For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կատյուլ Մենդես.

Կատյուլ Մենդես

Կատյուլ Մենդես
ֆր.՝ Catulle Mendès
Ծնվել էմայիսի 22, 1841(1841-05-22)[1][2][3][…]
ԾննդավայրԲորդո[4]
Վախճանվել էփետրվարի 8, 1909(1909-02-08)[5][6] (67 տարեկան)
Վախճանի վայրՍեն Ժերմեն ան Լե[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լիբրետիստ, դրամատուրգ և վիպասան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Պարգևներ
ԱմուսինԺուդիթ Գոթիե, Augusta Holmès? և Jeanne Mette?
Համատեղ ապրողMarguerite Moreno? և Augusta Holmès?
ԶավակներJeanne Huguette Olga Mendès?, Hélyonne Mendès? և Marie Anne Claudine Mendès?
Изображение автографа
 Catulle Mendès Վիքիպահեստում

Կատյուլ Մենդես (ֆր.՝ Catulle Mendès, մայիսի 22, 1841(1841-05-22)[1][2][3][…], Բորդո[4] - փետրվարի 8, 1909(1909-02-08)[5][6], Սեն Ժերմեն ան Լե[4]), ֆրանսիացի բանաստեղծ, գրող և դրամատուրգ, Պառնասյան դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բորդո քաղաքում պորտուգալացի հրեաների ընտանիքում։ Վաղ իրեն լավ է դրսևորել Փարիզում և կարճ ժամանակահատվածում դարձել է հանրահայտ «Revue fantaisiste» (1861) ամսագրում իր «Մի գիշերվա սիրավեպ» ամսագրի հրապարակումից հետո։ Լ. Լարշեն Մենդեսի և Գի դե Բինոյի առիթով հեգնանքով նկատել է, որ գրողների նոր սերունդը նախընտրում է հնչեղ արիստոկրատական կեղծանուններ[7]։ Ստեղծագործությունը համարվել է անբարոյական, Մենդեսը դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման և 500 ֆրանկ տուգանքի[8]։

Մենդեսը եղել է «Ժամանակակից Պառնաս»-ի հիմնադիրներից, որտեղ նա տպագրել է խիստ դասական ոգով պոեմներ։ Մենդեսը պատմել է Պառնասյան շարժման պատմությունը, դրա նպատակներն ու իր դերը «La légende du Parnasse contemporain» (1884) գրքում[9]։

Մենդեսի ավելի ուշ ստեղծագործություններն իրենցից ներկայացրել են տարբեր բանաստեղծների ոճերի նմանակում[10]։ Որպես դրամատուրգ նա ավելի հաջողակ է եղել․ նրա բոլոր պիեսները բեմադրվել են փարիզյան թատրոններում և լավ են ընդունվել քննադատների կողմից[8]։ Մենդեսի գործերից կրել են անպարկեշտ, նույնիսկ պոռնոգրաֆիկ բնույթի։

Մենդեսի քննադատական և դրամատիկական գործերը, Մասնեի և Շաբրիեի օպերաների լիբրետոները, բազմաթիվ վիպակներ և պատմվածքներ ցույց են տալիս նրա բազմակողմանի տաղանդը։ Նրա ժամանակակից կոմպոզիտորներից շատերը` Պադերևսկին, Իբերը, Բիզեն, Սեն-Սանսը, Ֆորեն, Ռեյնալդո Անը և այլք երաժշտություն են գրել նրա բանաստեղծությունների համար[11]։

1866 թվականին Մենդեսն ամուսնացել է Ժյուդիթ Գոթյեի՝ բանաստեղծ Թեոֆիլ Գոթյեի կրտսեր դստեր հետ, սակայն նրանք հետագայում բաժանվել են։

Մահացել է 1909 թվականին, նրա դին հայտնաբերել են փետրվարի 8-ի վաղ առավոտյան Սեն-Ժերմենի երկաթուղային թունելում։ Ըստ հետաքննության՝ նա Փարիզից հեռացել է փետրվարի 7-ի կեսգիշերին և, ենթադրաբար, բացել է իր խցիկի դուռը թունելում՝ կարծելով, որ ինքն արդեն ժամանել է կայարան։

Թաղվել է Մոնպառնասի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 1er quinzaine de Février // Revue anecdotique des excentricités сontemporaines, Tome III (nouvelle série), No. 3, p. 51.
  8. 8,0 8,1 Jewish Encyclopedia
  9. «Мендес, Катулл». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.((cite book)): CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. «Catulle Mendès». Britannica. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  11. «Author: Catulle Mendès». The LiederNet Archive. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Isidore Singer, Frederick T. Haneman. «Mendès, Catulle». Jewish Encyclopedia (1906) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատյուլ Մենդես» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կատյուլ Մենդես
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?