Կիրխհոֆի կանոններ
Կիրխհոֆի կանոններ, առնչություններ են սահմանում հաստատուն կամ քվազիհաստատուն հոսանքի ճյուղավորված էլեկտրական շղթայի հոսանքների և լարումների համար։ Ձևակերպել է Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը (1847)։
Կիրխհոֆի առաջին կանոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրխհոֆի առաջին կանոնը, որ բխում է լիցքի պահպանման օրենքից, հետևյալն է. հաղորդալարերի ճյուղավորման ցանկացած կետում (հանգույցում) հավաքվող հոսանքների ուժերի (Ik) հանրահաշվական գումարը հավասար է զրոյի, այսինքն՝
l-ը տվյալ հանգույցում հավաքվող հոսանքների թիվն է. ընդ որում, հանգույց մտնող հոսանքը համարվում է դրական, հանգույցից դուրս եկողը՝ բացասական։
Կիրխհոֆի երկրորդ կանոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրխհոֆի երկրորդ կանոնի համաձայն՝ հաղորդիչների բարդ ցանցում կամայականորեն առանձնացված ցանկացած փակ կոնտուրի բոլոր տեղամասերի լարման անկումների (IkRk) հանրահաշվական գումարը հավասար է այդ կոնտուրի էլշուների (k) հանրահաշվական գումարին, այսինքն՝
- Լարման համար
- Փոփոխական լարման համար
m-ը փակ կոնտուրի տեղամասերի թիվն է, Ik-ն k-րդ տեղամասի հոսանքի ուժն է, Rk-ն՝ դիմադրությունը։ Կիրխհոֆի կանոնները թույլ են տալիս հաշվարկել էլեկտրական բարդ շղթաները, եթե հայտնի են բոլոր տեղամասերի էլշուները և դիմադրությունները։
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորների քանը հանգույցներում։ 3.
Մասնաճյուղերի (փակ սխեմաների)։ 4. Ձայների մասնաճյուղեր պարունակող ընթացիկ աղբյուրներ։ 0.
Միավորների սխեմաներ։ 2.
Առաջի օրենքի կիրառումը
Ըստ երկրորդ կանոնի, տեղի են ունենում հետևյալ հարաբերությունները՝
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.