես բարձրահասակ, մութ և չարագործ կախարդի աշտարակ, որը խիստ տարբերվում է ֆիլմի բարդ կերպարից: Ֆիլմի դղյակը կարող է դիտվել որպես ֆիլմերում տեսված մեքենաների նմանակում, որոնք շարժվում են ինչպես շոգեշարժիչներով, այնպես էլ մոգությամբ: Ֆիլմում դա «ծխնելույզների, տանիքների, գոլորշու խողովակների և այլ տարօրինակ հավելվածների կոլաժ է, որը կանգնած է թռչնի մեխանիկացված ոտքերի վրա»[30], որը նման է հանրաճանաչ հեքիաթում Բաբա Յագայի խրճիթին: Այն գրեթե պատկերված է որպես կյանքի մի ձև[30]: Նմանապես, Կալցիֆերը գրքում դիվային կերպար է, համեմատած այն «սիրելի» անձնավորության և կերպարի հետ, որը նա ունի ֆիլմում[30]: Ե՛վ ֆիլմը, և՛ վեպը փորձում են ֆանտաստիկ տարրերը ներկայացնել որպես առօրյա և սովորական բաներ: Թեև դրանք տեղի են ունենում ֆանտաստիկ աշխարհում, հերոսները հաճախ ցուցադրվում են սովորական առաջադրանքներ կատարելիս, ինչպիսիք են նախաճաշ պատրաստելը կամ լվացվելը, ի տարբերություն ֆանտաստիկ աշխարհին բնորոշ հերոսական գործողությունների[32]: Վեպում Ջոնսը խաթարում է ֆանտաստիկ աշխարհի միջավայրը՝ ներառելով տեսարաններ, որոնցում հերոսները ճամփորդում են դեպի իրական աշխարհ Ուելս։ Ֆիլմը, սակայն, խուսափում է այս շեղումից և պահպանում է մշտական միջավայրը:[33]
Միյաձակիի ամենամեծ լրացումը գրքի սյուժեին պատերազմն էր, որպես սյուժեի մեծ մաս: Գրքում պատերազմը միայն շոշափելիորեն է հիշատակված. թագավորը հրամայում է Հաուլին գտնել թագավորի կորած եղբորը՝ Ջասթինին, քանի որ Ջասթինի ռազմական հմտություններն անհրաժեշտ են գալիք պատերազմի համար[34]։ Հաուլի հաճախակի անհետացումները կապված են նրա կանացի սովորությունների հետ, որոնք Սոֆիին ստիպում են նրան տեսնել որպես մակերեսային և վախկոտ մարդ[34]: Ֆիլմում, սակայն, Հաուլը անհետանում է, որպեսզի վերածվի հսկա թռչունի և խաթարի երկու բանակների մարտական պլանները[34]։
Սյուժեի այս փոփոխության պատճառով մի քանի հերոսների դերերը նույնպես տարբերվում են վեպի և ֆիլմի միջև: Ամայի անապատի վհուկը գրքի գլխավոր անտագոնիստն է, մինչդեռ ֆիլմում Մադամ Սուլիմանի կախարդանքով նա վերջնականապես վերածվում է անվնաս պառավի, որը համակրանք է առաջացնում հանդիսատեսի և Սոֆիի մոտ[34]: Ի հակադրություն, ֆիլմը միացնում է վեպի երկու կերպարները՝ տիկին Փենսթեմմոնին և վհուկ Սուլիմանին Մադամ Սուլիմանի կերպարի մեջ։ Թեև Սուլիմանը ֆիլմում ամենից շատ է ավանդական չարագործ լինելուն մոտ, նա ցուցադրվում է որպես կասկածելի դրդապատճառներ ունեցող մեկկը, իսկ գրախոսները հայտարարել են, որ իրական չարագործը հենց պատերազմն է[34]: Հաուլը կորցնում է «ամբարտավան» կանացիական կողմը, որը նրա կերպարի զգալի մասն էր կազմում վեպի մեջ[34]։ Ի հակադրություն, Սոֆին ֆիլմում դառնում է ավելի պայմանական կերպար. նա ավելի քիչ կոպիտ է և անկեղծ, և ցույց է տալիս իր սերը Հաուլի հանդեպ ավելի վաղ և ավելի բացահայտ[34]: Սոֆին ինքն իրեն հզոր կախարդուհի լինելու մասին վեպի սյուժետային գիծը լավ չէ ներկայացված ֆիլմում, թեև ցույց է տրվում, որ նա կարողանում է այնուամենայիվ վերահսկել իր վրայի անեծքը[3]:
