Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ25
Ջորջ Քարլին | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Ջորջ Դենիս Պատրիկ Քարլին |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 12, 1937 (87 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մանհեթեն, Նյու Յորք |
Վախճանի թիվ՝ | հունիսի 22, 2008 |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, գրող, կոմիկ, պրոդյուսեր |
IMDb։ | ID 0137506 |
georgecarlin.com |
Ջորջ Դենիս Պատրիկ Քարլին (անգլ.՝ George Denis Patrick Carlin; մայիսի 12, 1937, Մանհեթեն, Նյու Յորք- հունիսի 22, 2008, Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա)` ամերիկացի կոմիկ ստենդապ-կատագերգություն ժանրում, դերասան, գրող, սցենարիստ, պրոդյուսեր, չորս «Գրեմմի» մրցանակների ու Մարկ Տվենի մրցանակի տիրող: 5 գրքերի և ավելի քան 20 երաժշտական ալբոմների հեղինակ, նկարահանվել է 16 ֆիլմերում:
Քարլինը հայտնի է իր քաղաքական գաղափարներով, սև հումորով, լեզվաբանական, հոգեբանության ու կրոնի դիտարկումներով, և բազմաթիվ արգելված թեմաների շուրջ մենախոսություններով: Քարլինը և նրա «Յոթ կեղտոտ խոսքերը» կատագերգական համարը հայտնվել են լուրջ դատաքննության տակ՝ ԱՄՆ Գերագույն դատարանում: 1978 թվականին հինգ ձայնով ընդդեմ չորսին դատարանը հաստատեց պետական ռադիոլոկացիոն ալիքների անբարոյականություն պարունակող նյութերի հեռարձակումը կարգավորելու իրավունքը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի ճանապարհի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Քարլինը ծնվել է Նյու Յորքի շրջաններից մեկում՝ Մանհեթենում[1][2]: Մայրը, Մերի Քարլինը (ծնյալ Բերի), աշխատել է որպես քարտուղար: Հայրը, Պատրիկ Քարլինը, «New York Sun» թերթում գովազդային մենեջեր էր: Ջորջ Քարլինը ուներ իռլանդական արյուն, իսկ նրա ծնողները ճանաչում էին կաթոլիկությունը: Ծնողների միջև հարաբերությունները բավականին անկայուն էին[3]: Ջորջի խոսքերով, նրա հայրը խնդիրներ է ունեցել էթանոլի ձուլման հետ, որի պատճառով մայրը իր և իր հինգ տարեկան եղբոր փախել է տնից հրշեջ սանդուղքով:
Ջորջի սիրելի վայրը եղել է Հարլեմ շրջանը, որտեղ ապրում էին կուբացիները, պուերտոռիկացիներ, աֆրոամերիկացիները և իռլանդացիները:
Ուսումը կիսատ թողնելով, 17 տարեկանում, նա միացել է Ռազմաօդային ուժերին, դարձել է մեխանիկ ռադիոլոկացիոն կայարանում: Այդ ժամանակ էլ Ջորջ Քարլինը փորձել է իր ուժերը, որպես դիջեյ տեղական ռադիոկայանում: 1960-ականների կեսերին նա սկսեց հանդես գալ մյուզիք-հոլլ ծրագրերոում, շարունակել է աշխատել, որպես դիջեյ և շուտով հեռուստատեսությունում վերածվեց հայտնի գործչի: Սակայն 1970-ականներին Քարլինին ներգրավվել է հիպիի շարժումը, նա իջեցրել է մազերը, մորուքը, սկսել է հագնվել հիպիի ձևերով, հագնում էր ականջօղեր, ինչի պատճառով մի շարք հեռուստահաղորդումներ խզել են նրա հետ պայմանագրերը: Բայց ժամանակները փոխվել են, հանրության ճաշակը՝ նույնպես, և Քարլինը կրկին հայտնվել է պահանջված շոու-բիզնեսով:
Կատակերգական դերասանի ելույթները դուր էին գալիս երիտասարդական լսարանին, ինչը հանգեցրել է իր մոտեցմանը մշակութային «անդերգրաունդին»: Նա հաջողությամբ հանդես է եկել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնի հեռուստատեսային շոուի ժամանակ, իսկ դեռահասների մոտ համբավավոր «Բիլլ և Թեդ» ֆիլմում և սերիալում, Ռուֆուս մարզիչի դերի շնորհիվ դարձել է գրեթե պաշտամունքային գործիչ:
