For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կարեն Դեմիրճյանի թանգարան.

Կարեն Դեմիրճյանի թանգարան

Կարեն Դեմիրճյանի թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՂազար Փարպեցու 7, ԵրևանՂազար Փարպեցու փողոց
Հիմնադրվել է2001
ՏնօրենՎահագն Մամյան
Քարտեզ
Քարտեզ

Կարեն Դեմիրճյանի թանգարան, հիմնադրվել է Հայաստանի կառավարության 2001 թվականի հունվարի 9-ի թիվ 9 որոշմամբ։

Թանգարանը ստեղծվել է Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով։ Հիմնական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի առթիվ[1]։ Թանգարանի խնդիրն է նաև Կարեն Դեմիրճյանի օրինակով նպաստել մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • մշակութային
  • կրթական
  • գիտական
  • հրատարակչական

Թանգարանն ունի հարուստ փաստավավերագրական նյութ՝ թանգարանի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար։ Դրանք փաստաթղթեր են, լուսանկարներ, տեսաֆիլմեր, ժամանակակիցների հուշեր, անձնական իրեր, կառավարական պարգևներ, տարբեր առիթներով բարեկամներից, գործընկերներից, ժողովրդից, այլ պետությունների ղեկավարներից և քաղաքական գործիչներից ստացած բազմաթիվ հուշանվերներ, արվեստի գործեր, օլիմպիական չեմպիոնների մեդալներ՝ նվիրած Կարեն Դեմիրճյանին և այլն։

Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որն ընդգրկում է նաև նրա աշխատանքային օրագրերը, որոնք, գրառվել են, գրեթե առանց ընդհատումների, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատելու տարիներին և բացառիկ պատմական արժեք են ներկայացնում այդ շրջանի պատմության ուսումնասիրության համար։ Գրառումները լույս են սփռում տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների, դեպքերի, քաղաքական, պետական, մշակույթի գործիչների հետ կապված բազմաթիվ ու բազմապիսի հարցերի վրա, որոնց մեծ մասը ժամանակին գաղտնիության քողով էին շղարշված։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Կարեն Դեմիրճյանի գրառումները՝ «Անավարտ մտքեր» պայմանական ֆոնդային անվանումով։ Այդ գրառումները բացառիկ արժեք են ներկայացնում մեր պետականության, պրակտիկայի ու տեսության, ազգային մի շարք կնճռոտ հարցերի վերլուծության իմաստով։

Հազվագյուտ ցուցանմուշ է նաև Կարեն Դեմիրճյանի 50-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի նվիրած արծաթյա սկիհը և մակագրությունը, որն արձանագրում է Կարեն Դեմիրճյանի հայրենաշինական լայնածավալ գործունեությունը։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության, գրականության ու արվեստի հայ և ռուս անվանի գործիչների՝ Կարեն Դեմիրճյանին նվիրած հեղինակային աշխատանքների, գրքերի ընծայագրերը։

Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում թանգարանում պահվող Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը։

Թանգարանի գործունեությանը մշտապես մասնակից է Դեմիրճյանների ընտանիքը, հատկապես թանգարանի խորհրդական, Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Ռիմա Դեմիրճյանը։

Կարեն Դեմիրճյանի աշխատանսենյակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային մեծ արժեք ունի ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակի կահույքը, որը ժամանակին (1950) պատրաստվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի նախագծով։ Հուշասրահում ցուցադրված են ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարների աշխատասենյակի կահույքը և իրեր, որոնք օգտագործել են և Կարեն Դեմիրճյանը և Կենտկոմի նախորդ առաջին քարտուղարները։ Ցուցադրվող աշխատասեղանի մոտ Կարեն Դեմիրճյանն աշխատել է նաև այն ժամանակ, երբ ընտրվել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ։

Թանգարանն ունի քաղաքական գրականության գրադարան, որտեղ այցելուները և ուսանողները կարող են հանգամանալից ծանոթանալ Հայաստանի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությանը։

Միջոցառումների դահլիճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի նիստերի դահլիճ, որտեղ անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ։

Միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում հաճախակի կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ՝ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 1970-1990 թթ., Երևանի մետրոպոլիտենի ստեղծման պատմությունը, «Էրեբունի-Երևան» տոնակատարության պատմությունը և այլն, որոնց նպատակն է դրվագ առ դրվագ ամփոփել Կարեն Դեմիրճյանի գործունեությունը։ Ժամանակավոր ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպման համար է նախատեսված թանգարանի ամառային ցուցասրահը։

Թանգարանն ունի նաև նիստերի դահլիճ, որտեղ անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի կոնֆերանսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ։ Թանգարանի գործունեությանը մշտապես մասնակից է Դեմիրճյանների ընտանիքը, հատկապես՝ թանգարանի խորհրդական, «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Ռիմա Դեմիրճյանը[2]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երևանի մետրոպոլիտենի պատմությունը (2009թ.)
  • Աստղագիտության զարգացումը Հայաստանում (2009 թ.)
  • Գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 1960-1990-ական թթ (2010 թ.)
  • «Էրեբունի-Երևան» տոնակատարության պատմություն (2010 թ.)
  • Հայաստանի երկրորդ հանրապետության հիմնադրման 90-ամյակը (2010 թ.)
  • Կարեն Դեմիրճյանը հեղինակների ընծայագրերում (2011 թ.)
  • Գրատպությունը Հայաստանում 1970-1990-ական թթ (2011 թ.)
  • Հայրենասիրության և հայրենաշինության մեծ ճանապարհ (2012 թ.)
  • Կարեն Դեմիրճյանը և թանգարանաշինությունը (2013 թ.)
  • «Ժառանգություն» Խորհրդային Հայաստանում 1960-1990-ական թվականների ինքնատիպ կառույցները, 1960-1990-ական թվականներին վերականգնված պատմաճարտարապետական հուշարձանները, անավարտ նախագծերն ու չիրականացված ծրագրերը (2014 թ.)[3]
  • «Վերածնունդ» (նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին) (2015 թ.)
  • Հայկական սպորտը 1970-1990-ական թթ (2016 թ.)
  • Խորհրդային Հայաստանի ժառանգությունը երրորդ հանրապետությանը (նվիրված անկախության 25-ամյակին) (2016 թ.)
  • ՍՍՀՄ-ի մասին խոսում են թանգարանային առարկաները (2017 թ.)
  • «Մուրճի և Զնդանի արանքում» Ղարաբաղյան շարժումը 1988թ. (2018 թ.)

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամը և թանգարանը համատեղ հրատարակել են Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող գրքեր, բրոշյուրներ, կատալոգներ՝

  • «Կարեն Դեմիրճյան», եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն), 2000 թ․, Երևան
  • «Կաթիլներ մեծ ծովից», 2 հատոր, Երևան, 2002 թ․[4]
  • «Հիշատակ», Երևան, 2012 թ․ (հայերեն, ռուսերեն) (վերահրատարակվել է 2018 թ․)
  • "Дни сквозь строчки", 2010 г., Ереван
  • «Հիշատակի խոսք», քառալեզու, 2002 թ․, Երևան
  • «Լռության րոպե», 2005 թ․, Երևան
  • «Կարեն Դեմիրճյան», գրքույկ֊օրացույց, 2007 թ․, Երևան
  • «Կարեն Դեմիրճյանի թանգարան»
  • "Karen Demirchyan Museum"

Ներկայումս հրատարակության է պատրաստվում Խորհրդային Հայաստանի տարեգրության շարունակությունը, որն ընդգրկում է 1980-1990 թթ։

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ղազար Փարպեցու 7 հասցեում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կարեն Դեմիրճյանի թանգարան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?