For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ճահիճ.

Ճահիճ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահիճ (այլ կիրառումներ)
Ճահիճ Էստոնիայում

Ճահիճ, երկրի մակերևույթի ջրային գոյացություն, որտեղ ջրային ռեժիմը դրական է՝ ջուրը ավելի շատ ներթափանցում է, քան հեռանում։ Դրա հետևանքով ճահիճներում կա խոնավության մշտական ավելցուկ։ Ճահիճների հատակը հարուստ է օրգանական վառելիքով՝ տորֆով։ Ճահիճները առավելապես տարածված են Հյուսիսային կիսագնդի տարածքում, անտառներում։

Ճահիճը ցամաքային էկոհամակարգի տիպ է, որը բնութագրվում է ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուսական մնացորդների (հետագայում փոխակերպվում են տորֆի) կուտակմամբ։ Տորֆաշերտի 30 սմ-ից ոչ պակաս հզորության դեպքում տեղանքը կոչվում է ճահիճ, պակասի դեպքում՝ ճահճացած հողեր։ Ճահիճներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ մակերևութային ջրերի լճացման (երբ ստորերկրյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով։ Ճահիճում դժվար գազափոխանակության պատճառով օրգանական նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում և դժվարանում է բուսականության զարգացումը։

Ճահիճների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճահիճ Հյուսիսային Գերմանիայում

Ըստ սնուցման ձևի և բուսականության տիպերի՝ ճահիճները լինում են

  • ցածրադիր (էվտրոֆ)՝ սնվում են ստորերկրյա և գետերի ջրերով, համեմատաբար հարուստ են սննդարար նյութերով, տարախոտաբոշխային և եղեգնաորձախոտային բուսականությամբ
  • բարձրադիր (օլիգոտրոֆ)՝ սնվում են մթնոլորտային տեղումներից, հանքանյութեր քիչ են պարունակում, բուսականությունն աղքատ է,
  • անցումային (մեզոտրոֆ) բուսականությունն օրգանական նյութերի կուտակման հետևանքով կորցնում է կապը ստորերկրյա ջրերի հետ և փոխարկվում է սֆագնային մամուռների։

Ճահիճում տորֆի միջին աճը 1000 տարվա ընթացքում մոտ 1 մ է։

Հայաստանի ճահիճներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճահիճ Դիլիջան ազգային պարկում

Հայաստանում ճահիճները փոքր տարածքներով (մոտ 15 հազար հեկտար) հանդիպում են Տաշիրի գոգավորությունում (Լոռու մարզ), Մասրիկի դաշտում, Արգիճիի հովտում (Գեղարքունիքի մարզ)։ Ճահիճից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ, ջերմամեկուսիչ։ Ճահիճները, որպես կանոն, չորացվում են, և տարածքներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր։ Սակայն չորացման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է նախապես հաշվարկել դրա բոլոր հետևանքները։ Օրինակ՝ միայն Գիլլի լճի ճահիճների չորացման պատճառով Հայաստանի տարածքից հեռացել են արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել են աբեղախոտը, կիզխոտը, Զեդելմեյերի մարգացնծուն և այլ բույսեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ճահիճ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?