Պատմության թեմատիկ շեշտադրումը նույնպես տարբերվում է վեպի և ֆիլմի միջև։ Գրախոս Անտոնիա Լևին գրել է, որ ֆիլմը դիտելու փորձը նման է բարձրորակ ֆան-ֆիքշն կարդալուն. թեև կերպարներն ու միջավայրը նույնն էին, պատմությունը տարբեր էր[3]: Թեև երկու դեպքում էլ պատմությունը սկսվում է նրանով, որ Սոֆին իր հանգամանքների և սոցիալական նորմերի գերին է, նրա առջև ծառացած մարտահրավերները մի փոքր տարբեր են: Լևին ասաց, որ «Ջոնսն օգտագործում է Սոֆիին, Հաուլին և Կալցիֆերին հեքիաթային ձևաչափով՝ պատմելու դժվար դասակարգային և գենդերային ակնկալիքների մասին, Միյաձակին օգտագործում է նույն կերպարները՝ պատմելու անձնական հավատարմության, սիրո և պատերազմի մասին»[3]:
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության հեղինակը և դիրիժորը Ջո Հիսայշին է և կատարվել է Նոր Ճապոնիայի ֆիլհարմոնիկի կողմից[35]։ Սաունդթրեքի ձայնասկավառակն առաջին անգամ թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 19-ին Tokuma Japan Communications-ի կողմից։ Հիսայշին նաև հորինել և ղեկավարել է «Howl's Moving Castle: Symphony Suite» ալբոմը, որը հրապարակվել է 2004 թվականի հունվարի 21-ին, այն ներառում է տասը վերակազմակերպված ստեղծագործություններ բնօրինակ սաունդթրեքից։ Նա և Յումի Կիմուրան նաև ստեղծել են Howl's Moving Castle CD Maxi-Single-ը, ձայնասկավառակ, որը հրապարակվել է 2004 թվականի հոկտեմբերի 27-ին, այն ներառում է ֆիլմի թեմատիկ երգը, որը երգել է Չիեկո Բայշոն (Սոֆիի ճապոնացի հնյունավորողը), դրա կարաոկե տարբերակը և ֆիլմի գլխավոր թեմայի՝ «The Merry-Go-Round of Life»–ի դաշնամուրային տարբերակը[36]։
Թողարկում և ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմսարկղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ցուցադրվել է 2004 թվականին Վենետիկի 61-րդ կինոփառատոնում[37] և էկրան է բարձրացել Ճապոնիայում 2004 թվականի նոյեմբերի 20-ին[38]: Միայն Ճապոնիայում թողարկվելու առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը հավաքել է 14,5 միլիոն դոլար[11]։ Ֆիլմը տարածվել է Ճապոնիայում Toho–ի կողմից և վաստակել է 190 միլիոն դոլար[38]։ Այն միջազգայնորեն բաշխվել է տարբեր ընկերությունների կողմից՝ Ճապոնիայից դուրս կազմելով ընդհանուր համաշխարհային 235 մլն դոլարի մոտավորապես 45 միլիոնը[38]: Ֆիլմը հետագայում կրկնօրինակվել է անգլերեն՝ Pixar-ի կողմից Փիթ Դոքթերի հսկողության ներքո և թողարկվել Միացյալ Նահանգներում Walt Disney Pictures-ի կողմից 2005 թվականի հունիսի 10-ին[38][39]: Այն եղել է երբևէ նկարահանված ամենահաջողակ ճապոնական ֆիլմերից մեկը[37]: Թողարկումից անմիջապես հետո այն դարձավ երրորդ ամենահաջողված ֆիլմը Ճապոնիայում՝ զիջելով «Տիտանիկ»-ին և «Ուրվականներից քշվածներ»-ին[15]:
