For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մասնակից:Elina Melkonyan/Ավազարկղ.

Մասնակից:Elina Melkonyan/Ավազարկղ

Աննա Անդերսոնի (1874—1930) դասական պատկերազարդում

Ռումփելշտիլցկին (գերմ.՝ Rumpelstilzchen), Գրիմ եղբայրների հեքիաթ չար գաճաճի մասին, ով ընդունակ է հյուսելով ծղոտից ոսկի ստեղծել։ Աարնե-Թոմփսոնի դասակարգմամբ[1] այս սյուժեն ունի 500 համարը՝ «Օգնականի անուն»[2][3]։

Մի ջրաղացպան դուստր ուներ, և թագավորի հետ զրույցի ընթացքում իրեն կշիռ տալու համար նա ասաց, որ իր աղջիկը կարող է ծղոտից ոսկի հյուսել։ Թագավորը նստեցրեց նրան ծղոտով լի սենյակում։ Նա հանձնարարեց աղջկան կատարել խոստումը։ Իրականում աղջիկը ոչ մի այդպիսի բան չէր կարողանում անել, սակայն հանկարծակիորեն հայտնվեց մի գաճաճ և նրան օգնություն առաջարկեց։ Աղջիկը օգնության դիմաց տրամադրեց իր մանյակը, ապա մատանին, բայց թագավորը ավելի շատ էր ոսկի պահանջում, և երբ այլևս ոչինչ չկար փոխանակելու, գաճաճը պահանջեց առաջնեկին գալիք ամուսնությունից ծնված։ Երբ թագավորն ամուսնացավ աղջկա հետ, աղջիկը երեխա ծնեց, հայտնվեց գաճաճը և պահանջեց իր պարգևը։ Թագուհին խնդրեց թողնել իր երեխային իրեն, և գաճաճը պայման դրեց, որ եթե նա երեք օրում գուշակի իր անունը, ապա երեխային կթողնի։ Թագուհին սուրհանդակներ ուղարկեց աշխարհի բոլոր ծայրեր, որպեսզի իմանան բոլոր հազվագյուտ անունները, և սուրհանդակներից մեկը պատահաբար լսեց, թե ինչպես է գաճաճը երգում։

Հիմա թխում եմ, վաղը գարեջուր կպատրաստեմ,

Թագուհուց երեխային կվերցնեմ;
Ահ, լավ է, որ ոչ ոք չգիտի,

Որ Ռումփելշտիլցկին են ինձ անվանում։

Սուրհանդակը թագուհուն հայտնեց գաճաճի անունը։ Թագուհին անվանեց նրան։ «Օ՛, այդ ինքը՝ սատանան է հասկացրել, ինքը՝ սատանան։» — գոչեց մարդուկը և չարությունից այնպես աջ ոտքով հարվածեց գետնին, որ մինչ գոտկատեղը խրվեց դրա մեջ, իսկ ձախ ոտքը բարկության մեջ բռնեց երկու ձեռքերով և ինքն իրեն երկու կես արեց։

Համանման սյուժեներ աշխարհի ազգերի հեքիաթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդական չար էակի անունը գուշակելու նմանատիպ մոտիվներով հեքիաթներ կա նաև իսլանդական ժողովրդական հեքիաթում՝ «Գիլիտրուտտում»[4], և անգլիական ժողովրդական «Տոմ-Տիտ-Տոտ» հեքիաթում, որտեղ թագուհին պետք է գուշակեր իրեն թաքնվելու համար օգնող էակի անունը։ [5]։ Չեխական «Մարտինկո Կինկաշ» հեքիաթ, ֆրանսիական «Վիրլուվե»[6]։

Ռումփելշտիլցկինը հոգեբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգմունդ Ֆրոյդի «Նկարիչը և երևակայությունը» մենագրության մեջ, գաճաճ Ռումփելշտիլցկինը հիշատակվում է օրինակում, որը ներկայացնում է կանխադրույթ այն բանի մասին, որ երազներում հաճախ հանդիպում են հեքիաթների մոտիվներ, ավելի ճիշտ, երազատեսությունը հաճախ ինտերպրետացվում է որպես հայտնի հեքիաթի նմանակ։ Ֆրոյդը ենթադրում է, որ դա կարող է լինել վերածում «ավելի խորը մանկայնական խավի երազային գաղափարների»։[7]

