Կիրիլ Պանչենկո
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | ռուս | ||||||||
Քաղաքացիությունը | |||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 16, 1989[1][2] (34 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Լիպեցկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||
Քաշ | 80 կգ | ||||||||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Դինամո (Մոսկվա) | ||||||||
Համար | 8 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կիրիլ Վիկտորովիչ Պանչենկո (հոկտեմբերի 16, 1989[1][2], Լիպեցկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուս ֆուտբոլիստ, մոսկովյան Դինամո ակումբի հարձակվողական կիսապաշտպան և հարձակվող։ Վիկտոր Պանչենկոյի որդին է։
Ռուսաստանի չեմպիոն (2015/16), Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր (2014), Ֆուտբոլի ազգային լիգայի երկակի չեմպիոն (2011/12, 2016/17)։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկովյան ՄՊՄԴ ԲԿՄԱ ակումբի (առաջին մարզիչը - Ա․ Լ․ Կլաբուկով) և Լոկոմոտիվ ակումբի (առաջին մարզիչը - Ա․ Ս․ Մոգուզով) սան է
Առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը եղել է Դինամոն, որտեղ նա խաղացել է 2008 թվականից երկրորդ դիվիզիայում՝ մասնակցելով 32 խաղի և խփելով 2 գոլ։
Առաջին անգամ 2009 թվականին խաղացել է Նիժնի Նովգորոդյան առաջին դիվիզիոնում, ինչից հետո տեղափոխվել է Ստավրոպոլ-2009 ակումբի երկրորդ դիվիզիոն, որի կազմում խաղացել է մինչև մրցաշրջանի ավարտը։
2009/10 միջմրցաշրջանում Փյունիկի կազմում Հայաստանում խաղացել է 2 խաղ և խփել է մեկ գոլ Գավաթի չեմպիոնների համագործակցությունում։
«Մորդովիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի փետրվարի 11-ին տեղափոխվել է սարանյան Մորդովիա ակումբ, ստորագրել է պայմանագիր 2 տարի ժամկետով[3]։ 2010 թվականին ընդունել է 36 խաղերի հրավեր առաջին դիվիզիոնում և խփել է 11 գոլ։ 2011/12 մրցաշրջանում խաղացել է 50 խաղ ՖԱԼ առաջնությունում, որտեղ աչքի է ընկել 15 գնդակով և օգնել է թիմին առաջինը դուրս գալ Պրեմիեր լիգայի պատմություն։
2012 թվականի հուլիսի 20-ին Պանչեկոն կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում, երբ նա դուրս է եկել Մորդովիայի սկզբնական կազմ, մոսկովյան Լոկոմոտիվ ակումբի դեմ խաղում, խաղը ավարտվել է 2:3 հաշվով։ 16-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է հզոր հարվածով, որ խփել է տուգանային հրապարակից դուրս շրջելով, դարձել է այդպես Մորդովիայի պրեմիեր լիգայում առաջին գոլի հեղինակ[4]։ Ընդհանուր ձմեռային ընդմիջմանը առաջնությունում խփել է 4 գոլ. նույնպես Վոլգայի, Ռուբինայի և Ամկարի դարպասներին։
2013 թվականի հունվարին հրավիրվել է ԲԿՄԱ-ի հավաքական[5]։ Արմեյցեվների կազմում անցկացրել է չորս ընկերական խաղեր, նա թիմին չի համապատասխանել և վերադարձել է Մորդովիա։ Մրցաշրջանի ավարտին խփել է ևս մեկ գոլ(Դինամո-ի դարպասին։ Այդպիսով մրցաշրջանում խփել է 5 գոլ 28 խաղերում։
