For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայ-ուրուգվայական հարաբերություններ.

Հայ-ուրուգվայական հարաբերություններ

Հայ-ուրուգվայական հարաբերություններ
Հայաստան և Ուրուգվայ

Հայաստան

Ուրուգվայ

Հայ-ուրուգվայական հարաբերությունները միջազգային հարաբերություններն են Հայաստանի և Ուրուգվայի միջև։

Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Հայաստանը հավատարմագրել է դեսպանին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում[1], իսկ Ուրուգվայը ունի հավատարմագրված դեսպանություն Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում[2]։ Սակայն Երևանում գործում է Ուրուգվայի պատվո հյուպատոսություն, իսկ Մոնտեվիդեոյում` Հայաստանի[3]։

Երկու երկրներն էլ համարվում են Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամներ։

Մշակույթ և համայնքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար «Արմենիա» հրապարակում

Հայերն Ուրուգվայում սկսել են հաստատվել 19-րդ դարից։ 1835 թվականին հիշվում է առաջին ներգաղթողը Խուան Ակուստին Աքսարյանը։

2003 թվականին ուրագվահայության թիվը մոտ 15 հազար է։ Հայերի հիմնական մասը գբաղվում է մանր առևտրով և արհեստներով։

Կան մի քանի խոշոր ձեռնարկատերեր (կոշիկի գործարանատերեր, մեծաքանակ առևտրով գբաղվողներ և այլն), որակյալ մասնագետներ (իրավաբաններ, բժիշկներ, հաշվապահներ, ճարտարագետներ), պետական ծառայողներ (1960-ական թվականներին երեք հայեր եղել են Մոնտեվիդեոյի քաղաքային խորհրդի, երկուսը երկրի դատական իշխանության անդամ), ինչպես նաև մշակույթի գործիչներ։

1939 թվականին Ուրուգվայում հիմնադրվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։

Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»[4]։

1971 թվականին Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվել է «Արմենիա», իսկ 1972 թվականին ծովեզրյա մի պողոտա՝ Ռամբլա-Արմենիա։ «Արմենիա» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովեզրյա քաղաքում։

1987 թվականին Ուրուգվայի կառավարաթյունը սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկել է հատուկ փոստային դրոշմանիշ։

Ակտիվ է նաև Ուրուգվայի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության դեսպանատունը Արգենտինայում
  2. Ուրուգվայի դեսպանությունը Ռուսաստանում
  3. Ռուբեն Աբրահամյան, Հայաստանի պատվո հյուպատոս Մոնտեվիդեոյում Արխիվացված 2013-04-10 archive.today (իսպ.)
  4. «Պետություններ, ովքեր ընդունել են Հայոց ցեղասպանությունը». Հայաստանի ազգային ինստիտուտ. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայ-ուրուգվայական հարաբերություններ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?