Ռումփելշտիլցկինը արդի մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումփելշտիլցկինը գերմանական փոստային նամականիշների վրա 1976 թ.
  • Ռումփելշտիլցկինի պատվին անվանվել է աստերոիդ 1773 Rumpelstiltskin, որը բացահայտվել է Պուլ Վիլդի կողմից 1968 թվականին։
  • Final Fantasy խաղի սերիաներում հայտնվում է թափառող մուգլ-առևտրական Շտիլցկինը (անգլ.՝ Stiltzkin) Ռումփելշտիլցկինի կրճատված (անգլերեն Rumpelstiltskin) անունով։
  • Grimm Fairy Tales կոմիքսների սերիաների շրջանակում հրատարակվել է համանուն կոմիքս, որը ներկայացնում էր օրիգինալ հեքիաթի վերաիմաստավորումը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արսենի Տարկովսկին ունի «Ռումփելշտիլցկին» անվամբ բանաստեղծություն, որում պոետը ցավակցում է ոչ թե դրական կերպարներին, այլ գաճաճին[8]։
  • «Ռումփելշտիլցկին»՝ Էդ Մակբեյնի դետեկտիվ[9], որի սյուժեն ունի հղումներ հեքիաթից։
  • Ջոն Կատցենբախի «Վերլուծաբան» գրքում «Ռումփելշտիլցկին» մականունով է ստորագրում գլխավոր անտագոնիստը։
  • Ամերիկացի գրող Լիսլ Շուրտլիֆի «Ռումպ: իրական պատմություն Ռումփելշտիլցկինի մասին» գրքում տրվում է հեքիաթի իրադարձությունների նոր, ընդարձակված մեկնաբանություն։
  • Վիտալի Տրոֆիմովա-Տրոֆիմովայի «Երեքձեռքանի հրեշտակ» վեպում «Ռումփել Շտիլցկին» մականունը կրում է ՕՕՆ լրտեսը Ֆելիքս Դյուրանի ահաբեկչության դեմ մարտում։