«Տոմ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 25-ին ազատ գործակալի հիմունքներով տեղափոխվել է Տոմ[6], կնքել է 2 տարվա պայմանագիր[7]։ Կատարել է իր նորամուտը արտագնա խաղի ժամանակ Ամկարայի դեմ խաղում հուլիսի 16-ին։ Նորամուտային գոլը խփել է առաջնության երկրորդ խաղի ժամանակ տնային Կուբանի դեմ խաղում տուգանայինից։ 2013/14 մրցաշրջանի արդյունքում Տոմ ակումբը դուրս է մնացել պրեմիեր լիգայից, Պանչենկոյի ծառայություններով հետաքրքրվել է ԲԿՄԱ ակումբը, սակայն տոմսկի թիմը հրաժարվել է վաճառել խաղացողին[8]։ 2014 թվականի հունիսի վերջին լքել է Տոմ ակումբը ազատ գործակալի հիմունքներով։
ԲԿՄԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 11-ին կնքել է հնգամյա պայմանագիր ԲԿՄԱ-ի հետ, որտեղ վերցրել է 11 համարը։ Նորամուտը կայացրել է հուլիսի 27-ին Ռուսաստանի Սուպերգավաթի ժամանակ Ռոստովի դեմ խաղում։ Պանչենկոն փոխարինվել է 66-րդ րոպեին Վիտինոյի հետ։ Իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում խփել է 2014 թվականի օգոստոսի 2-ին մոսկովյան Տորպեդո ակումբի դեմ խաղում (4:1)[9]։ Ինչից հետո 2014 թվականի օգոստոսի ակումբը լքել է Սթիվեն Ցուբերը, Պանչենկոն վերցրել է իր խաղային համարը - 8[10]։ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում Ռոմ ակումբի դեմ խաղում (1:5)[11]
2015 թվականի սեպտեմբերի 23-ին գավաթային խաղում իրկուտսկյան Բայկալ ակումբի դեմ խաղում հավելյալ ժամանակահատվածում 110-րդ րոպեին խփել է հաղթական գոլը, ինչը թույլ է տվել ԲԿՄԱ-ին դուրս գալ 1/8 եզրափակիչ։
Ամրապնդել է իր դիրքը մեկնարկային կազմում թիմի երկու մրցաշրջաններում չի հաջողվել, սակայն նա հազվադեպ դուրս է եկել փոխարինման և խփել է մի քանի գոլեր, դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
«Դինամո» (Մոսկվա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է մոսկովյան Դինամո ակումբ, հանդես է եկել ՖԱԼ առաջնությունում 2016/17 մրցաշրջանում[12][13]։ Առաջին իսկ խաղում հուլիսի 11-ին Տյումենի դեմ խաղում ձևակերպել է դուբլ։ Դինամո ակումբում դարձել է բանալի հարձակվող և խաղացել է որոշիչ դեր ՖԱԼ առաջնություն չեմպիոնի տիտղոսի նվաճման գործում և և վերադարձել է ՌՖՊԼ ակումբ։ Ձմեռային ընդմիջման ժամանակ նրա հաշվին եղել է 15 գոլ։ 2017 թվականի փետրվարի 23-ին հայտարարվել է, որ Դինամոն գնել է Պանչենկոյի պայմանագիրը ԲԿՄԱ-ից[14]։ Ֆուտբոլիսը կնքել է պայմանագիր մինչև 2020 թվականը տարեկան 70 մլն ռուբլի աշխատավարձով (մոտ €1,1 մլն մեկ տարում)[15]։ Կիրիլ Պանչենկոն դարձել է մրցության լավագույն ռմբարկու, խփել է 24 գոլ 34 խաղերում, և նույնպես դարձել է մրցաշրջանի լավագույն հարձակվող։ 2017 թվականի հունիսի 18-ին առաջին տուրում (Սպարտակի դարպասին) խփեկ է առաջին գոլը Դինամո ակումբի ՌՖՊԼ-ում։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 1-ին հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական[16], որի կազմում կատարել է իր նորամուտը օգոստոսի 15-ին Բելգիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղում հանդես է եկել խփած գոլով[17]։ Սեպտեմբերի 9-ին ընդունել է ևս մեկ խաղի հրավեր Ռուսաստանի երկրորդ հավաքականը ընդդեմ Թուրքիայի երկրորդ հավաքականի, և նորից խփել է գոլ[18]։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին հրավիրվել է առաջին հավաքականի ընկերական խաղում Կոստա-Ռիկայում, բայց դաշտում չի հայտնվել[19]։ Կատարել է իր նորամուտը նոյեմբերի 10-ին հրավերային Քաթարի դեմ խաղում, դուրս է եկել փոխարինման 81-րդ րոպեին։ Պանչենկոն դարձել է երկրորդ ֆուտբոլիստը ռուսաստանի պատմության մեջ Ռամիզա Մամեդովից հետո, որտեղ խաղացել է հավաքականում, լինելով ուժեղագույն երկրորդ դիվիզիոնի խաղացող[20]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Կաղապար:Ոսկի-1 ՖԱԼ առաջնության հաղթող։ 2011/12։ 2009 ՊՖԼ երկրորդ լիգայի հաղթող
