For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կապիտոլիում (բլուր).

Կապիտոլիում (բլուր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապիտոլիում
Կապիտոլիումի բլուրը

Կապիտոլիում[1] (Կապիտոլիումի բլուր) (լատին․՝ Capitolium, Capitolinus mons, իտալ.՝ il Campidoglio, Monte Capitolino), այն յոթ բլուրներից մեկը, որոնց վրա առաջացել է Հռոմ քաղաքը։ Հնագույն ժամանակներից եղել է պաշտամունքային կենտրոն։ Կապիտոլիումի գագաթին գտնվել է Յուպիտերի տաճարը, որի մեջ տեղի էին ունենում Սենատի նիստերը, իսկ առջևի հրապարակում՝ ժողովրդական հավաքները։

Կապիտոլիումի հրապարակի և շրջակա պալատների ներկայիս տեսքը ստեղծվել է Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչ և ճարտարապետ Միքելանջելո Բուոնարոտիի կողմից (1536-1546)։ Հանձնարարականը Պողոս III պապինն էր, որն ուզում էր նոր Հռոմի այնպիսի խորհրդանիշ ունենալ, որը կտպավորեր Կառլոս V կայսրին։ Եվ դա հնարավորություն տվեց Միքելանջելոյին կառուցել մոնումնետալ քաղաքային հրապարակ ողջ քաղաքի համար, ինչպես նաև վերահաստատել Հռոմի փառահեղությունը։ Միքելանջելոն սկզբում ձևավորել է հրապարակը, ապա շրջակա պալատները։ Նրա նախագիծը չափազանց տարածուն էր։ Նա ընդգծեց Կապիտոլիումը, խորհրդանշորեն փոխելով Հռոմի քաղաքային կենտրոնը «հայացքով» դեպի պապական Հռոմ և Սուրբ Պետրոսի տաճար, Հռոմի ֆորումի փոխարեն։ Այս փոփոխությունը կարելի է դիտարկել նաև որպես Միքելանջելոյի ցանկություն՝ ուղղվել դեպի քաղաքի նոր, զարգացող հատվածը, այլ ոչ թե անցյալից մնացած հին ավերակները[2]։ Ըստ նրա նախագծի Մարկոս Ավրելիոսի հեծյալ արձանը կանգնեցվելու էր հրապարակում, սալիկապատ օվալաձև տարածության վրա[3]։ Միքելանջելոն պետք է արձանի համար միջավայր ապահովեր և կարգի բերեր բլրի գագաթը, որն արդեն ծանրաբեռնված էր 2 քայքայվող միջնադարյան շինություններով[4]։ Պալացցո դել Սենատորեն պետք է վերականգնվեր կրկնակի սանդղավանդակով, իսկ զանգակատունը տեղափոխվեր դեպի պալատի կենտրոնական առանցք։ Պալացցո դեի Կոնսերվատորեն նույնպես պետք է վերակագնվեր, իսկ նոր կառույցը՝ այսպես կոչված Պալացցո Նուովոն, որը կառուցվելու էր հրապարակի հյուսիսային կողմում, զուգահեռվելու էր Կոնսերվատորիին։ Հրապարակի դիմաց պետք է կառուցվեր ճաղաշարք և պատ, որոնք ցայտուն կուրվագծեին այն կողմը, որը նայում էր քաղաքին։ Ըստ էության Միքելանջելոյի կյանքի ընթացքում քիչ բան արվեց, սակայն աշխատանքները շարունակվեցին նրա էսքիզներով, և Կամպիդոլիոն ավարտվեց 17-րդ դարում, բացի սալիկապատ ձևավորումից։ Այն արվեց 3 դար ավելի ուշ։

Երեք պալատները՝ Սենատորների ամրոցը, Կոնսերվատորին, Պալացցո Նուովոն ներդաշնակ ձևով շրջափակում են հրապարակը, իսկ մյուս կողմը " Cordonata" աստիճանն է, որը նմանեցվում է դանդաղ ընթացող շարժասանդուղքի։ Հրապարակի կենտրոնական հատվածը ձվաձև է, ձևավորված է տրավերտինով։ Այս սալիկապատ ձևավորումը երբեք չխրախուսվեց պապերի կողմից, սակայն 1940 թվականին Բենիտո Մուսոլինին կարգադրեց անել դա ըստ Միքելանջելոյի էսքիզի։

Մարկոս Ավրելիոսի արձան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկոս Ավրելիոսի արձանը (բնօրինակ)
կրկնօրինակը

Հրապարակի կենտրոնում կանգնեցված է կայսր Մարկոս Ավրելիոսի հեծյալ արձանը։ 1981 թվականին արձանը վերականգնելու նպատակով փոխարինվում է կրկնօրինակով։ Բնօրինակը գտնվում է մոտակա Պալացցո դեի Կոսերվատորեում։ Արձանն ունի 4.24 մետր բարձրություն։ Այն պատրաստված է բրոնզից։ Կապիտոլիումի հրապարակ է բերվել 1538 թվականին Լատերանյան պալատից, Պողոս III պապի հրամանով[5]։ Միքելանջելոն դեմ էր նրա կենտրոնական դիրքին, սակայն հատուկ պատվանդան է տեղադրեց[6]։ Շատ կայսեր բրոնձե արձաններ են եղել, սակայն չեն պահպանվել, քանի որ բրոնզը վերաձուլելով օգտագործվել է մետաղադրամների կամ նոր արձանների համար։ Մարկոս Ավրելիոսի արձանը պահպանվել է, որովհետև միջնադարում սխալմամբ կարծել են, որ դա առաջին քրիստոնյա կայսեր Կոստանդիանոս Ա Մեծի արձանն է[7]։ Անշուշտ այն նախաքրիստոնյա հռոմեացի կայսեր միակ լիարժեք պահպանված բրոնզե արձանն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Von Einem, Herbert (1973). Michelangelo. London: Methuen and Co. Ltd. pp. 197–206.
  3. Morgan, Charles H. (1966). The Life of Michelangelo. New York: Reynal and Company. pp. 209–211.
  4. Fazio, Michael (2008). Buildings across Time: Third Edition. Boston: McGraw-Hill. pp. 310–311.
  5. Fehl, Philipp (1974-01-01)."The Placement of the Equestrian Statue of Marcus Aurelius in the Middle Ages". Journal of the Warburg and Courtauld Institutes 37: 362–367. doi:[1].
  6. Marcel van Ackeren (30 April 2012).A Companion to Marcus Aurelius. John Wiley & Sons. pp. 272–. ISBN 978-1-4051-9285-9.
  7. John Baskett (2006). The Horse in Art. Yale University Press. pp. 17–. ISBN 0-300-11740-X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 264
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտոլիում (բլուր)» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կապիտոլիում (բլուր)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?