For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հարթաքանդակ.

Հարթաքանդակ

Հարթաքանդակներով զարդարված դուռ Գեղարդի վանքում

Հարթաքանդակ կամ բարելիեֆ (ֆր.՝ bas-relief, bas - ցածր և ֆր.՝ relief - ռելիեֆ, ուռուցիկություն), քանդակագործության տեսակ, ցածր քանդակ, ռելիեֆ, որի ուռուցիկ պատկերը իր ծավալի կեսից ավելի դուրս չի ցցված ֆոնի հարթությունից։ Որպես հարդարման տեսակ կերպարային և զարդանախշ հարթաքանդակները մեծ տարածում ունեն ճարտարապետական շինություններում և դեկորատիվ-կիրառական արվեստում։ Հարթաքանդակային պատկերներով են պատում նաև հուշարձանների պատվանդանները, կոթողները, խաչքարերը, հուշատախտակները, դրամները, մեդալները, գեմմաները։

Ինչպես Միջնադարյան Հայաստանում, այնպես էլ ժամանակակից հայ քանդակագործության և ճարտարապետության մեջ հարթաքանդակները մեծ կիրառում ունեն։

Արա Հարությունյան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Արա Հարությունյանը (1928-1999) առաջիններից է, ով վերականգնեց միջնադարի հայկական ճարտարապետա-քանդակային համալիրների ավանդույթները և ստեղծեց հարթաքանդակի իր վառ ու ինքնատիպ ոճը։ 1962 թվականին Արա Հարությունյանը ձևավորում է Երևանի Գինու գործարանի հյուսիսային ճակատը՝ «Պայքար առյուծի հետ» և «Աղվեսներ» հարթաքանդակները[1]։

1968-1969 թվականներին Արա Հարությունյանը քանդակազարդում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի[1]։

1966-1967 թվականներին Արա Հարությունյանը ստեղծում է Գ. Սունդուկյանի անվան հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի քանդակային համալիրը, որտեղ ներկայացված է հայ թատրոնի գրեթե 2000-ամյա պատմությունը։ Խորհրդային Հայաստանում այս քանդակային համալիրը առաջին խոշոր կառույցներից էր, որտեղ միահյուսված էին դեկորատիվ քանդակն ու ճարտարապետությունը։ Այն բաղկացած է թատրոնի ճակատամուտքից, Գ. Սունդուկյանի արձանից (1972) և «Սիրին» բարձրաքանդակից (1976[1]):

Ճակատամուտքի հարթաքանդակների կոմպոզիցայում պատկերված են հաղթանակ ու վերածնունդ մարմնավորող կանացի ֆիգուր, դրամայի, կոմեդիայի, իմաստության դիմակներ ու հավերժական շարժման խորհրդանիշ։ Աջից վերևում պատկերված է մ.թ.ա. 53 թ. Արտաշատ քաղաքում առաջին հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ II թագավորը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Б. Зурабов. Ара Арутюнян. Монография. Мастера советского искусства.Изд-во "Советский художник", М,1986 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 305
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հարթաքանդակ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?