For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Լևկիպոս.

Լևկիպոս

Լևկիպոս
Λεύκιππος
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար ենթդ․ Միլեթ
Մահացել էմ.թ.ա. 5-րդ դար
ՔաղաքացիությունՄիլեթ
ՈւղղությունԱտոմիզմ, Մատերիալիզմ և նախասոկրատյան փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա և ֆիզիկոս
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և տիեզերագիտություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ԱշակերտներԴեմոկրիտես
 Leucippus (philosopher) Վիքիպահեստում

Լևկիպոս (հին հունարեն՝ Λεύκιππος, մոտ մ.թ.ա. 500 - մ.թ.ա. 440 թթ.), հին հույն մատերիալիստ փիլիսոփա։ Ճշգրիտ ծննդյան վայրը հայտնի չէ։ Համարվում է ատոմիստական ուսմունքի գաղափարական հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ուսումնասիրողների տվյալներով ծնվել է Միլեթում, Աբդերայում, Էլեայում։ Կենսագրական տվյալները բավականին սուղ են, իսկ նրա աշխատությունները չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նա եղել է Պարմենիդեսի (մոտ մ.թ.ա. 540 կամ մ.թ.ա. 520-450 թթ.), Էմպեդոկլեսի (մոտ մ.թ.ա. 492–432 թթ.), Անաքսագորասի (մոտ մ.թ.ա. 500-428 թթ.) ժամանակակիցը և Դեմոկրիտեսի (մ.թ.ա. մոտ 460-370 թթ.) ուսուցիչն ու զինակիցը։ Ուկնդրել է Զենոն Էլեացուն (մ.թ.ա. 490-430 թթ.), սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է անտիկ փիլիսոփայության մատերիալիստական ավանդույթները։

Պատմական փաստերի համադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևկիպոսի բուն տեքստերի համարյա լրիվ բացակայության և նրա մասին եղած տեղեկությունների աղքատիկության պատճառով առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ Լևկիպոսը գրական ֆիկցիա է (Էրվին Ռոդե, Պաուլ Տանների և ուրիշներ)։ Սակայն Հերկուլանյան պապիրուսներում պարունակվող նոր տվյալները հերքում են այդ դրույթը[1]։ Գերմանացի անտիկագետ-պատմաբան (историк античности) Հերման Դիլսն իր հիմնած դոքսոգրաֆիա[2] տեսությամբ, «Doxographi graeci» (Հույների դոքսոգրաֆիա, 1879 թ.) աշխատության մեջ ապացուցում է, որ ատոմիզմի տեսության իրական հեղինակը Լևկիպոսն է։ Դեմոկրիտեսը նրանից տարբերվում է միայն որոշ մասնավոր բնագիտական հարցերում, իսկ Արիստոտելը բավական հստակ խոսում է այդ մասին[3]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունակելով Հոնիայի փիլիսոփայության ավանդույթները (հատկապես միլեթյան դպրոցի և Հերակլիտի), Լևկիպոսն առաջինը առաջ քաշեց ատոմիստական ուսմունքը։ Բացառված չէ, որ Լևկիպոսն իր ուսմունքի բանավոր շարադրմամբ է սահմանափակվել։ Սակայն նրա գրչին են վերագրվում «Մեծ դիակոսմոս» (հին հունարեն՝ «ὁ μέγας Διάκοσμος» - մեծ աշխարհստեղծում) և «Մտքի մասին» (հին հունարեն՝ «π. νοῦ») աշխատությունները, որոնք հետագայում մ.թ.ա. 4-րդ դարում, միավորված ներկայացվել են Դեմոկրիտեսի դպրոցի (Աբդերյան դպրոցի) կողմից կազմված «Corpus Democriteuin»՝ Դեմոկրիտեսի երկերի ժողովածուի մեջ[4]։

Մեծ Դիակոսմոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիակոսմոս (διάκοσμος, բառացի – սարքավորում, գործիք), անտիկ շրջանի ատոմիստների տերմին, որը նշանակում է «Աշխարհի կառուցվածք», «Աշխարհի կարգ»։ «Մեծ դիակոսմոս»(ὁ μέγας Διάκοσμος) և «Փոքր դիակոսմոս» (ὁ μικρός Διάκοσμος), երկու փիլիսոփաների գրած ստեղծագործություններն են, որոնցից առաջինը Լևկիպոսին է պատկանում, իսկ երկրորդը՝ Դեմոկրիտեսին։ Դրանք չեն հասել մեր օրերը։ Լևկիպոսից ու Դեմոկրիտեսից հասած հատվածների և ավելի ուշ շրջանի հեղինակների վկայությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Մեծ դիակոսմոսում շարադրվել են աշխարհստեղծման ընդհանուր խնդիրները ատոմիստական մատերիալիզմի տեսանկյունից։ Իսկ Փոքր դիակոսմոսում առաջին անգամ տրվել է բնության և մարդու բնական զարգացման համընդհանուր տեսակետը։

