Լիտվացիներ
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/Baltsk%C3%BD%C5%98et%C4%9Bz.jpg/240px-Baltsk%C3%BD%C5%98et%C4%9Bz.jpg)
Լիտվացիներ (լիտ. lietuviai, ինքնանվանումը՝ լետուվյայ), ազգ, Լիտվայի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և այլն։ Խոսում են լիտվերեն։
Հավատացյալները հիմնականում կաթոլիկներ են։ Լիտվացիները կազմավորվել են բալթյան զանազան ցեղերից (լիտվացիներ, ժմուդներ և այլն), որոնց նախնիները մթա 3-2-րդ հազարամյակներում թափանցել են Նեման և Դվինա գետերի հովիտները։ 9-12-րդ դարերում աստիճանաբար ձևավորվել է լիտվական ազգությունը, 19-րդ դարի 2-րդ կեսին՝ ազգը։ Լիտվացիները ունեն ազգային յուրահատկությամբ աչքի ընկնող նյութական և հոգևոր մշակույթ։
Տես նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 635)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվացիներ» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.