For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ղևոնդ Հովնանյան.

Ղևոնդ Հովնանյան

Ղևոնդ Հովնանյան
արմտ. հայ.՝ Ղեւոնդ Յովնանեան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1817(1817-10-20)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էհունվարի 26, 1897(1897-01-26)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Ազգությունհայ
ԿրթությունԼիցեյ Սեն-Բենոաւ Ստամբուլում[1]
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան և թարգմանիչ
ԱշխատավայրԱրևելյան ակադեմիա[1] և Հանդես ամսօրյա[1]

Ղևոնդ Հովնանյան (հոկտեմբերի 20, 1817(1817-10-20)[1], Կոստանդնուպոլիս[1] - հունվարի 26, 1897(1897-01-26)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), հայ բանասեր, լեզվաբան, թարգմանիչ։ Պողոս Հովնանյանի եղբայրը։ Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական, 1835 թվականից՝ Վիեննայի Մխիթարյան վարժարաններում։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1838)։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է միաբանության տպարանապետ, Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանի ուսուցիչ, 1868-1870 թվականներին՝ թուրքականի ասիստենտ Վիեննայի Արևելյան ակադեմիայում, 1887-1890 թվականներին՝ «Հանդես ամսօրյայի» խմբագրապետ։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, գերմաներենին, ֆրանսերենին, արաբերենին և այլն։ Ա. Գարագաշյանի և Հ. Գաթըրճյանի հետ թարգմանել է Ժ. Բ. Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատությունը, որտեղ կյանքի է կոչել «ոսկեդարյան» գրաբարը։ «Հետազօտութիւնք նախնեաց ռամկօրէնի վրայ» (մաս 1, տետր 1 և 2, 1897) գրքում Հովնանյանը հավաքել է հայ հին գրականության մեջ հանդիպող ռամկորեն (ժողովրդախոսակցական գրաբար) հատվածները և ավելի ուշ շրջանի հայ հեղինակների (Ներսես Շնորհալի, Մխիթար Հերացի, Սմբատ Գունդստաբլ, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ և այլք) երկերից նմուշներ, ուսումնասիրել դրանք, և ըստ այդմ, առաջին թարգմանիչներից մինչև միջնադարի ստեղծագործողները, հայերենը բաժանել երկու շրջանի, առաջինն անվանելով «ռամկախառն գրաբար», երկրորդը՝ «գրաբարախառն ռամկօրէն»։ Գրքի նախաբանում («Նախաշաւիղ») Հովնանյանը հիմնավոր փաստերով հաստատում է հայկական բարբառների գոյությունը V դարում և դրանից առաջ, ապա եզրակացնում, որ գրաբարը մշակվել է առօրյա խոսակցական լեզվի հիմքի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղևոնդ Հովնանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 577
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ղևոնդ Հովնանյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?