Ատոմիստական տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևկիպոսն իր ատոմիստական մատերիալիզմի համակարգը կառուցել է զուտ մտահանգման ճանապարհով՝ սկիզբ առնելով Պարմենիդեսի և Զենոնի դիալեկտիկայից։ Նրանցից տրամագծորեն տարբեր ուղղություն ընտրելով, միաժամանակ, ինչպես նրանք Տիեզերքը դիտում էին անշարժ, չծնված և վերջնական ամբողջություն և թույլ չէին տալիս փնտրել անսահմանություն (կա այն, ինչ կա, ինչ չկա՝ գոյություն չունի), Լևկիպոսն էլ ընդունում էր անսահման շատ, անընդհատ շարժվող էլեմենտների կամ ատոմների և ամենատարբեր ձևերի անսահման բազմազանության գոյությունը, քանի որ նրանք պատճառ չունեն այս կամ այն ձևի լինելու և քանի որ իրերն անդադար փոփոխվում ու առաջանում են (Նա գենեզիսը բացատրում էր բազմատեսակ և անվերջ շարժվող մասնիկների բազմազանությամբ)։ Եվ ապա նա հավասարապես ընդունում էր ինչպես գոյի, այնպես էլ չգոյի միանման առկայությունը և թե՛ մեկը, թե՛ մյուսը հավասարապես համարում էր ամեն բանի պատճառ։

Ընդունելով, որ ատոմը խիտ է և ամբողջական, նա պնդում էր, որ նրանք կազմում են «գոյի» էությունը և շարժվում են դատարկության մեջ, իսկ դատրկությունը նա անվանում էր «գոյություն չունեցող», բայց այնքան իրական էր համարում, ինչքան գոյը[5]։

Այսպիսով, Լևկիպոսը գիտության շրջանառության մեջ է դրել երեք նոր հասկացություն.

  1. բացարձակ դատարկություն,
  2. այդ դատարկության մեջ շարժվող ատոմներ,
  3. ատոմների մեխանիկական անհրաժեշտություն։

Լևկիպոսը իրերի բազմազանությունը բացատրում է դատարկության առկայությամբ, որը և պայմանավորում է բազմաքանակ տարրերի (ատոմների) գոյությունը։ Ըստ նրա ատոմիստական տեսության տիեզերքը կառուցված է այդ տարրերից, որոնք շարժուն են, համասեռ, անընդհատ ու այդ իսկ պատճառով էլ անբաժանելի են և տարբերվում են մեծությամբ ու ձևով։

Պահպանված մի տեքստի հիման վրա կարելի է ընդունել, որ Լևկիպոսն առաջինն է առաջադրել նաև պատճառականության օրենքը և բավարար հիմունքի օրենքը՝ ենթադրելով, որ գոյություն ունեցող ամեն բան ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար։

«Ոչ մի իր չի ծագում առանց պատճառի, այլ ամեն ինչ ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար»։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.:
  2. Փիլիսոփայության պատմություն, Լևկիպ-Դեմոկրիտ [2] Գրադարան (ռուսերեն)
  3. Հերման Դիլս Doxographi graeci 1879, գերմաներեն
  4. Трубецкой С.Н., История древней философии, т.I [3]
  5. ДИЛЬС Герман, Досократики. Историкокритический обзор и перевод А. Маковельского, ч. 1—3. Казань, 1914—1919;
  6. ДИЛЬС Герман, Античная техника. М.—Л., 1934. Лит.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.
  2. Կարծիքների, վկայությունների համադրություն։
  3. Doxographi Graeci / coll., rec., prolegomenis indicibusque instruxit Hermannus Diels. Nachdruck der 4. Auflage von 1965: de Gruyter, Berlin 1979, ISBN 3-11-001373-8 [1]
  4. Трубецкой С.Н., кн., История древней философии, т.I
  5. Phys. op. fr. 8 Dox.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևկիպոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 588
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Լևկիպոս
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?