Տեղի լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]home video–ում Հաուլի քայլող ամրոցը Ճապոնիայում մայիսի 2007-ի[40] դրությամբ վաճառել է 2,7 միլիոն DVD[41] ։Այն թողարկվել է Միացյլան Նահանգներում DVD տարբերակով 2006 թվականի մարտի 7-ին և Blu-ray-ով Walt Disney Studios Home Entertainment-ի կողմից 2013 թվականի մայիսի 21-ին[42]: GKIDS-ը վերաթողարկեց ֆիլմը Blu-ray-ով և DVD-ով 2017 թվականի հոկտեմբերի 17-ին[43]:
Միացյալ Թագավորությունում ֆիլմի Studio Ghibli-ի կողմից հոբելյանական թողարկումը եղել է 2015-ի ութերորդ ամենավաճառվող օտարալեզու ֆիլմը home video–ում և հինգերորդ ամենավաճառված ճապոնական ֆիլմը (ստուդիայի Գիբլիի չորս այլ անիմե ֆիլմերը տեսեք ներքևում)[44]: Ավելի ուշ այն դարձավ 2018-ի չորրորդ ամենաշատ վաճառվող օտարալեզու ֆիլմը Մեծ Բրիտանիայում (ներքևում տեսեք ճապոնական «Իմ հարևանը Տոտորոն», «Քո անունը» և «Անմահի սայրը» ֆիլմերը[45]:
Քննադատական պատասխան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes կայքը հայտնում է 87% հավանության վարկանիշ՝ հիմնված 182 գրախոսությունների վրա , միջին գնահատականը 7,5/10 է: Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է. «Վարպետ մուլտիպլիկատոր Միյաձակիի հիանալի նկարազարդմամբ՝ Հաուլի քայլող ամրոցը կուրախացնի երեխաներին իր ֆանտաստիկ պատմությամբ և կդիպչի նաև տարեց դիտողների սրտերին ու մտքերին»[42]: Ֆիլմը նաև Metacritic-ում ունի միջին 82/100-ը՝ հիմնված 40 գրախոսականների վրա, ինչը ցույց է տալիս ֆիլմի «համընդհանուր ճանաչումը»[6]:
USA Today-ի քննադատ Կլաուդիա Պուիգը ֆիլմին դրական գնահատական տվեց՝ գովաբանելով այն «զարմանալի մանկական զգացողությունը բարդ զգացմունքների և մոտիվների հետ համատեղելու ունակության համար»[46]: Հելեն Մաքքարթին «500 Essential Anime Movies»-ում ասել է, որ բնական աշխարհը «գեղեցիկ կերպով ներկայացված է»՝ «մի քանի չտեսնված լեռներով և լճափնյա լանդշաֆտներով»: Նա նաև բարձր է գնահատել ամրոցի դիզայնը և հավելել, որ Միյաձակին ֆիլմում ավելացրել է իր սեփական թեմաները՝ «մարդու հարաբերությունը բնության հետ, պատերազմի անիմաստությունը և թռիչքի ուրախությունը»[47]։ The Wall Street Journal-ից Ջո Մորգենսթերնը ֆիլմն անվանել է «հաճույքների շարժական տոն»[48]:Time –ի Ռիչարդ Քորլիսը գրել է. «Պալատներն ու շողշողացող լճերը, ռազմական ինքնաթիռներն ու հրե դևերը բոլորը կենդանանում են Միյաձակիի գրաֆիկական հանճարի շնչով»[49]: Գրելով The Boston Globe-ի համար՝ Թայ Բուրն ասել է. «Լավագույն դեպքում «Հաուլի քայլող ամրոցը»-ն