For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Խոհարար.

Խոհարար

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Խոհարարներ

Խոհարար, մարդ որի մասնագիտությունը ուտելիքի պատրաստումն է։ Կան նաև այդ մասնագիտության պաշտոններ տարբեր կազմակերպություններում, օրինակ՝ ավագ խոհարար, խոհարար հրուշակագործ և այլն։

Նավատորմում խոհարարին անվանում են կոկ։

Պատրաստում են ապուրներ, երկրորդ ճաշատեսակները և այլ ուտելիքներ։ Գիտեն, թե ինչպես ճիշտ պահեն մթերքը, պատրաստում են տարբեր ճաշատեսակներ ըստ բաղադրատոմսերի և կարողանում են կազմակերպել պատրաստումը։ Կազմակերպում է մթերքի պահպանումը, ըստ սանիտարահիգիենիկ կանոնների։ Չնայած նրան, որ խոհարարը պատրաստում է ուտելիքը ըստ բաղադրատոմսերի, նա նաև կարող է փոփոխություններ անել, կախված հումքի որակից և հաճախորդների քանակից։ Աշխատում է բարձր ջերմաստիճանի պայմաններում։

Խոհարարի մասնագիտություն կարող են ստանալ հատուկ քոլեջներում, միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններում։

Մասնագիտության տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շեֆ խոհարար (executive chef կամ head chef)
Կազմակերպում է անհրաժեշտ մթերքի, հումքի և կիսաֆաբրիկատի ձեռք բերումը և պահեստում դրանք ճիշտ դասավարում, վերահսկում է դրանց պիտանելիության ժամկետը և նմուշակազմը։ Ուսումնասիրում է հաճախորդի պատվերները և կազմում ճաշացուցակը։ Վերահսկում է աշխատակիցների ճաշատեսակները պատրաստելու տեխնիկան, նրանց անձնական հիգիենան և սանիտարական պահանջները։ Կազմակերպում է խոհարարների ու արտադրության այլ աշխատակիցների տեղաբաշխումը և նրանց գրաֆիկը։ Կազմում է պատրաստի ուտելիքի խոտանորոշումը։
  • Խոհարար հրուշակագործ
Մասնագիտացված է հրուշակեղենի պատրաստման մեջ։
  • Խոհարար տեխնոլոգ
Կազմակերպում է պատրաստման գործընթացը։ Որոշում է հումքի որակը, հաշվարկում է ուտելիքի պատրաստման համար դրա անհրաժեշտ քանակը, դրանց կալորիականությունը, կազմում է ճաշացուցակը և գնացուցակը։ Պատրաստում է նոր ճաշատեսակներ և կազմում դրանց տեխնոլոգիական քարտերը։ Վերահսկում է ծախսված և ստացած ֆինանսը։
  • Վարպետ խոհարար
Կազմում է ճաշացուցակը, ուտելիքի պատվերները, պատրաստում է ճաշատեսակները, կատարում է զտումը, խառնումը, մանրացումը, կաղապարումը, լցոնումը, վերահսկում է ջերմաստիճանը, որոշում է ուտելիքի ուտելիքի պատրաստ լինելը, ըստ հոտի, արտաքին տեսքի, գույնի և համի և դրանք ձևավորում է գեղարվեստական կերպով։

Հայտնի խոհարարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջադա Դե Լաուրենտիս (ծնվ.՝ 1970), իտալիա-ամերիկացի խոհարար։
  • Գորդոն Ռամզի (ծնվ.՝ 1966), բրիտանացի խոհարար
  • Ջեյմի Օլիվեր (ծնվ.՝ 1975), անգլիացի խոհարար

Աշխարհի լավագույն խոհարարները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի լավագույն խոհարարների ոչ պաշտոնական խումբը ձևավորվել է 2010 թվականին և բաղկացած է 9 հոգուց։

Կինեմատոգրաֆիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Խոհարարները եկել են մրցույթի», գեղարվեստական ֆիլմ։
  • «Խոհարարը, գողը, նրա կինը և նրա սիրեկանը», անգլիա-ֆրանսիական ֆիլմ։
  • «Ամերիկյան խոհանոց», գեղարվեստական ֆիլմ։
  • «Неотразимая Марта» (Германия, Италия, Австрия, Швейцария, 2001 год)
  • «Գող խոհարարը», գեղարվեստական ֆիլմ։
  • «Խոհարար», գեղարվեստական ֆիլմ։
  • «Բեռլինյան ձևով եփած նապաստակ»
  • «Ռատատույ (ֆիլմ)», ամերիկյան մուլտֆիլմ։
  • «Կյանքի համը», 2007 թվականի ռոմանտիկ կատակերգություն։
  • «Փոքրիկ խոհարարի արկածները» (անգլ.՝ The Adventures of Food Boy), ամերիկյան կատակերգություն։
  • «Հոգևոր խոհանոց», 2009 թվականի կատակերգություն։
  • «Խոհանոց», 2012 թվականի ռուսական կատակերգություն։
  • «Շեֆ», 2012 թվականի ֆրանկ-իսպանական կատակերգություն։
  • «Խոհարարը անիվների վրա» (անգլ.՝ Chef), 2014 թվականի կատարկերգություն, որի ռեժիսորը և սցենարիստը Ջոն Ֆավրոն է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Խոհարար
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?