For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հոգեբուժություն.

Հոգեբուժություն

Հոգեբուժություն (պսիխիատրիա (հունարեն՝ ψυχή-հոգի և ιατρός- բժիշկ)), բժշկական գիտակարգ, ուսումնասիրում է հոգեկան հիվանդությունների պատճառները, էությունը, դրսևորման ձևերը, ընթացքը, բուժման և կանխարգելման միջոցները, հիվանդներին օգնություն կազմակերպելու համակարգը։

Դարեր շարունակ հոգեկան հիվանդությունները դիտվել են որպես գերբնական ուժերի ծնունդ, համարվել աստծո պատժի կամ ողորմածության դրսևորում։ Դրանով էլ պայմանավորված է եղել հոգեկան հիվանդների նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ Այսպես, գրգռված անձանց համարել են աստծո կողմից պատժված, նրանց նկատմամբ ցուցաբերել բացասական վերաբերմունք և հաճախ էլ ֆիզիկական հաշվեհարդար տեսել, իսկ լռակյաց, ինքնամփոփ հիվանդները համարվել են աստծո կողմից սիրված՝ արժանանալով հոգատար վերաբերմունքի։

Հոգեկան հիվանդությունների մասին տեղեկություններ պարունակող հնագույն աղբյուրներից են եգիպտական պապիրուսները, չինական և հնդկական սուրբ գրքերը, Աստվածաշունչը և այլն։ Հոգեկան հիվանդությունների բուժմամբ զբաղվել են քրմերը. նրանց մի մասը հիվանդներին քնեցնելու և քնի ընթացքում տեսած երազների միջոցով որոշել է հիվանդության բնույթը և դրա բուժման միջոցները, մյուսները հիվանդների մարմնից «դւորս են մղել» չար ուժերին, սատանաներին և այլն։

Ապրելով հին հունական մշակույթի ծաղկման ժամանակաշրջանում (մ.թ.ա. V դար)` Հիպոկարատը ցույց է տվել էպիլեպսիայի ընդհանուր կապը հոգեկան հիվանդությունների հետ, նշել է մանիայի, մելամաղձության մասին։ Նա հաստատել է նաև, որ հոգեկան հիվանդությունները ուղեղի ախտահարման արդյունք են, որոնց ախտածագման մեջ կարևոր դեր ունեն ժառանգականությունը, ֆիզիկական և հոգեկան տրամվաները(հուզմունք, վախ, ծննդաբերություն և այլն), թունավորումները, ծերունական հասակը։ Նա կարծում էր, որ այդ հիվանդությունները բուժելի են, այդ իսկ պատճառով առաջարկում էր պահպանել հանգստի վիճակ, համապատասխան սննդակարգ, ընդունել լոգանքներ, թուլացնող և փսխեցուցիչ միջոցներ։ Հին Հռոմում բժշկության բուռն զարգացման ժամանակաշրջանում հոգեբուժության ասպարեզում գիտական միտքը Հիպոկրատի ուսումնասիրություններից այն կողմ չանցավ։ Նույնիսկ հունա-հռոմեական բժշկության ականավոր ներկայացուցիչ Գալենը (II դար) էական ազդեցություն չունեցավ հոգեկան հիվանդությունների ուսմունքի վրա[1]։