առաջարկում է դեռահասներին փախուստի հարուստ ֆանտազիա, սիրավեպ հին և էպիկական իմաստով: Վատագույն դեպքում դա ձեզ համար ամենահիասքանչ 12 ճաշատեսակներից պատրասված կերակուրն է, որը չեք կարողանում ավարտին հասցնել»[50]: The New York Times-ից Ա․ Օ․ Սքոթը գրել է. «Հայաո Միյաձակիի ստեղծագործության երկրպագուները, որոնք վառ երևակայություն ունեն, էմոցիոնալ ինտենսիվ են և չափազանց նուրբ, այս ֆիլմում գնահատելու շատ բան կգտնեն, քանի որ այն ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա տեսողական հնարամտությունը և զգայունությունը: Իր աշխարհ նոր մտնողների համար «Հաուլի քայլող ամրոցը»-ը լավ ներածություն է ժամանակակից կինոյի մեծ կախարդներից մեկին ճանաչելու համար»[51]:
Ընդհակառակը, Ռոջեր Էբերտը Chicago Sun-Times-ից ֆիլմին չորս աստղից տվեց երկուսուկես և այն անվանեց «հիասթափություն»՝ համեմատած Միյաձակիի մյուս վերջերս դուրս եկած ֆիլմերի հետ[52]: Ջոնաթան Թրաութը BBC-ից ասում է. «Երիտասարդները և Միյաձակիի երկրպագուները կմտնեն աշխարհի խորքերը և կհիանան հարուստ սյուրռեալիզմով»[53]: Գրելով Salon-ի համար՝ Ստեֆանի Զաքարեկն ասել է, որ «Հաուլի քայլող ամրոցի սյուժեն այնքան անհոգ է պտտվում, որ դրա մանրամասներն ավելի ու ավելի քիչ հմայիչ են դառնում: Միյաձակիի պատմվածքի ոճը նման է շունչ քաշած երիտասարդ տղայի, ով անվախորեն կիրառում է արտահայտվելու իր նորահայտ ուժը»[54]: The Washington Post-ից Սթիվեն Հանթերը քննադատել է ֆիլմի սյուժեն՝ ասելով. «Չկա պատմություն, ավելի ճիշտ՝ չկա որևէ ուժ պատմության մեջ, որը գրեթե պատահականորեն պտտվում է այս ու այն կողմ՝ առանց որևէ ակնհայտ պատճառի»[55]: Այնուամենայնիվ, նա ասաց, որ ֆիլմը նաև ուժ է տվել երիտասարդ կանանց և «անպատմելի գեղեցիկ է»[55]: Դեյվիդ Ռունին, գրելով Variety-ում, հայտարարեց, որ «պատմողական շարժիչը մռնչում է բացման ժամին և ավելի անկանոն է դառնում դրանից հետո», և առաջարկեց, որ ավելի լավ թարգմանությունը կօգնի[28]: Գրականագետ Մեթ Քիմմիխը հայտարարեց, որ ֆիլմը ընկալվել է որպես «անհանգիստ փոխզիջում երկու սյուժեի և երկու երևակայությունների միջև»՝ նկատի ունենալով Ջոնսի բնօրինակ պատմությունը և Միյաձակիի անիմացիայի և պատմվածքի ոճը[56]։ Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ այն տեսարանները, որոնք կախված չէին ոչ Ջոնսի սկզբնական սյուժեից, ոչ էլ Միյաձակիի ավելացված սյուժեներից, գտան «այն տեսողական հումորը, որը հիշեցնում է Ջոնսի վեպի սրամտությունն ու թեթևությունը»[57], և որ «անիմացիան կարողանում է ազատվել երկու սյուժեների պահանջներից — եւ ճախրել»[57]:
Լավագույն տասնյակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա մի բառ այս տեսակ կատակերգական, դրամատիկ, ռոմանտիկ, փոխադրող տեսիլքների մեջ, որին Միյաձակին հասնում է «Հաուլ»-ում:: bliss.