Նրա 14 կատակերգական ծրագրերից առաջինը ձայնագրվել է 1977 թվականին. 1990-2000-ական թվականներին Քարլինի կատակերգական ելույթները հիմնականում վերաբերում էին ժամանակակից Ամերիկայի արատներին: Նա հաճախ մարտահրավեր էր նետում Միացյալ Նահանգների ժամանակակից քաղաքական խնդիրներին և ծաղրում էր ամերիկյան մշակույթի թերությունները: Նրա վերջին ելույթը՝ «Սա վատ է ձեզ համար» նկարահանվել է իր մահից 4 ամիս առաջ:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականինին նա ամուսնացել է Բրենդա Հոսբրուկի վրա (անգլ.՝ Brenda Hosbrook)` օգոստոսի 5, 1936 - մայիսի 11, 1997), որի հետ ծանոթացել է շրջագայության ընթացքում մեկ տարի առաջ մինչ այդ: 1963 թվականին զույգի մոտ ծնվել է դուստր Քելին:Բրենդան մահացել է լյարդի քաղցկեղից 1997 թվականին Ջորջի ծննդյան 60-ամյակի մեկ օր առաջ:
1998 թվականի հունիսի 24-ին՝ Քարլինը ամուսնացել է Սալլի Վեյդի վրա (անգլ.՝ Sally Wade), և այս ամուսնությունը տևեց մինչև նրա մահը՝ Ջորջը մահացավ 2 օր առաջ նրանց համատեղ կյանքի 10-ամյակի կապակցությամբ:
2004 թվականի դեկտեմբերին Քարլինը հայտարարել է, որ ցանկանում է կամավոր անցնել վերականգնողական կուրս և բուժում ստանալ ալկոհոլի և վիկոդինի կախվածության դեմ բուժումը:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունիսի 22-ին Քարլինը մտավ Սանտա Մոնիկայի (Կալիֆորնիա նահանգ) Սուրբ Հովհաննեսի բժշկական կենտրոն կրծքավանդակում ցավի բողոքով: Մահացել է նույն օրը սրտային անբավարարությունից[4]:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարլինը ծաղրում էր ժամանակակից ամերիկյան հասարակության բազմաթիվ ասպեկտներ, ինչպիսիք են նշանավոր մարդկանց կուլտը, սպառողական հասարակությունը, կրոնական իրավունքի պահպանողականությունը, կորպորատիվ իշխանությունը, արագ սնունդը, կույր հայրենասիրությունը, կեղծավորությունը, հասարակական կյանքը, սեռական տաբուները և քաղաքական օտարումը:Քարլինը չի քվեարկել և քվեարկությունը միշտ անվանում էր ընտրության պատրանք[5]: Նա ասել է, որ վերջին անգամ քվեարկել է 1972 թվականին հակապատերազմական Ջորջ Մակգովերնի օգտին, երբ նա Ռիչարդ Նիքսոնի դեմ առաջադրվել է ԱՄՆ-ի Նախագահի պաշտոնին [6]:
Քարլինի լեզուն արժանի է հատուկ հիշատակմանը: Իր մենախոսություններում մշտապես հանդիպվում են թաքնված, կամ իմաստը խեղաթյուրող էվֆեմիզմներ, վերամբարձ, գրգռիչ կամ անմիտ բառապաշար: Երբ նրան հարցրել են, թե ինչ է պատճառում նրան հաճույք, Քարլինը պատասխանել է. կարդալ լեզվի մասին:
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է Հոլիվուդում փառքի ծառուղում աստղ, թատերական զարգացման գործում ներդրում դնելու համար:
2004 թվականին ըստ Comedy Central ալիքի Քարլինը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 100 մեծագույն կոմիկների ցանկում[7]:
2011 թվականին կոմիկ Քևին Բարթինիի կողմից կազմակերպված է եղել պետիցիա Նյու Յորքում 121-րդ Վեստ Սթրիթ-ին 500-րդ թաղամասին, որում անցել է Ջորջի մանկությունն՝ շնորհել Քարլին անունը[8]: Պետիցիան հավաքել է շուրջ ինը հազար ստորագրություն, բայց հանդիպել է Քրիստոսի մարմնի տեղական կաթոլիկ եկեղեցու առարկությունները[9]: Որպես կոմպրոմիս, Ջորջ Քարլինի անունը տրվեց 400-րդ թաղամասին[10][11]:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Հայկական անվանում | Բնօրինակ անուն | Դեր |
---|---|---|---|
1966 | Այս աղջիկը («Որսդ հաջողակ» սերիա) | That Girl (Break a Leg episode) | անգլ.՝ George Lester |
1968 | Վեցը մեկ տանիքի տակ | With Six You Get Eggroll | |
1975-1979 | Բարի գալուստ, Քոթեր (սերիալ) | Welcome Back, Kotter | |
1976 | Ավտոլվացում | Car Wash | Տաքսու վարորդ |
1979 | Americathon | Americathon | Պատմող |
1982 | Carlin at Carnegie | ||
1986 | George Carlin: Playin' with Your Head | ||
1987 | Կատաղած փողեր | Outrageous Fortune | Ֆրենկ Մադրաս |
1988 | Ջաստին Քեյս | Justin Case | մասնավոր խուզարկու Ջաստին Քեյս |