Դեռևս վաղ միջնադարյան հայ մատենագրության մեջ (Փավստոս Բուզանդ, Եղիշե և ուրիշները) հանդիպում են հոգեախտաբանության տարբեր վիճակների և առանձին հոգեկան հիվանդությունների ուշագրավ նկարագրություններ։ Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց» (V դ.) երկում նյարդային ու հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառ է համարում նաև արտաքին միջավայրի վնասակար գործոնները։ Մխիթար Հերացին (XII դ.) «Ջերմանց Մխիթարութիւն» աշխատությունում մեծ տեղ է հատկացրել հոգեբուժման մեթոդներին։ XIII դ. Գրիգորիսը «Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց» աշխատությունում հոգեկան հիվանդությունների պատճառագիտությունն ու ախտածագումը մեկնաբանում է նախասկզբնական ներվիզմի դիրքերից։ Ամիրդովլաթ Ամասիացու երկերում արժեքավոր տեղեկություններ կան էպիլեպսիայի, շիզոֆրենիայի, ցիկլոֆրենիայի և հոգեծին հիվանդությունների վերաբերյալ։ 1926-ին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում, Ա. Արզումանյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել է նյարդախտաբանության ու հոգեբուժության ամբիոն։ Գիտական հոգեբուժության բնագավառում լուրջ աշխատանքներ են կատարվել ԽՍՀՄ հայրենական պատերազմից հետո ուսումնասիրվել են գանգուղեղային վնասվածքների հետևանքները (Ս. Դավթյան), երկրամասային ախտաբանություն համարվող մալարիային պսիխոզները (Վ. Հովհաննիսյան), ինչպես նաև բրուցելոզի, ռևմատիզմի, տուբերկուլոզի, գրիպի ժամանակ առաջացող հոգեկան խանգարումները։ Աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանում հոգեբուժության պատմության և հոգեկան հիվանդությունների կլինիկա-վիճակագրական ուսումնասիրության, ինչպես նաև շիզոֆրենիայի կլինիկայի, պիրոգեն թերապիայի և սուլֆազինաբուժման (Գ. Տեր-Հակոբյան) բնագավառներում։ Ուսումնասիրվել են անձի և գիտակցության, շիզոֆրենիայի պրոբլեմները (Ա. Մեհրաբյան), լուսաբանվել այդ հիվանդության վաղաժամ դրսևորումները և նրա նևրոզանման ընթացքը (Ս. Դավթյան), շիզոֆրենիայի անընդմեջ ձևերի ընթացքի առանձնահատկությունները (Գ. Աղբալյան), շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի դեպքում առաջացած արատի կառուցվածքի և փոխհատուցման մեխանիզմի հարցերը (Մ. Մելիք-Փաշայան)։ Ուսումնասիրվել է հաշիշամոլության և հաշիշային պսիխոզների (Վ. Հովհաննիսյան), ալկոհոլային տիպիկ և խառը պսիխոզների կլինիկան։ Աշխատանքներ են կատարվել հատկապես էպիլեպսիայի ուսումնասիրության բնագավառում, օգտագործվել են փորձարարահոգեբանական և կլինիկակատամնեստիկ մեթոդներ։ Բացահայտվել են էպիլեպտիկ պսիխոզների ընթացքի կլինիկական, էլեկտրաֆիզիոլոգիական (էլեկտրաուղեղագրական) առանձնահատկությունները, որոնց շնորհիվ էական շտկումներ են մտցվել էպիլեպսիայի վաղաժամ հայտնաբերման, տարբերակիչ ախտորոշման, ելքի և արդյունավետ բուժման, կանխարգելման, բժշկածագումնաբանանական խորհրդատվության և այլ բնագավառներում։ Ուսումնասիրվել են հոգեդեղաբուժության որոշ հարցեր. փորձարկվել են նորաստեղծ պսիխոլեպտիկ դեղանյութեր։ Կարևոր աշխատանքներ են կատարվել նաև նյարդահոգեկան հիվանդությունների (էպիլեպսիա, մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, նևրոզներ, պսիխոպաթիաներ և ռեակտիվ վիճակներ) համաճարակաբանության առանձին հարցերի ուսումնասիրման բնագավառներում։ Կատարվում են նաև Հայաստանում ալկոհոլամոլության և թմրամոլության տարածվածության համաճարակաբանության բազմակողմանի հետազոտություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մ.Ա. Մելիք-Փաշայան, Վ.Հ. Հովհաննիսյան (1994). Հոգեբուժություն. Երևան: «Լույս» պետական հրատարակչություն. ISBN 5-545-01255-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 502
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հոգեբուժություն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?