For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հեղինե Չքնաղ.

Հեղինե Չքնաղ

Հեղինե Չքնաղ
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և legendary progenitor?
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրԶևս[1][2]
ՄայրԼեդա[1][2]
Քույր/ԵղբայրԿաստոր, Պոլիդևքոս և Կլիթեմնեստրա
ԱմուսինԹեսևս, Մենելայոս[1][3], Պարիս, Դեիֆոբուս[4] և Աքիլլես
ԿողակիցՊարիս[5], Աքիլլես, Enarephoros?, Idas?, Lynceus?, Corythus? և Theoclymenus?
ԶավակներԻֆիգենիա, Հերմիոնա[6][7], Pleisthenes?, Morraphius?, Aethiolas?[8], Corythus?, Thronius?, Nicostratus?, Իդեուս, Bunicus?, Aganus?, Helena? և Euphorion?
 Helen Վիքիպահեստում
«Պարիսն ու Հեղինեն» (Ժակ-Լուի Դավիդի նկարը)

Հեղինե[9] (հուն․՝ Ἑλένη, Ἑλένα), ըստ հունական դիցաբանության[10]՝ Զևսի և Լեդայի դուստրը[11] (ըստ Եվրիպիդեսի, երրորդ աղջիկը[12]), Մենելայոսի կինը։ Հռչակված էր իր գեղեցկությամբ և կրում էր «Չքնաղ» մականունը։ Պարիսի կողմից նրա առևանգումը պատճառ է հանդիսացել Տրոյական պատերազմի բռնկման համար։

Իր վերերկրային գեղեցկությամբ պայմանավորված՝ սկզբնական շրջանում անտիկ հունական առասպելներում հիշատակվել է իբրև աստվածուհի, իսկ արդեն Հոմերոսի պոեմներում նա ներկայանում է որպես մահկանացու կին[13]։

Հին հունական դիցաբանության մեջ Հեղինեն սպարտացի թագուհի էր։ Առասպելի վարկածներից մեկի համաձայն՝ Հեղինեն եղել է մահկանացու Լեդայի և աստվածների հայր Զևսի դուստրը։ Նույն վարկածի համաձայն՝ Զևսը Լեդային հայտնվել է կարապի կերպարով։ Այդ միությունից Լեդան ձու է ծնել, որից էլ դուրս է եկել Հեղինեն։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լեդան ընդամենը պահպանել է մի հովվի կողմից հայտնաբերած այն ձուն, որն ստեղծվել էր վրիժառության աստվածուհի Նեմեսիսի և Զևսի միությունից[14]։ Երբ ձվից հայտնվել է Հեղինեն[15], Լեդան որոշել է պահել նրան ինչպես սեփական դստերը։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինեի վերերկրային գեղեցկության լուրը տարածվում է ողջ Հունաստանով, և նրան տեսնելու են գալիս նշանավոր հերոսներ։ Հեղինեի երկրային հայրը՝ Սպարտայի արքա Տինդարոսը, Ոդիսևսի խորհրդով ընտրության իրավունքը տալիս է հենց Հեղինեին և Հեղինեն որպես ամուսին ընտրում է Մենելայոսին։ Նման ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Տինդարոսի մյուս դուստրը՝ Կլիտմնեստրան, ամուսնացած էր Մենելայոսի եղբոր՝ Ագամեմնոնի հետ։

Հետագայում Տինդարոսը զիջում է Սպարտայի թագավորական իշխանությունը Մենելայոսին և Հեղինեին։ Մենելայոսի ու Հեղինեի ամուսնությունից ծնվում է նրանց դուստրը՝ Հերմայոնեն[16]։ Մենելայոսի ու Հեղինեի ամուսնական խաղաղ կյանքը ձգվում է տասը տարի[17], մինչև Սպարտա է ժամանում տրոյական արքայազն Պարիսը, որին Աֆրոդիտեն խոստացել էր ամենաչքնաղ կնոջը՝ որպես փոխհատուցում նրա, որ Պարիսն Աֆրոդիտեին հռչակել էր իբրև աստվածուհիներից ամենաչքնաղը։

Հեղինեն Տրոյայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտվելով Մենելայոսի բացակայությունից՝ Պարիսը առևանգում է Հեղինեին, իր հետ տանում Տրոյա։

Ըստ հին հույն պոետ Ստեսիքորի վարկածի, լեգենդի համաձայն, երբ նա գրել է Պարիսի կողմից Հեղինեի առևանգման մասին, անմիջապես կուրացել է։ Պոետն աղաչել է աստվածներին, որ վերականգնեն տեսողությունը, և այդ ժամանակ երազում նրան է հայտնվել Հեղինեն ու ասել, որ դա պատիժ է նրա համար, որ իր մասին նման ոչ բարեհաճ բանաստեղծություններ է հորինել։ Այդ ժամանակ Ստեսիքորը նոր բանաստեղծություն է հորինում՝ պատմելով, որ Պարիսը Տրոյա է տարել, ոչ թե Հեղինեին, այլ նրա ուրվականը, իսկ իրական Հեղինեին աստվածները տարել են Եգիպտոս[18], որտեղ նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել Մենելայոսին[19]։ Դրանից հետո պոետի տեսողությունը վերականգնվել է։ Այս լեգենդի հիման վրա է Եվրիպիդեսը գրել «Հեղինե» ողբերգությունը[20]։

