For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հերքելիություն.

Հերքելիություն

Կարլ Փոփեր

Հերքելիություն կամ ֆալսիֆիկացման սկզբունք (լատին․՝ fallere - խաբել, falsification - այստեղ՝ կեղծության հաստատում), հերքման սկզբունք, գիտության մեթոդաբանության մեջ՝ գիտական տեսությունների արժեքը որոշելու համար Կարլ Փոփերի առաջադրած չափանիշը, ըստ որի՝ տեսությունը (տեսական դրույթը) իրական, փաստական բովանդակություն ունի, եթե հնարավոր է գտնել այն հերքող փորձնական փաստեր։ Այլ կերպ՝ իսկապես գիտական, այսինքն՝ փորձնական տեսությունը հերքելի (ֆալսիֆիկացնելի) է։

Յուրաքանչյուր հերքում ստիպում է վերաձևակերպել տվյալ տեսությունը (տեսական դրույթը), նորանոր սահմանափակումներ դնել, աոաջադրել նոր հիպոթեզեր։ Ֆալսիֆիկացման սկզբունքի տեսակետից՝ գիտական հայտնագործության ընթացքը և առհասարակ գիտության զարգացումը ներկայանում են ոչ թե որպես փորձնական տվյալների ընդհանրացում (ինդուկտիվ ընթացք), այլ տեսական մտածողության կողմից առաջադրվող և «Փորձի քննադատությանը» ներկայացվող համարձակ հիպոթեզերի հաջորդափոխություն։ Տեսության փորձնական հիմնավորման հարցում ֆալսիֆիկացման սկզբունքը հակադրվում է վերիֆիկացման սկզբունքին։ Ըստ ֆալսիֆիկացման սկզբունքի՝ հաստատող օրինակները պետք է հաշվի առնվեն միայն այն դեպքում, եթե դրանց հակառակ փաստերը միանշանակ կերպով կհերքեին տվյալ տեսությունը։ Ուստի ֆալսիֆիկացման սկզբունքը մերժում է «միշտ ճշմարիտ» տեսությունները, որոնք չեն կարող անել եզակի դեպքերի միանշանակ կանխատեսություններ, բայց post factum հաստատվում են որևէ փաստի թե՝ առկայությամբ և թե՝ բացակայությամբ (օրինակ, Ֆրոյդի տեսությունը չի կարող կանխատեսել մարդու որևէ կոնկրետ արարք, բայց պատրաստ է հետին թվով բացատրելու տվյալ արարքը կատարելը կամ չկատարելը)։

Վերիֆիկացման սկզբունքի նման, ֆալսիֆիկացման սկզբունքը քննությունից հանում է փիլիսոփայության («մետաֆիզիկայի») և նույնիսկ տեսական բնագիտության ընդհանրական դրույթները։ Ֆալսիֆիկացումը կարող է լինել փորձնական բնագիտության միայն մի մասնավոր եղանակ, բայց ոչ ընդհանուր մեթոդաբանական սկզբունք։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Поппер К․, Логика и рост научного знания, пер․ с англ․, М․, 1983․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հերքելիություն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?