For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հաուս երաժշտություն.

Հաուս երաժշտություն

Հաուս երաժշտություն
House
Ոճային հիմքերԴիսկո, Սոուլ, Էլեկտրո, Ֆանկ, Դաբ
Մշակութային հիմքեր1984 թվական, Չիկագո
Ծագման ժամանակ1982
Ծագման երկիր ԱՄՆ
Ենթաժանրեր
Էյսիդ֊Հաուս, Դիփ֊հաուս, Դրիմ Հաուս, Էլեկտրո֊Հաուս
Հարակից ժանրեր
Փոստ֊դիսկո, Դիսկո, Իտալո֊դիսկո
Տարածաշրջանային բեմեր
Չիկագո, Ֆրանսիա, Իբիցա, Իտալիա, Նյու Ջերսի, Նյու Յորք
TB-303 սինթեզատոր գործիքը, որը հաճախ է օգտագործվում հաուս երաժշտության մեջ

Հաուս երաժշտություն (անգլ.՝ house music), ակումբային երաժշտության տարատեսակ, որը ծնունդ է առել ԱՄՆՉիկագո քաղաքում 1980-ականների սկզբին[1]։ Արդեն 80-ականների կեսերին այս ոճը մեծ ժողովրդայնություն էր վայելում դիսկոտեկներում` աֆրոամերիկացիների և լատինաամերիկացիների շրջանում։ Երաժշտությունը տարածվում է Միացյալ Նահանգների ու Կանադայի այլ խոշոր քաղաքներում, որից հետո մուտք է գործում Եվրոպա։

Այժմ հաուս երաժշտությունն ունի բազմաթիվ ենթաժանրեր, որոնցից առավել հայտնիներն են Էլեկտրո-հաուսը, հաուսը, հոլանդական-հաուսը, պրոգրեսիվ-հաուսը, Ֆյուչր-հաուսը, Բիգ Ռում հաուսը, Դիփ-հաուսը և այլն։

Ամենաառաջին հաուս ոճի երգը՝ «On and on»-ը գրվել է Ջեսս Սոնդերսի և Վինս Լոուրենսի կողմից[2]։ Ձայնագրությունը կատարվել է 1984 թվականին Չիկագոյում Roland TB-303 կոչվող բաս֊սինթեզատորի և Roland TR-808 հարվածային մեքենայի օգնությամբ, բացի այդ օգտագործվել է «Player One» խմբի «Space Invaders» (1980) երգից հատված։ Հաուս երաժշտության տարատեսակների հիմքում կանգնած էին Ֆրենկի Նակլզը, Մարշալ Ջեֆերսոնը և այլք։

Մինև օրս չի պարզվել երաժշտության անվանման ծագումը։ Կա վարկած, որ «հաուս» (անգլ.՝ տուն) բառի ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում այս ժանրի երգերը գրվել և ձայնագրվել են սեփական առանձնատներում։ Ավելի տարածված տարբերակներից է, որ անվանումը ծագել է Չիկագոյում գտնվող «Warehouse» (անգլ.՝ «պահեստ») ակումբի անվանումից[3]։

Հաուսը ժամանակակից մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օգտագործվում է «Grand Theft Auto» համակարգչային խաղի մեջ։ «San Andreas» խաղում կա SF-UR ռադիոկայան, որտեղ վկայարկվում է միայն հաուս ոճի երաժշտություն։
  • Rise FM ռադիոն «Grand Theft Auto 3» և «Grand Theft Auto» խաղերի մեջ։ «Liberty City Stories»֊ում նույնպես հիմնականում օգտագործվում է հաուս։
  • Քենան Թոմփսոնի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live) եղել է «Deep House Dish» էպիզոդների շարք, որի ժամանակ երաժիշտները նվագում էին հաուս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.allmusic.com/subgenre/house-ma0000002651
  2. unesdoc.unesco.org/images/0012/001201/120152e.pdf
  3. Snoman, Rick (2009). The Dance Music Manual: Tools, Toys, and Techniques — Second Edition. Oxford, UK: Elsevier Press. էջ 233
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաուս երաժշտություն» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հաուս երաժշտություն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?