For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Համակարգչային շարժիչ.

Համակարգչային շարժիչ

Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար:

Համակարգչային շարժիչ, Խաղային շարժակ կամ շարժիչ (անգլ.՝ game engine), խաղ ստեղծելու համար նախատեսված գործիքների և մեխանիզմների ամբողջություն։ Այն օգտագործվում է խաղային բարձակների, համակարգիչների և բջջային հեռախոսների խաղեր ստեղծելու համար։ Շարժակն իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք անհրաժեշտ են խաղեր ստեղծելու համար։ Այն կազմված է մի քանի բաղադրիչներից՝ գրաֆիկական, ֆիզիկական, ձայնային, արհեստական բանականության և այլն։ Սրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է ինչ-որ կոնկրետ գործողության համար։

Գրաֆիկական շարժակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկան յուրաքանչյուր խաղի ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Այն որոշում է խաղի "ճակատագիրը": Այլ կերպ անվանում են նաև վիզուալիզացիա։ Ինչու՞ է այն այդքան կարևոր։ Բանը նրանում է, որ առանց դրա դուք պարզապես ոչինչ չեք տեսնի էկրանին։ Սրա շնորհիվ է ստեղծվում խաղային աշխարհը, և էկրանին պատկերվածից ելնելով խաղացողը կարողանում է ինչ-որ որոշումներ կայացնել խաղի ընթացքում։ Եվ հենց վատ վիզուալիզացիայի պատճառով են հիմնականում խաղի ստեղծողները քննադատությունների արժանանում։ Խաղի վիզուալիզացիայի վրա հիմնականում օգտագործվում է պրոցեսորի հնարավորությունների մոտ կեսը։ Վիզուալիզատորի (այն մարդը, ով զբաղվում է խաղի գրաֆիկական աշխատանքով) խնդիրն է ստեղծել այնպիսի վիզուալ տպավորություն, որ խաղն առանձնանա մյուսներից։ Դա հեշտ չէ, հետևաբար նրանից պահանջվում են շատ մեծ ջանքեր:Այսինքն, 3D գրաֆիկան այնպիսի աշխատանք է, որի ժամանակ պետք է ստեղծել շատ բաներ՝ հնարավորինս քիչ ռեսուրսներ օգտագործելով 3D գրաֆիկա ունեցող խաղերը նախագծվում են և զարգացվում են այնպիսի 3D ծրագրերում, ինչպիսիք են՝ Blender, Maya և այնուհետև ներմուծվում են խաղային շարժակի մեջ։ Ուստի լավ շարժակը պետք է ապահովի բազմաթիվ լավ ներմուծման ֆորմատներ[1]։

Ֆիզիկական շարժակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական շարժակը թույլ է տալիս մոդելավորել առարկաների շարժումները, օբյեկտների իրար հետ բախման հետևանքները, հեղուկների դինամիկան և ուժերի ազդեցությունների հետևանքով մարմինների մակերևույթների դեֆորմացիաները հնարավորինս իրական և ֆիզիկայի օրենքներին համապատասխան։ Այս շարժակն հիմնականում օգտագործվում է այնպիսի վիդեո խաղերում, որտեղ պատկերված է իրական կյանքի և իրական ժամանակի սիմուլյացիան։

Ձայնային շարժակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային և գրաֆիկական շարժակներն օգտագործվում են ձայնային էֆեկտները մշակելու և 3D պատկերը 2D էկրանին պատկերելու համար։ Ձայնը չափազանց կարևոր է իրական և տպավորիչ միջավայր ստեղծելու համար։ Շրջապատող միջավայրի ցածր հնչյուններից և խաղային կերպարների խոսակցություններից մինչև մեքենաների կամ զենքերի ձայները կարող են ինչպես տպավորել, այնպես էլ՝ հիասթափեցնել խաղացողին։ Ձայնային էֆեկտները ստեղծվում են ձայների ստեղծողների և մշակողների կողմից և ավելացվում է խաղին ծրագրավորողների կողմից[2]։

Արհեստական բանականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական բանականությունը (անգլ.՝ Artificial intelligence) ներկայումս ամենահետաքրքիր և արագ զարգացող ուղղություններից մեկն է։ Անկախ խաղի տեսակից, այն կարող է ունենալ որոշակի բաղադրիչներ, որոնք ղեկավարվում են արհեստական բանականության միջոցով:Օրինակ թե ինչպես պետք է վարվի խաղային կերպարը ինչ-որ իրավիճակում կամ ինչպես պետք է արձագանքի ինչ-որ բան տեսնելիս, իրականացվում է արհեստական բանականությամբ։ Դրա նպատակն է խաղի մեջ մցնել իրական մարդու զգացմունքներ և մտածելակերպ։ Եվ ինչքան բարձր մակարդակով է մշակված և ծրագրավորված արհեստական բանականությունը ինչ-որ խաղի մեջ, այդքան հետաքրքիր և քիչ հոգնեցնող այն կարող է լինել խաղացողների համար[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Rendering Engine - an overview | ScienceDirect Topics». www.sciencedirect.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «Sound Engine in Video-game development».
  3. «Understanding the Role of AI in Gaming». AiThority (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 19. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  4. «What is a Game Engine? | Studytonight». www.studytonight.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համակարգչային շարժիչ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Համակարգչային շարժիչ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?