Ֆիլմը հայտնվել է բազմաթիվ քննադատների 2005 թվականի լավագույն ֆիլմերի լավագույն տասնյակում։[58]
- 2–րդ – Էլլա Թեյլոր, LA Weekly (tie)
- 4–ր – Կեննեթ Թուրան, Los Angeles Times
- 5–րդ – Տաշա Ռոբինսոն, The A.V. Club
- 6–րդ – Լորենս Թոթմեն, The Charlotte Observer
- 6–րդ – Ջոնաթան Ռոզենբաում, The Chicago Reader (tie)
- 8–րդ – Մայքլ Սրեգո, The Baltimore Sun
- 8–րդ – Մայլքլ Վիլմինգթոն, The Chicago Tribune
- NA – Փիթր Րեյնր, The Christian Science Monitor (listed alphabetically)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք | Ստացող | Կաղապար:Refh |
---|---|---|---|---|---|
2004 | Վենետիկի 61–րդ կինոփառատոն | Osella մրցանակ տեխնիկական նվաճումների համար | Հաղթանակ | Հաուլի քայլող ամրոցը | [59] |
Մայնիչի մրցանակ | Lավագույն ճապոնական ֆիլմը | Հաղթանակ | Հաուլի քայլող ամրոցը | [60] | |
Ճապոնիայի մեդիայի արվեստի փառատոն | Գերազանցության մրցանակակ, անիմացիա | Հաղթանակ | Հաուլի քայլող ամրոցը | [61] | |
2005 | Տոկիոյի անիմե մրցանակ | Տարվա անիմացիա | Հաղթանակ | Հաուլի քայլող ամրոցը | [4] |
Լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | Հայաո Միյաձակի | |||
Լավագույ հնչյունավորող | Հաղթանակ | Չիեկո Բաիշո | |||
Lավագույն երաժշտություն | Հաղթանակ | Ջո Հիսաիշի | |||
Մաուի կինոփառատոն | Հանդիսատեսի մրցանակ | Հաղթանակ | Հաուլի քայլող ամրոցը | ||
Սիեթլ միջազգային կինոփառատոն | Golden Space Needle մրցանակ | Runner-up | Հաուլի քայլող ամրոցը | ||
2006 | Օսկարի 78-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն անիմացիոն ցուցադրություն | Առաջադրված | Hայաո Միյաձակի | [62] |
Սատուրն (մրցանակ) | Lավագույն ամիմացիոն ֆիլմ | Առաջադրված | Հաուլի քայլող ամրոցը | [63] | |
2007 | Նեբյուլա մրցանակ | Lավագույն սցենար | Հաղթանակ | Hայաո Միյաձակի | [64] |
Քինդի Դեվիս Հեվիթ և Դոնալդ Հ․ Դեվիթ (անգլերեն թարգմանություն) |
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019-ին Aubusson-ի Cité internationale de la tapisserie (fr)-ը համագործակցեց Studio Ghibli-ի հետ՝ 2019-ից 2024 թվականներին Հայաո Միյաձակիի ստեղծագործությունների հիման վրա հինգ գոբելեն պատրաստելու համար։ երկուսը պատկերում են տեսարաններ Հաուլի քայլող ամրոցից[65]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cavallaro, 2015, էջեր 61–62
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cavallaro, 2015, էջեր 171–172
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Levi, 2008
- ↑ 4,0 4,1 4,2 Nausicaa.net b
- ↑ 5,0 5,1 5,2 Smalley, 2019
- ↑ 6,0 6,1 6,2 Metacritic
- ↑ Cavallaro 2015, pp. 61–62; Gordon 2005; Smith 2011.
- ↑ Gordon 2005; Smith 2011; Kimmich 2007, pp. 134–135.
