For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մալմյոյի արվեստի թանգարան.

Մալմյոյի արվեստի թանգարան

Մալմյոյի արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՄալմյո շրջան
ՀասցեMalmöhusvägen 6, 201 24 Malmö
Հիմնադրվել է1841
Կայքmalmo.se/konstmuseum(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ

Մալմյոյի արվեստի թանգարան[1] (շվեդ.՝ Malmö konstmuseum), գեղարվեստի պատկերասրահ Շվեդիայի Մալմյո քաղաքում։ Ստեղծվել է 1841 թվականին։ Համարվում է Սկանդինավիայի արվեստի առաջատար թանգարաններից մեկը։ Տեղակայված է 1937 թվականին կառուցված Մալմյոյի ամրոցային համալիրում և ղեկավարվում է քաղաքային իշխանությունների կողմից։ Թանգարանի հավաքածուն ներառում է 16000 գործ, որոնք ստեղծվել են 16-րդ դարից առ այսօր։

Պատմություն և նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի ստեղծագործությունների հավաքածուները նախկինում եղել են Մալմյոյի քաղաքային թանգարանի մաս։ 1984 թվականին գեղարվեստի հավաքածուն առանձնացվել է որպես անկախ թանգարան, որի առաջին տնօրենն է եղել Յորան Քրիստենսոնը։ 2012 թվականին Քրիստենսոնին փոխարինել է Սեսիլիա Վիդենհայմը։ Մալմյոյի արվեստի թանգարանում է պահվում 20-րդ դարի սկանդինավյան արվեստի երկրում գտնվող ամենամեծ հավաքածուներից մեկը։ Ֆոնդերում առկա են այնպիսի հեղինակների հատուկ հավաքածուներ, ինչպիսիք են Կարլ Ֆրեդրիկ Հիլը, Բարբրո Բեկստրոմը, Կարլ Ֆրեդրիկ Ռեյտերսվարդը, Մաքս Վալտեր Սվանբերգը, Տորստեն Անդերսոնը և Գունար Նորրմանը։ Կարլ Ֆրեդրիկ Հիլի հավաքածուում հաշվառված են ավելի քան 2600 նկարներ և 25 կտավներ։ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ռուսական արվեստը նույնպես նշանակալիորեն ներկայացված է թանգարանային հավաքածուում։ Դրա մեջ ընդգրկված են Ալեքսանդր Գոլովինի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Ալեքսանդր Գաուշի և Պավել Կուզնեցովի նկարները։

2019 թվականի դրությամբ թանգարանում պահվում է ավելի քան 40000 ստեղծագործություն։ Սկանդինավյան մոդեռնիզմի թանգարանային հավաքածուի հիմքը Գերման Գյոտհարդտի կողմից 1914-1943 թվականներին հավաքած 700 ստեղծագործություններից կազմված հավաքածուի նվիրատվությունն էր։ Նվիրատվության մեջ ընդգրկված էին այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Իսահակ Գրունևալդը, Սիգրիդ Հյերտենը, Հիլդինգ Լինկվիստը, Նիլս Նիլսոնը, Վերա Նիլսսոնը, Ինգե Շիլլերը, Օլուֆ Հյորստը, Վիլհելմ Լունդստրյոմը, Պեր Կրոգը, Հենրիկ Սորենսենը և Տիկո Սալինենը։ 2015 թվականին թանգարանը ստանձնեց «Schyls donation» նվիրատվության կառավարումը, որը նախկինում ղեկավարում էր Մալմյոի կունստհոլը։ Արվեստի թանգարանում կա նաև դեկորատիվ կիրառական արվեստի զգալի հավաքածու, որոնք հիմնականում ստեղծվել են Շվեդիայի հարավում։ Մալմյոյի արվեստի թանգարանն ամեն տարի կազմակերպում է մոտ տասը ժամանակավոր ցուցադրություն` հիմնականում «սկանդինավյան կողմնորոշմամբ»։ Թանգարանի հավաքածուի նոր համալրումները նույնպես պարբերաբար ներկայացվում են արվեստասեր հասարակությանը։ «1500 թվականից մինչև ներկա ժամանակները» խորագրով մշտական ցուցահանդեսը ստեղծվել է որպես գեղարվեստական ոճերի և ուղղությունների «զբոսանք» պատմության մեջ, հիմնականում գեղանկարչության և կահույքի ձևավորման մեջ։ Թանգարանում վերականգնվել են Վերածննդի շրջանից մինչև հետմոդեռնիզմի ժամանակաշրջանի սենյակների ինտերիերը։

Թանգարանի վերին մասում տեղակայված շուրջ 1000 մ² տարածք ունեցող ցուցասրահում ցուցադրվում են շվեդական և արտասահմանյան ժամանակակից հեղինակների գործեր։ Այստեղ անցկացվում են նաև առանձին նկարիչների ժամանակավոր հետահայաց ցուցադրություններ կամ խմբային թեմատիկ ցուցահանդեսներ։ Փորձարարական աշխատանքները, ինստալյացիաները և վիդեո արվեստը համարվում են Մալմյոյի հավաքածուի մի մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «"До и после": какую программу приготовил фестиваль дизайна Typomania-2019». m24.ru. Москва 24. 2019 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալմյոյի արվեստի թանգարան» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մալմյոյի արվեստի թանգարան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?