For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Լեոնետտո Կապելո.

Լեոնետտո Կապելո

Լեոնետտո Կապելո
ֆր.՝ Leonetto Cappiello
Ծնվել էապրիլի 9, 1875(1875-04-09)[1][2]
ԾննդավայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա[1]
Վախճանվել էփետրվարի 2, 1942(1942-02-02)[3][1][2] (66 տարեկան)
Մահվան վայրԿանն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպլակատի նկարիչ, նկարիչ, ծաղրանկարիչ, դիզայներ, advertising person, նկարազարդող, վիմագրող, քանդակագործ, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[4]
Ուշագրավ աշխատանքներQ17491646?, Q17491750? և Maurin Quina?
 Leonetto Cappiello Վիքիպահեստում

Լեոնետտո Կապելո (իտալ.՝ Leonetto Cappiello, ապրիլի 9, 1875(1875-04-09)[1][2], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[1] - փետրվարի 2, 1942(1942-02-02)[3][1][2], Կանն[1]), իտալացի և ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, դիզայներ, նկարել է պաստառներ։ Նրան անվանում են ժամանակակից գովազդի հայր[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարել սովորել է ինքնուրույն, հատուկ կրթություն չի ստացել։ Նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1892 թվականին Ֆլորենցիայում։

Իր կարիերան սկսել է որպես ծաղրանկարիչ, համագործակցել Է «Le rire», «Le Cri de Paris», «Le Sourire», «l'Assiette au Beurre», «La Baionnette», «Femina», «La Revue blanche» և այլ հումորային և երգիծական ամսագրերի հետ։ Նրա ծաղրանկարների «Lanterna Magica» առաջին ալբոմը լույս է տեսել է 1896 թվականին։ Կապելոն 1898 թվականին տեղափոխվել է Փարիզ։

Ծաղրանկար-ինքնադիմանկար

1899 թվականից սկսել է նկարել գովազդային պաստառներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կապելոն Իտալիայում աշխատել է որպես թարգմանիչ։ 1921-1936 թվականներին պայմանագիր է կնքել Կանն քաղաքի «Maison Devambez» գեղարվեստական տպարանի հետ։

Պատկերազարդել է Վոլտերի «Բաբելոնի արքայադուստրը» գիրքը, Գիյոմ Ապոլիների «Սպանված բանաստեղծը» նովելների ժողովածուն (1916)։

Եղել է Միսս Ֆրանսիա գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամ։

Լեոնետտոն ամուսնացել է 1901 թվականին Սյուզան Մեյեր Կապելոյի հետ։

Լեոնետտո Կապելոն մահացել է 1942 թվականին։ Թաղվել է Կաննի Գրանս Ժաս գերեզմանատանը, իսկ 1956 թվականի փետրվարին նրա աճյունը տեղափոխվել է Սենլիսի գերեզմանատուն, որտեղ հանգչում է նաև նրա կինը՝ Սյուզանը[6]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին պաստառը «Ֆրո-Ֆրո» թերթի համար պատրաստվել է 1899 թվականին[7]։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Կապելոն ստեղծել է մոտ 530 գովազդային պաստառ։ Նրա անունը կապվում է 20-րդ դարասկզբի պաստառների կատարելագործման հետ։ Նրա աշխատանքների ոճը զգալիորեն տարբերվում էր ժամանակակից պաստառի հիմնադիրներից մեկի՝ Ժյուլ Շերեի աշխատանքներից։

1902 թվականին լույս է տեսել Կապելոյի ծաղրանկարների 24 էջանոց գիրքը։

Ֆրանսիայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դիզայնի հեղափոխությունը որոշ առումով կապվել է Լեոնետտո Կապելոյի անվան հետ։ Նրա աշխատաանքներն այնքան տպավորիչ էին, որ նրան բազմիցս անվանել են ժամանակակից գովազդի հայր։

Կապելոն հայտնի էր նաև իր ծաղրանկարներով, կավե և գիպսե արձաններով։

Լավագույն աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնետտո Կապելո» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Լեոնետտո Կապելո
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?