- ↑ Cavallaro, 2015, էջ 8
- ↑ Cavallaro, 2014, էջեր 26–30
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 Talbot, 2006
- ↑ 12,0 12,1 12,2 Kimmich, 2007, էջեր 134–135
- ↑ 13,0 13,1 13,2 Lioi, 2010
- ↑ 14,0 14,1 14,2 Cavallaro, 2015, էջեր 146–147
- ↑ 15,0 15,1 Scott, 2005a
- ↑ 16,0 16,1 Wilson, Wilson
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 Parsons, 2007
- ↑ 18,0 18,1 Cavallaro, 2006, էջեր 157
- ↑ The Age, 2014
- ↑ 20,0 20,1 20,2 Cavallaro, 2006, էջեր 167
- ↑ 21,0 21,1 Shilling, 2002
- ↑ Cavallaro, 2006, էջեր 168
- ↑ Cavallaro, 2015, էջ 145
- ↑ Cavallaro, 2006, էջեր 165
- ↑ Schnell, 2013, էջ 7
- ↑ Schnell, 2013, էջ 23
- ↑ Cavallaro, 2015, էջ 137
- ↑ 28,0 28,1 Rooney, 2004
- ↑ Kimmich, 2007, էջ 127
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Kimmich, 2007, էջ 128
- ↑ Nausicaa.net a
- ↑ Kimmich, 2007, էջ 129
- ↑ Kimmich, 2007, էջեր 129–130
- ↑ 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 34,6 Kimmich, 2007, էջեր 132–133
- ↑ Den of Geek, 2017
- ↑ Ghibli, 2013
- ↑ 37,0 37,1 Geoghegan, 2011
- ↑ 38,0 38,1 38,2 38,3 Box Office Mojo
- ↑ 39,0 39,1 Travers, 2005
- ↑ Nikkei, 2007
- ↑ The Numbers
- ↑ 42,0 42,1 Rotten Tomatoes
- ↑ Giardina, 2017
- ↑ BFI, 2016
- ↑ BFI, 2019
- ↑ Puig, 2005
- ↑ McCarthy, 2009, էջեր 284–286
- ↑ Morgenstern, 2005
- ↑ Corliss, 2005
- ↑ Burr, 2005
- ↑ Scott, 2005b
- ↑ Ebert, 2005
- ↑ Trout, 2005
- ↑ Zacharek, 2005
- ↑ 55,0 55,1 Hunter, 2005
- ↑ Kimmich, 2007, էջ 126
- ↑ 57,0 57,1 Kimmich, 2007, էջ 137
- ↑ Metacritic, 2007
- ↑ Biennale, 2004
- ↑ Anime News Network, 2016
- ↑ Japan Media Arts, 2004
- ↑ Oscars, 2006
- ↑ Anime News Network, 2006
- ↑ Locus, 2007
- ↑ Douard, 2023
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Japanese Walt Disney - Film - Entertainment - theage.com.au». theage.com.au (անգլերեն). 18 September 2005. Արխիվացված օրիգինալից 14 October 2014-ին. Վերցված է 14 December 2017-ին.
- «Howl Nominated for Saturn Award». animenewsnetwork. 21 February 2006. Վերցված է 24 July 2016-ին.
- «2004 Mainichi Film Awards». animenewsnetwork. 24 January 2005. Վերցված է 24 July 2016-ին.
- Statistical Yearbook 2016 (PDF). United Kingdom: British Film Institute (BFI). 2016. էջ 144. Վերցված է 25 April 2022-ին.
- Statistical Yearbook 2019 (PDF). United Kingdom: British Film Institute (BFI). 2019. էջեր 103–4. Վերցված է 26 April 2022-ին.
- «Howl's Moving Castle». boxofficemojo.com. Վերցված է 25 October 2019-ին.
- «Official Awards of the 61st Venice Film Festival». labiennale.org/. 11 September 2004. Արխիվացված է օրիգինալից 9 October 2004-ին.
- Burr, Ty (10 June 2005). «Though unintelligible at times, Miyazaki's 'Castle' is magical». The Boston Globe. Վերցված է 18 July 2016-ին.
- Cavallaro, Dani (2006). The Anime Art of Hayao Miyazaki. McFarland. ISBN 978-0-7864-5129-6.
- Cavallaro, Dani (2014). The Late Works of Hayao Miyazaki: A Critical Study, 2004-2013. Jefferson, NC: McFarland. ISBN 978-1-4766-1909-5.