1989 | Բիլլի և Թեդի անհավատալի արկածները | Bill & Ted's Excellent Adventure | Ռուֆուս |
1990 | Աշխատանքային խոտան | Working Tra$h | Ռալֆ |
1991 | Բիլլի և Թեդի նոր արկածները | Bill & Ted's Bogus Journey | Ռուֆուս |
1991 | Մակընթացությունների տիրակալը | The Prince of Tides | Էդի Դեթրեվիլ |
1991-1995 | Թոմաս գնացքը և նրա ընկերները (սերիալ) | Thomas the Tank Engine & Friends | Պատմող |
1994 | Shining Time Station: One of the Family (ТВ | ||
1999 | Դոգմա | Dogma | Իգնատուս Գլիկ |
2001 | Ջեյը և Լռակյաց Բոբը պատասխան հարված են հասցնում | Jay and Silent Bob Strike Back | |
2003 | Շատ սարսափելի ֆիլմ 3 | Scary Movie 3 | Ճարտարապետ |
2004 | Աղջիկը Ջերսիից | Jersey Girl | Բարտ Թրինկի |
2005 | Տարզան II | Tarzan II | Զուգոր |
2005 | Արիստոկրատներ | The Aristocrats | Կամեո |
2005 | Ջորջ Քարլին. Կյանքը արժե այն, կորցնել նրան | George Carlin: Life Is Worth Losing | Սցենարիստ, պատմող |
2006 | Մեքենաներ | Cars | Ֆիլմոր |
2007 | Մոխրոտիկ նոր արկածները | Happily N'Ever After | Կախարդ |
2008 | Ջորջ Քարլին. Դա վատ է քո համար | George Carlin... It's Bad for Ya! | Սցենարիստ, պատմող |
Բիբլիոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- George Carlin. Sometimes a Little Brain Damage Can Help. — Philadelphia: Running Press Book Publishers, 1984. — ISBN 0-89471-271-3
- George Carlin. Brain Droppings. — New York: Hyperion, 1998. — ISBN 0-7868-8321-9
- George Carlin. Napalm & Silly Putty. — New York: Hyperion, 2001. — ISBN 0-7868-8758-3
- George Carlin. When Will Jesus Bring the Pork Chops?. — New York: Hyperion. — ISBN 1-4013-0134-7
- George Carlin. Three Times Carlin. — New York: Hyperion, 2006. — ISBN 978-1-4013-0243-6
- George Carlin. Watch My Language. — New York: Hyperion, 2009. — ISBN 0-7868-8838-5
- George Carlin. Last Words. — New York: Free Press, 2009. — ISBN 1-4391-7295-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carlin, George (2001-11-17). Complaints and Grievances (TV). HBO.
- ↑ Carlin, George (2009-11-10). «The Old Man and the Sunbeam». Last Words (անգլերեն). New York: Free Press. էջ 6. ISBN 1439172951. «Lying there in New York Hospital, my first definitive act on this planet was to vomit.»
- ↑ Джордж Карлин биография, фото
- ↑ Mel Watkins, Bruce Weber. (2008-06-24). «George Carlin, Comic Who Chafed at Society and Its Constraints, Dies at 71 - Obituary» (անգլերեն). The New Yourk Times. Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին.
- ↑ Джордж Карлин - Кто владеет страной ՅուԹյուբում
- ↑ George Carlin
- ↑ «Comedy Central 100 Greatest Standups of all Time». Llistology. 05/19/2005.
- ↑ Meridith Hoffman. (2011-09-08). «George Carlin Street? He'd Have Something to Say About That» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին.
- ↑ Jeremy Budd. (2012-03-02). «Movement to rename street for George Carlin still faces opposition» (անգլերեն). Columbia Spectator. Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին.
- ↑ Jillian Kumagai. (2012-10-19). «Community Board 9 OKs naming Morningside block after George Carlin» (անգլերեն). Columbia Spectator. Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին.
- ↑ Billy Procida. (2012-10-21). «After a year of opposition, board approves George Carlin street naming in New York City» (անգլերեն). LaughSpin. Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին.
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.