For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կետեր.

Կետեր

Կետեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Լատիներեն անվանում
Cetacea



[((fullurl:wikispecies:(({wikispecies))}|uselang=hy)) Դասակարգումը
Վիքիցեղերում]


Պատկերներ
Վիքիպահեստում




Կետեր (հուն․՝ κῆτος — «ծովային հրեշներ»), կետանմանների կարգին պատկանող ծովային կաթնասուններ։

Կետերը հսկա չափերի (1,2-33 մ) կենդանիներ են։ Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով։ Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են։ Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել։ Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից։ Քթանցքերը ծածկված են փականներով։ Թոքերը խիստ առաձգական են։ Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի։ Կողերը 17 զույգ են, սակայն կրծոսկրի հետ միացած են 1-11 զույգը։ Մկանները շատ միոգլոբին են պարունակում և երկար ժամանակ կարող են ջրում սուզված մնալ։ Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը։ Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները։ Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն։ Կետերի կարգն ունի 2 ենթակարգ՝ անատամ կետեր կամ բեղավորներ, ունեն 3 ընտանիք, և ատամնավոր կետեր, որ ունեն 4 ընտանիք։ Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա։ Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու)։

Ատամնավոր կետերը սնվում են ձկներով, գլխոտանի փափկամորթներով, անատամները՝ պլանկտոնային խեցգետնանմաններով։ Ատամների քանակը 2-ից մինչև 240 է։ Ծնում են 1 խոշոր ձագ։ Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է։ Ապրում են ընտանիքով կամ հոտերով։

Կետերի նախնիները (հավանաբար կրեոդոնտները) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ։ Հայտնի են 127 սեռի բրածո կետեր։ Բրածո կետեր գտնվել են ստորին օլիգոցենի շերտերում (Կովկասում) և վերին միոցենի շերտերում (Մոլդովայում, Ղրիմում, Կովկասում)։

Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը։ Որոշ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 389
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետեր» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կետեր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?