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գոյություն ունի մի քանի ֆիլմ «Ռումփելշտիլցկինի» մասին:
    • 1995 թվականի ֆիլմ մի կնոջ մասին, ով վերակենդանացրել է իր ամուսնուն երազանքների քարի միջոցով, որի մեջ փակված էր Ռումփելշտիլցկինը։
  • «Շրեկ երրորդ»(2007) անիմացիոն ֆիլմում Ռումփելշտիլցկինը հայտնվում է որպես դրվագային կերպար։ Տետրալոգիայի հաջորդ մասում՝ «Շրեկ ընդմիշտում» (2010), նա հայտնվում է որպես գլխավոր անտագոնիստ, անգամ այլ տեսք ունի։
  • «Մոխրոտիկի նոր արկածները» ամերիկագերմանական մուլտֆիլմում Ռումփելշտիլցկինը հանդես է գալիս գլխավոր չարագործի ծառայի դերում։ Նա առևանգում է երեխային, սակայն, կապվելով նրան, վերջում դրական կերպար է դառնում։
  • «Հաուս» սերիալի սերիաներից մեկում բժիշկները, չիմանալով հիվանդի անունը, գրատախտակին ստորագրում են նրա անունը որպես «Rumpelstilskin»։
  • «Խուզարկու շուն» (երրորդ եթերաշրջան, 5-րդ սերիա) սերիալի սերիաներից մեկում այն մարդուն, ով եկել էր ոստիկանական բաժանմունք և խոստովանել յոթ սպանություններ, սակայն հրաժարվել էր իր անունը հայտնել, դետեկտիվները անվանեցին Ռումփելշտիլցկին։
  • «Տասներորդ թագավորությունը» բազմասերիանոց ֆիլմ-հեքիաթի սերիաներից մեկում երկու գլխավոր հերոսները ՝ Էնթոնին և Գայլը, հանդիպում են կույր փայտահատին, ով պահանջում է գուշակել իր անունը։ Էնթոնին միանգամից անվանում է Ռումփելշտիլցկին, կարծես թե հիշելով համապատասխան հեքիաթը, սակայն չի գուշակում։ Արդյունքում պարզվում է, որ փայտահատին Ջուլիետտա(անգլ.՝ Juliett) են կոչում։
  • «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում համարվում է գլխավոր կերպարներից մեկը։ Ներկայացվում է որպես շատ ուժեղ Մութ պաշտպան, ով ավելի ուժեղ է, քան Մեծն Ռեջինա կախարդը և կարող է օգնել հերոսներին, եթե դա իր հետաքրքրությունների շրջանակում լինի։ Մի սերիայում էկրանավորվում է Գրիմ Եղբայրների օրիգինալ հեքիաթը։Այնտեղ նույնպես նա օգնում է ջրաղացպանի դստերը ծղոտից հյուսել ոսկի և որպես պարգև առաջնեկին պահանջում։ Նրա դերում խաղում է Ռոբերտ Կարլայլը։
  • «Կարիերիստ աղջիկներ» ֆիլմում գլխավոր հերոսուհիներից մեկը ներկայանում է տանտիրոջը որպես Ռումփելշտիլցկին։Կաղապար:Нет АИ
  • «Գերբնականները» վեցերորդ եթերաշրջանի իններորդ սերիայում հիշատակվում է Ֆեյրի Թագավորության մասին, որի թագավորն է Ռումփելշտիլցկինը, իսկ «ֆեյրիկներին»՝ թզուկներին, Ֆեյրիի բնակիչներին, կարող են տեսնել միայն առևանգված առաջնեկները, որ վերադարձել են զուգահեռ աշխարհից։
  • «7 թզուկներ: Նույնիսկ ամբողջ անտառն է քիչ» ֆիլմում Ռումփելշտիլցկինը կնքում է պայմանագիր թագավորական ծառայի հետ, որի համաձայն՝ ծառայի մազերը պետք է նորից աճեն, իսկ Ռումփելշտիլցկինը արքայադուստր Սպիտակաձյունիկից պետք է խլի երեխային, որը ի վերջո նրան չի հաջողվում, քանի որ յոթ թզուկները օգնում եբ նրան բացահայտել չարագործի անունը։
  • «Վրիժառուները: Գրիմ» (2015) ֆիլմում Ռումփելշտիլցկինի դերում խաղացել է Կասպեր վան Դինը։
  • «Grimms Kinder» (2015) ֆիլմում Ռումփելշտիլցկինի դերում խաղացել է Սաշա Գոլդբախը։
  • "Վինքս Քլաբ" մուլտսերիալի 6-րդ եթերաշրջանում Ռումփելշտիլցկինը գողանում է Մուզայի ձայնը հետագայում Աշերոնի հետ փոխանակելու համար։
  • I.M. (Informeller Mitarbeiter) Rumpelstilzchen՝ գերմանական Megaherz խմբի երգ։
  • Stiltskin՝ անգլիական պոստգրանժ խմբի անվանում, որը Rumpelstiltskin կրճատված տարբերակն է։
  • Rumpelstiltskin Grinder՝ ամերիկյան գրայնդքոր խմբի անվանում։
  • «I will spin Rumpelstiltskin in a haystack» («Ես կմանեմ, ինչպես Ռումփելշտիցկինը, խոտի դեզում»)՝ The Monster (Eminem feat. Rihanna) երգից հատված։
  • Լյապիս Տրուբեցկոյի ստեղծագործություններից «Մատրյոշկա» (2014) ալբոմում Ռումփելշտիցկինը հիշաըակվում է «Ծաղրածու չկա» երգում
  • Illumate՝ Ռումփելշտիցկինը ռուսական ռեպի կատարող՝ Illumate-ի երգն է։

Ռումփելշտիցկինը օգտագործվում է ժամանակակից գրականության, «Մի անգամ հեքիաթում» սերիալի մեջ (որպես պարոն Գոլդ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մասնակից:Elina Melkonyan/Ավազարկղ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?