Ժամանելով Տրոյա՝ Հեղինեն գրավում է տրոյացիների սրտերը։ Շուտով Տրոյա են ժամանում Մենելայոսն ու Ոդիսևսը, որպեսզի խաղաղ ճանապարհով վերադարձնեն Հեղինեին։ Սակայն տրոյացիները հրաժարվում են վերադարձնել նրան, ինչի արդյունքում էլ սկսվում է Տրոյական պատերազմը, որը տևում է տասը տարի։

Հոմերոսի «Իլիականում» խոսվում է այն մասին, որ Հեղինեն ձանձրանում է իր դրությունից, քանի որ Աֆրոդիտեի կախարդանքը, որով նա Պարիսի նկատմամբ զգացմունքներ էր առաջացրել Հեղինեի մեջ, արդեն չէին գործում։ «Ոդիսկանի» չորրորդ երգում Հեղինեն պատմում է, որ հենց ինքն է օգնել Ոդիսևսին գաղտագողի ներթափանցել քաղաք[21]։ Նման կերպ Տրոյայի պաշարման ժամանակ Հեղինեն օգնել է Ոդիսևսին տեղի տաճարից առևանգել Աֆրոդիտեի փայտե արձանը։

Տրոյայի գրավումից հետո Մենելայուսը սուրը ձեռքին փնտրում է Հեղինեին, որպեսզի գլխատի նրան դավաճանության համար, սակայն տեսնելով նախկին գեղեցկությամբ փայլող Հեղինեին՝ գցում է ձեռքից սուրն ու ներում նրան[22]։

Առասպելի եգիպտական տարբերակում Մենելայոսը Հեղինեի ուրվականի հետ մեկնում է Եգիպտոս, որպեսզի այնտեղ գտնի իրական Հեղինեին։ Հեղինեի ուրվականը համբարձվում է երկինք, իսկ իրական Հեղինեն վերադառնում է Մենելայոսի մոտ։

Համաձայն լեգենդի, մահվանից հետո Հեղինեն տեղափոխվում է Լևկա կղզի՝ Դանուբի գետաբերանի մոտ[23], որտեղ հավերժ կապվում է Աքիլլեսի հետ, քանի որ առասպելներից մեկի համաձայն՝ Հեղինեն և Աքիլլեսը հանդիպել են Տրոյական հարթավայրում Աքիլեսի մահից ոչ շատ առաջ։

Կերպարը արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյական պատերազմի մասին առասպելների ձևավորումից հետո, որն իր մեջ ամփոփում է նաև բանահյուսական տարրեր, Հեղինեն դառնում է առասպելի գլխավոր հերոսներից մեկը, որը հետագայում նրա կերպարը դարձրել է մինչև օրս արվեստի տարբեր ճյուղերում ամենահաճախ արտացոլվող կերպարներից մեկը։ Հեղինեի կերպարն արտացոլվել է նաև անտիկ կերպարվեստում, մասնավորապես Պոլիգնոտի և Զևկիսի չպահպանված նկարները, «Պարիս և Հեղինե» որմնանկարը Պոմպեոսում և այլն։ Հատկապես Վերածննդի շրջանում Հեղինեի առևանգման թեմատիկան դառնում է գեղարվեստի մեջ ամենատարածվածը[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Любкер Ф. Helena (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 597.
  2. 2,0 2,1 Augias C. I segreti di Roma (իտալ.): Storie, luoghi e personaggi di una capitale — 2007. — P. 3. — 424 p. — ISBN 978-88-04-56641-0
  3. Любкер Ф. Menelaus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 855—856.
  4. (not translated to grc) Little Iliad (հին հունարեն.)
  5. Homer Ἰλιάς — 0800.
  6. Гермиона (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 539.
  7. Любкер Ф. Hermione (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 617.
  8. Knaack G. Aithiolas (գերմ.) // Kategorie:RE:Band I,1 — 1893.
  9. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
  10. Мифы народов мира (энциклопедия). М., 1991-92. В 2 т. Т.1. С.431-432, Любкер, Фридрих Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.97
  11. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 7-8 далее
  12. Еврипид. Ифигения в Авлиде 51
  13. Гомер. Илиада XXIV 765
  14. Стасин. Киприи, фр.9 Бернабе
  15. Псевдо-Эратосфен. Превращения в звезды 25, со ссылкой на Кратина
  16. Гесиод. Перечень женщин, фр.175 М.-У.; Гомер. Одиссея IV 14
  17. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 11, 1; Э III 3; Э VI 14.28
  18. Еврипид. Елена 112—114
  19. Еврипид. Елена 31-36
  20. Alan, Introduction, 18–28
  21. Гигин. Мифы 249; Трифиодор. Взятие Илиона 520
  22. Еврипид. Андромаха 628; Аристофан. Лисистрата 155
  23. Павсаний. Описание Эллады III 19, 11-13; Конон. Мифы 18
  24. David, Narrative in Context, 136; Hughes, Helen of Troy, 181–182

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեղինե Չքնաղ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հեղինե Չքնաղ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?