- Կաղապար:Ոսկի-1 Ռուսաստանի չեմպիոն։ 2015/16։
- Կաղապար:Արծաթ-2 Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիր։ 2014/15։
- Կաղապար:Ոսկի-1 Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր։ 2014։
- Կաղապար:Ոսկի-1 ՖԱԼ առաջնության հաղթող։ 2016/17։
Անձնական
- ՖԱԼ առաջնության լավագույն ռմբարկու։ 2016/17։
- ՖԱԼ առաջնության լավագույն հարձակվող:2016/17[21]։
- 2016/2017 լավագույն խաղացող երկրպագուների կարծիքով[22]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 24 նոյեմբերի 2018-ի դրությամբ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ ««Мордовия» приступила к занятиям на Кипре» (ռուսերեն). Официальный сайт ФК «Мордовия». 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Кирилл Панченко: «Билич после матча сказал мне: «Fantastic goal!»» (ռուսերեն). Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Кирилл Панченко: Быть частью ЦСКА — давняя мечта» (ռուսերեն). Sportbox.ru. 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Кирилл Панченко стал игроком «Томи»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2013 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Спортивный директор Игорь Кудряшов о последних приобретениях» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2013 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Гендиректор «Томи»: «Предложение ЦСКА о трансфере Панченко нас не устроило»
- ↑ ЦСКА — «Торпедо». Панченко забил первый мяч за армейцев
- ↑ Кирилл Панченко сменил игровой номер
- ↑ Рома — ЦСКА 5:1, Спорт-Экспресс, 17 сентября 2014.
- ↑ «Кирилл Панченко – в "Динамо"». Официальный сайт ФК "Динамо" (Москва). 16.06.2016. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «ЦСКА подтвердил переход Панченко в «Динамо» на правах аренды» (ռուսերեն). Чемпионат.com. 16 июня 2016. Վերցված է 9 июля 2016-ին.
- ↑ Московское «Динамо» объявило, что выкупит трансфер Панченко у ЦСКА
- ↑ «Динамо» вдвое увеличило зарплату Кириллу Панченко
- ↑ «Объявлен состав второй сборной России на матч с Бельгией» (ռուսերեն). Sports.ru. 2012 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Кубок вызова. Вторая сборная России разгромила молодежную сборную Бельгии и вышла в полуфинал» (ռուսերեն). Sports.ru. 2012 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Панченко забил гол в игре со второй сборной Турции» (ռուսերեն). Sports.ru. 2012 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Изменения в составе сборной России» (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ Панченко стал первым за 18 лет игроком ФНЛ, выступившим за сборную России
- ↑ Кирилл Панченко – лучший нападающий
- ↑ Панченко - лучший игрок Մրցաշրջանа, Кузьмин - надежда
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Պանչենկո» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.