For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կրավորական սեռ.

Կրավորական սեռ

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որ մեկ այլ առարկայից՝ խնդրից, անցնում է ենթակային։ Կրավորական սեռի բայերը կազմվում են ներգործական սեռի բայերից՝ վ ածանցի միջոցով, օրինակ՝ - Անշո՜ւշտ․ չէ՞ որ ամեն մի գործ, որ կատարվում է գաղտուկ, հանցանք է ըստինքյան։ (Մուրացան

Կրավորական կառուցվածքի նախադասության տրամաբանական ենթական՝ որպես գործողության, հատկանիշի ստեղծող, այս կամ այն կերպ անտեսված է, չունի այն կարևորությունը, ինչ համապատասխան ներգործական նախադասության ենթական։ Կրավորական կառուցվածքի նախադասության մեջ առարկակի դերն ավելի մեծ է, քան համապատասխան ներգործական կառուցվածքի նախադասության մեջ։

Կրավորական նախադասության տրամաբանական ենթական կամ քերականական ներգործող խնդիրն արտահայտվում է՝

  • բացառական հոլովով, օրինակ՝ Բարդիների կատարները ասես բռնկվել էին... էլեկտրական լույսերից: (Սերո Խանզադյան)
  • սեռական հոլովաձևի ու կողմից կապի միջոցով[1], օրինակ՝ Այս գիրքը կարդացվել է ձեր կողմից:

Կրավորական սեռի բայը կարող է ստանալ նաև գործիական հոլովով արտահայտված ներգործող անուղղակի խնդիր[2], օրինակ՝ Անձրևը շրխկոցով խփում էր դիմացի անտառին, ձորը լցվել էր մեծ ջրի խշշոցով, աշխարհը մի տեսակ խուլ ու փափուկ էր: (Հրանտ Մաթևոսյան)

Վ ածանցն ստացած բայերը կարող են լինել նաև չեզոք սեռի, օրինակ՝ Տաքդեղի շարուկը կեծանում էր, շունը փաթաթվել էր ինքն իր մեջ ու նիրհում էր: (Հրանտ Մաթևոսյան), Ոչ հագնվել էր, ոչ լվացվել էր և ոչ սանդրվել էր: (Րաֆֆի)

Կրավորական սեռի որոշ բայերի հատուկ է կրկնասեռությունը. այդ բայերը նույն ձևով կարող են արտահայտել և՛ կրավորական, և՛ չեզոք սեռերի իմաստ[3], օրինակ՝

  • կրավորական սեռ - Հակառակորդի ավտոմեքենան կանգնեցվել և գլորվել է ձորը պարտիզանների կողմից:
  • չեզոք սեռ - Ընկած էին քարերի ահագին բեկորներ, որոնք, պոկվելով մերձակա լեռնից, ցած էին գլորվել, բոլորովին մերկ թողնելով ծառերի արմատները: (Րաֆֆի)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002
  2. Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 136։
  3. Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 139։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987։
  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, գիրք Ա, Երևան, 1959։
  • Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք առաջին, Երևան, 1962։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կրավորական սեռ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?