For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայաստանի պետական վերահսկողական ծառայություն.

Հայաստանի պետական վերահսկողական ծառայություն

Հայաստանի պետական վերահսկողական ծառայություն, Հայաստանի պետական վերահսկողության ոլորտում գործող Հայաստանի վարչապետին ենթակա մարմին, որն իրականացնում է իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ։

Ծառայությունը գործում է 2018 թվականին «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի օրենքի հիման վրա[1]։

Ծառայությունը հիմնադրվել է 2018 թվականին ընդունված «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի օրենքի հիման վրա, որը մշակվել է 2015-2018 թվականների սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։

Ծառայության գործունեության նպատակն է ապահովել Հայաստանի վարչապետին Հայաստանի Սահմանադրությամբ և և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը[2]։

Լիազորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունը իրականացնում է մի շարք լիազորություններ[3].

  1. Պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ՝ ՀՀ կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի՝ այդ թվում hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ վերահսկողության, դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության, պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակներով,
  2. ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով,
  3. Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
  4. Պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների ձևավորման օրինականության վերահսկողության նպատակով,
  5. ՀՀ մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի, լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով,
  6. ՀՀ մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ ՀՀ մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով ՀՀ անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով,
  7. Պետությունից, համայնքից, ՀՀ կենտրոնական բանկից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով,
  8. ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
  9. Պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկել կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները,
  10. Վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ,
  11. Ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը,
  12. Իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
  13. Ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն,
  14. Համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ,
  15. Առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ։

ՊՎԾ-ն ունի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար[4]։

ՊՎԾ կառուցվածքին վերաբերվող հարցերը կարգավորվում են «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՊՎԾ կանոնադրությամբ, որը հաստատվում է ՀՀ վարչապետի կողմից[4]։

ՊՎԾ ղեկավարում է Ծառայության ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի վարչապետը, ում էլ նա անմիջականորեն ենթակա և հաշվետու է։ ՊՎԾ ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նույնպես Հայաստանի վարչապետը՝ ՊՎԾ ղեկավարի առաջարկությամբ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 1
  2. «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի օրենք, հոդված 4
  3. «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 5
  4. 4,0 4,1 «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 7
  5. «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայաստանի պետական վերահսկողական ծառայություն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?