Լյախավիչի
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լյախավիչի | |||
| |||
Երկիր | Բելառուս | ||
Համայնք | Liachavičy District? | ||
ԲԾՄ | 180±1 մետր | ||
Բնակչություն | ▼10 605 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 1633 | ||
Փոստային դասիչ | 225372 | ||
Պաշտոնական կայք | liahovichi.brest-region.gov.by/ru(ռուս.) | ||
| |||
Լյախավիչի (բելառուս․՝ Ляхавічы, ռուս.՝ Ляховичи, լեհ.՝ Lachowicze, իդիշ՝ לעכאוויטש Lekhavitsh, լիտ.՝ Liachivičai), քաղաք և նույնանուն շրջանի վարչական կենտրոն Բելառուսում՝ Բրեստի մարզում, Վեդմա գետի ափին, մարզկենտրոնից՝ Բրեստ քաղաքից 225 կիլոմետր հեռավորության վրա։ Շրջանի խոշորագույն բնակավայրն է. բնակչության թվաքանակը 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 10 607[2][2]։ Ունի երկաթուղային կայարան Բարանովիչի — Լունինեց երկաթգծի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում հիշատակություն կա այն մասին, որ կիևյան մեծ իշխան Վասիլի Սվյատոսլավիչը 1005 թվականի ամռանը, ի թիվս այլ բնակավայրերի, Լյախով քաղաքն ընծայել է Տուրայի եպիսկոպոսությանը[3][4]։
XV դարում Լյախովը Լիտվայի մեծ իշխանության կազմում եղել է գավառի վարչական կենտրոն։ XVI դարի սկզբներին պատկանել է Ալբրեխտ Գոտշոլդին։ Վերջինիս որդու՝ Ստանիսլավի մահվանից հետո՝ 1542 թվականին, անցել է նրա այրուն՝ Բարբարա Ռաձիվիլին, ով հինգ տարի անց, հսկայական օժիտով, ամուսնացել է լեհական գահի ժառանգի հետ։ 1635 թվականին քաղաքն իր ամրոցով հանդերձ դարձել է Սապեգաների սեփականությունը։ 1793 թվականից հայտնվել է ռուսական կայսրության կազմում։ 1921—1939 թթ. եղել է Լեհական Երկրորդ Հանրապետության, ատա՝ Բելառուսական Խորհրդային Հանրապետության կազմում։ 1941 թվականի հունիսի վերջերից մինչև 1944 թվականի հուլիսի 6-ը գտնվել է գերմանական ֆաշիստների տիրապետության տակ, ովքեր այստեղ գետտո են ստեղծել, բազմաթիվ հրեաների, գնչուների, հաշմանդամների սպանել։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները[2][5][6][7][8][9][10][11]։ |
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգիուշ Պյասեցկի (1901–1964) - լեհ զինվորական, լրտես, գրող
- Յոզեֆ Բրոդի (1877-1937)- հրեական ծագումով ամերիկացի կոմպոզիտոր, Ջորջ Գերշվինի ուսուցիչը
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եղբայրական գերեզման
-
Հին կոսյտոլը
-
Նոր կոստյոլը
-
Կոստյոլի ներսը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типа — Belstat, 2024.
- ↑ 2,0 2,1 2,2 «Численность населения на 1 января 2021 г. по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типа» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Ф.304/I №714. С.73 Патерик печерский – Отдел рукописей РГБ».
- ↑ Археографическая комиссия РАН Археографический ежегодник за 1964 год. / под редакцией академика Тихомирова М. Н.. — Москва: издательство "Наука", 1965. — С. 271. — 395 с.
- ↑ Беларуская Савецкая Энцыклапедыя: у 12 т. / гал. рэд. П. У. Броўка. — Т. 12: БССР. — Мн.: Беларуская Савецкая Энцыклапедыя, 1975. — С. 697.
- ↑ Drugi Powszechny Spis Ludności z dnia 9 grudnia 1931 r: alfabetyczny wykaz miast w Polsce w granicach administracyjnych z dn. 1.V.1933 r: wyniki tymczasowe Արխիվացված 2020-09-18 Wayback Machine. — Warszawa: Główny Urząd Statystyczny, 1933. — S. 1-5.
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 39–41.
- ↑ Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 42–44.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт города
- Фотографии на Глобусе БеларусиԱրխիվացված 2014-01-05 Wayback Machine
- Деревни Ляховичского района
- Бабулин И. Б. Московские «легионы» на гравюре «Осада Ляхович в 1660 году» // История военного дела: исследования и источники. — 2012. — Т. III. — С. 297—320. <http://www.milhist.info/2012/11/27/babylin> (27.11.2012)
- Lyakhovichi Shtetl homepage
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Szulakowska, Urszula (2018). Renaissance and Baroque Art and Culture in the Eastern Polish-Lithuanian Commonwealth (1506-1696). Cambridge Scholar Publishing. էջ 339-343. ISBN 978-1-5275-1135-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյախավիչի» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.