- Cavallaro, Dani (2015). Hayao Miyazaki's World Picture. McFarland. ISBN 978-1-4766-2080-0.
- Corliss, Richard (5 June 2005). «Movies: For Children of All Ages». TIME. Վերցված է 18 July 2016-ին.
- David, Margaret (27 September 2022). «The 12 Best Studio Ghibli Movies, According To Letterboxd - Did They Get It Right?». /Film. Վերցված է 3 December 2022-ին.
- «Music in the movies: Joe Hisaishi». Den of Geek. Արխիվացված օրիգինալից 15 December 2017-ին. Վերցված է 14 December 2017-ին.
- Douard, Lisa (2023-05-21). «À Aubusson, Miyazaki fait tapisserie» [In Aubusson, Miyazaki makes tapestries]. Libération (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-05-21-ին. Վերցված է 2023-10-18-ին.
- Ebert, Roger (9 June 2005). «Howl's Moving Castle Movie Review (2005)». RogerEbert.com. Վերցված է 2 June 2013-ին.
- Geoghegan, Kev (5 December 2011). «Howl's Moving Castle adapted for the stage in Southwark». BBC. Վերցված է 24 July 2016-ին.
- «Howl's Moving Castle». Online Ghibli. Վերցված է 16 July 2013-ին.
- Giardina, Carolyn (17 July 2017). «Gkids, Studio Ghibli Ink Home Entertainment Deal». The Hollywood Reporter. Վերցված է 17 July 2017-ին.
- Gordon, Devin (2005). «A 'Positive Pessimist'». The Hayao Miyazaki Web. Վերցված է 8 May 2008-ին.
- Hunter, Stephen (10 June 2005). «The Emperor Has No Story». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 20 November 2016-ին. Վերցված է 20 November 2016-ին.
- «2004 Japan Media Arts Festival Awards» (ճապոներեն). Japan Media Arts Plaza, Agency for Cultural Affairs. Արխիվացված է օրիգինալից 4 April 2010-ին. Վերցված է 1 March 2009-ին.
- Levi, Antonia (2008). «Howl's Moving Castle». Mechademia. 3: 261–263. doi:10.1353/mec.0.0059. S2CID 201752967.
- Kimmich, Matt (2007). «Animating the Fantastic: Hayao Miyazaki's Adaptation of Diana Wynne Jones's Howl's Moving Castle». In Straytner, Leslie; Keller, James R. (eds.). Fantasy Fiction into Film. Jefferson, North Carolina: McFarland & Company.
- Lioi, Anthony (2010). «The City Ascends: Laputa: Castle in the Sky as Critical Ecotopia». Interdisciplinary Comics Studies. 5 (2).
- «The Locus Index to SF Awards: 2007 Nebula Awards». Locus. Արխիվացված է օրիգինալից 5 June 2011-ին. Վերցված է 6 December 2011-ին.
- McCarthy, Helen (2009). 500 Essential Anime Movies: The Ultimate Guide. HarperCollins. ISBN 978-0-06-147450-7.
- «Metacritic: 2007 Film Critic Top Ten Lists». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 14 December 2007-ին. Վերցված է 4 January 2008-ին.
- «Howl's Moving Castle». Metacritic. Վերցված է 18 July 2016-ին.
- Morgenstern, Joel (10 June 2005). «Married, With Howitzers: 'Mr. and Mrs. Smith' Battle, Slaying Nuance and Humor». The Wall Street Journal. Վերցված է 18 July 2016-ին.
- «(Howl's Moving Castle) – Frequently Asked Questions (FAQ)». nausicaa.net. Վերցված է 19 July 2016-ին.
- «Hauru no Ugoku Shiro – Credits». nausicaa.net. Վերցված է 24 July 2016-ին.
