For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Խելքից պատուհաս.

Խելքից պատուհաս

Խելքից պատուհաս
ռուս.՝ Горе отъ ума
ԵնթավերնագիրКомедія въ четырехъ дѣйствіяхъ, въ стихахъ
ՀեղինակԱլեքսանդր Գրիբոյեդով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Ալեքսանդր Անդրևիչ Չացկի, Սոֆյա Պավլովնա Ֆամուսովա, Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին, Պավել Աֆանասևիչ Ֆամուսով, Սերգեյ Սերգեևիչ Սկալոզուբ, Q4128193? և Liza?
Ստեղծման տարեթիվ1822-1824
Նկարագրում էՄոսկվա
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1825 (առաջին ամբողջական — 1862)
Թարգմանիչ հայերենՍուրեն Վահունի
Հրատարակում հայերեն1981 թ.
Թվային տարբերակru.wikisource.org կայքում (ռուս.)]
ՎիքիքաղվածքԽելքից պատուհաս
 Woe from Wit Վիքիպահեստում

«Խելքից պատուհաս» (ռուս.՝ Горе от ума), Ալեքսանդր Գրիբոյեդովի չափածո կոմեդիան, որը հանդիսանում է 19-րդ դարի ռուս դասական գրականության նշանավոր երկերից մեկը։ Կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել է 1827 թվականին Երևանում` Սարդարի երևանյան պալատում։ Սա պիեսի միակ բեմադրությունն է, որին ներկա է գտնվել Գրիբոյեդովը[1][2]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրիբոյեդովը 1818 թվականին նշանակվում է ռուսական միսիայի քարտուղար Պարսկաստանում։ 1822 թվականին Թիֆլիսում ստանձնում է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնը։ Այս ժամանակահատվածում էլ Գրիբոյեդովը ձեռնամուխ է լինում գրելու «Խելքից պատուհաս» կատակերգությունը[3]։

«Խելքից պատուհասում» պատկերված է 19-րդ դարի 1819-1820-ական թվականներին Մոսկվան, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմից՝ ճորտատիրական կարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից՝ ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։

Գրիբոյեդովն անձամբ մասնակցել է Երևանի գրավմանը, որի համար պարգևատրվել է «Երևանի գրավման» մեդալով։

Պետերբուրգից մեկնելուց առաջ Գրիբոյեդովը փորձել է բեմադրել «Խելքից պատուհաս»-ը։ Քանի որ գրաքննությունը չի թույլատրում «Խելքից պատուհաս»-ի լրիվ տպագրումը կամ բեմադրումը հեղինակի օրոք, պիեսը բազմաթիվ օրինակներով ձեռագիր արտագրվում ու հասնում էր Ռուսաստանի հեռավոր ծայրերն անգամ։

«Խելքից պատուհաս»-ի ձեռագիր օրինակները, դեռևս լրիվ տպագրվելուց առաջ, տարածված են եղել նաև հայկական շրջաններում, և նրանց օրինակներից մեկը հասել է մեզ՝ Միքայել Նալբանդյանի անձնական արխիվից։

Պիեսը տպագրելու նրա բոլոր ջանքերը իզուր են անցնում, իսկ 1824 թվականին Պետերբուրգում այն բեմադրելու փորձը՝ տապալվում, իրականանալով միայն երեք տարի անց՝ 1827 թվականին Երևանում։ 1827 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը հեղինակի ներկայությամբ[4]։

«Խելքից պատուհասում» քննադատված են ռուսական հետամնաց ազնվական բարքերը։ Ֆամուսովների, Սկալոզուբների և նրանց շողոքորթող Մոլչալինների աշխարհի հետ բախվում է Չացկին։ Ֆամուսովյան Մոսկվան նրան հայտարարում է խելքից պատուհաս, իսկ նա իր անկեղծ սիրով դեպի հայրենիքը, իր բուռն ատելությամբ տգիտության, պահպանողականության, մորթապաշտության նկատմամբ, իր ազատատենչ գաղափարներով և ձգումներով, նա մի լուսավոր դեմք է, որը հալածվում և ծաղրվում է խավարամոլ շրջապատից։

Չացկին հումանիստ է, ազատության համար մարտնչող, անհատի անկախության ջատագով։ Նրա հասարակական դրամայի վրա ավելանում է սիրո դրաման։ Նրան ոչ ոք չի հասկանում՝ ո՛չ Սոֆյան, որին սիրում է, ո՛չ նրա հայրը՝ Ֆամուսովը, ո՛չ Սկալոզուբը, որի հետ Ֆամուսովն ուզում է ամուսնացնել Սոֆյային, ո՛չ անգամ Ռեպիլովը։

Չհասկացված անհատի, մտածող մարդու դրամա է, որը բնորոշ է լուսավորական դարաշրջանի գեղարվեստական մտածողության համար։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պավել Աֆանասևիչ Ֆամուսով-պետական հիմնարկի կառավարիչ
  • Սոֆյա Պավլովնա - նրա դուստրը
  • Լիզանկա - սպասուհի
  • Ալեքսեյ Ստեպանովիչ Մոլչալին- Ֆամուսովի քարտուղարը
  • Ալեքսանդր Անդրևիչ Չացկի
  • Գնդապետ Սկալոզուր
  • Սերգեյ Սերգեևիչ
  • Նատալյա Դմիտևնա
  • Պլատոն Միխայլովիչ
  • Իշխան Տուգոուխովսկի
  • Իշխանուհի
  • Կոմսուհի տատ
  • Կոմսուհի թոռ
  • Անտոն Անտոնովիչ Զագորեցկի
  • Պառավ Խլյոստովա
  • Պարոն N
  • Պարոն D
  • Ռեպետիլով
  • Պետրուշկա

Մեջբերումներ պիեսի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիբոյեդովը իր «Խելքից պատուհաս»-ը ստեղծեց Կովկասում, այդ երկրի վայրի ու վեհ բնության որդիների եռանդուն կյանքն ու խստաշունչ պոեզիան ոգեպնդեցին Գրիբոյեդովի վիրավորված մարդկային զգացումը' պատկերելու ֆամուսովների, ռոպետիլովների, մոչալովների, սկալոզուբների մարդկային բնության այդ ծաղրանկարների ապատիկ ու ոչնչական շրջանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Классики русской литературы и Армения. Михаил Давидович Амирханян, Научно-исследовательский центр проблем высшего образования, 1991, с. 35
  2. Лицо и гений: зарубежная Россия и Грибоедов — Page 177, Михаил Дмитриевич Филин — 2001
  3. Ա. Ս. Գրիբոյեդով, Խելքից պատուհաս. «Սովետական գրող». 1981. էջ 196.
  4. Երևանն ազատող ռուս սպաները Սարդարի դահլիճում ներկայացնում են «Խելքից պատուհասը»` հեղինակի ներկայությամբ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի 50-րդ շաբաթվա հոդված։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խելքից պատուհաս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խելքից պատուհաս» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Խելքից պատուհաս
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?