- 均, 中村 (23 May 2007). «110万冊無料配布。"ゲドを読む。"の狙いを読む 宮崎吾朗監督作品「ゲド戦記」DVDのユニークなプロモーション». Nikkei Business (ճապոներեն). Nikkei Business Publications. Արխիվացված է օրիգինալից 16 August 2018-ին. Վերցված է 16 August 2018-ին.
- «Hauru no ugoku shiro (2005) - Financial Information». The Numbers. Արխիվացված օրիգինալից 16 August 2018-ին. Վերցված է 26 April 2022-ին.
- «The 78th Academy Awards (2006) Nominees and Winners». Oscars.org. Վերցված է 5 September 2013-ին.
- Parsons, Elizabeth (19 October 2007). «Animating Grandma: the indices of age and agency in contemporary children's films» (PDF). Journal of Aging, Humanities, and the Arts. 1 (3–4): 221–229. doi:10.1080/19325610701638243. hdl:10536/DRO/DU:30007845. Արխիվացված է օրիգինալից (PDF) 10 December 2020-ին. Վերցված է 24 September 2019-ին.
- Puig, Claudia (9 June 2005). «'Howl's Moving Castle' enchants». USA Today. Վերցված է 2 June 2013-ին.
- «Howl's Moving Castle Movie Reviews». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 21 September 2019-ին.
- Rooney, David (8 September 2004). «Review: 'Howl's Moving Castle'». Variety.com. Արխիվացված օրիգինալից 5 March 2018-ին. Վերցված է 18 July 2016-ին.
- «Studio Ghibli Diary». Translated by Schnell, Philip. Nausicaa.net. Վերցված է 5 September 2013-ին.
- Scott, A. O. (July 2005a). «Where the Wild Things Are: The Miyazaki Menagerie» (PDF). The Asia-Pacific Journal. 3 (7).
- Scott, A. O. (10 June 2005b). «A Cursed Teenager Turns 90. Let the Adventures Begin». The New York Times. Վերցված է 18 July 2016-ին.
- Shilling, Mark (17 December 2002). «New Hayao Miyazaki film heads Toho line-up». ScreenDaily. Արխիվացված է օրիգինալից 17 August 2003-ին. Վերցված է 5 September 2013-ին.
- Smalley, Gregory J. (30 May 2019). «A Look Back at Miyazaki's Steampunk Classic "Howl's Moving Castle"». The Spool. Վերցված է 24 October 2019-ին.
- Smith, Lindsay (1 April 2011). «War, Wizards, and Words: Transformative Adaptation and Transformed Meanings in Howl's Moving Castle». The Projector Film and Media Journal. 11 (1).
- Talbot, Margaret (March 2006). «The Auteur of Anime». The Asia-Pacific Journal. 4 (3).
- Travers, Peter (9 June 2005). «Howl's Moving Castle». Rolling Stone. Վերցված է 18 February 2012-ին.
- Trout, Jonathan (13 September 2005). «Howl's Moving Castle». BBC. Վերցված է 18 July 2016-ին.
- Wilson, Carl; Wilson, Garrath T. (2015). «Taoism, Shintoism, and the ethics of technology: an ecocritical review of Howl's Moving Castle» (PDF). Resilience: A Journal of the Environmental Humanities. 2 (3): 189–194. doi:10.5250/resilience.2.3.0189. S2CID 191753828.
- Zacharek, Stephanie (10 June 2005). «Howl's Moving Castle». Salon. Վերցված է 18 July 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Vangogh03/Ավազարկղ2 կատեգորիայում։ |
- Պաշտոնական կայք at Disney
- «Vangogh03/Ավազարկղ2»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Կաղապար:AllMovie title
- Vangogh03/Ավազարկղ2 (անիմե) Anime News Network կայքի հանրագիտարանում
- «Vangogh03/Ավազարկղ2»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- Vangogh03/Ավազարկղ2(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «ハウルの動く城 (Hauru no ugoku shiro)» (ճապոներեն). Japanese Movie Database. Վերցված է 21 July 2007-ին.
Կաղապար:Diana Wynne Jones
|
Կաղապար:Hayao Miyazaki Կաղապար:Studio Ghibli Films
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.