Իտալիայի բնակչություն
Իտալիայի բնակչությունը 2014 թվականին մոտեցել է 62 միլիոն մարդու։ Այժմ Իտալիան Եվրոպայում բնակչության թվով կիսում է երրորդ տեղը (ՌԴ-ից և ԳՖՀ-ից հետո) Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ[1]։ Վերջին երկու երկրներին վերջին տարիներին բնակչության թվով մոտենալը տեղի է ունեցել մեծ թվով գաղթականների շնորհիվ, որոնց մեծ մասը կազմում են ապօրինի ներգաղթյալները։ Արդյունքում, 2013 թվականին Իտալիայում էին բնակվում ԵՄ-ի բնակչության 12,0 %-ը և այդ բաժինն անդադար աճում էր՝ չնայած երկրի տնտեսական մակարդակի ոչ բարձր աճին. 2000 թվականին Իտալիայի բնակչությունը ավելի արագ էր աճում, քան նրա ՀՆԱ-ը։ Սակայն 1980-ական թվականներին իտալացիները հենց համարվում էին արտագաղթող ազգ։ Դրա հետ մեկտեղ, 1994-2013 թվականներին Իտալիայի բնակչության աճի ցուցանիշը բացասական էր (բացառություն էին կազմում 2004 և 2006 թվականները)[2]։
Իտալիայի ժողովրդագրական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի բնակչությունը պատմական ժամանակաշրջաններում շատ անհավասարաչափ էր աճում։ Հունական գաղութացումից հետո Հարավային Իտալիան և Սիցիլիան շատ խիտ էին բնակեցված և բարձր ուրաբիզացված։ Անտիկ ժամանակների պատմաբանները Սիրակուզին անվանում էին Օյկումենի խոշորագույն քաղաքը, իսկ Սարդիանիայի և Սիցիլիայի բնակչությունը հնադարից մինչև միջին դարեր գերազանցում էին ժամանակակից ցուցանիշները։ Հռոմը՝ կայսրության ժամանակաշրջանում, և Վենետիկը՝ միջնադարում, իրենց բնակչությամբ նույնպես չէին զիջում ժամանակակից ցուցանիշները։ Ավելի ուշ, մինչ Իտալիայի վերամիավորումը, Նեապոլը համարվում էր խոշորագույն քաղաքը, իսկ Հռոմը մնում էր որպես գավառական քաղաք։
Իտալիայի բնակչության թվի փոփոխությունը 1500-1650 թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1500֊1559 թվականներ․ բնակչության լճացումը մնում էր նույն մակարդակի վրա․ բնակչության աճի մեծացմանը խանգարում էին ժանտախտը, սովը և պատերազմը։
- 1560֊1589 թվականներ․ ծնելիության մակարդակի միանգամից բարձրացումը բերում է բնակչության թվի արագ աճին, որը տևում է մինչև 1585 թվականը, որից հետո ցուցանիշները կայունանում են։
- 1590֊1593 թվականներ․ բնակչության թվի կտրուկ նվազմանը բերեց սովը և ծնելիության մակարդակի անկումը 25-30 %-ով։
- 1594֊1619 թվականներ․ մինչև 1610 թվականը բնակչության թիվը վերականգնվում էր՝ հասնելով մինչև սովը եղած ցուցանիշներին։ Բնակչությունը հասնում է առկա պարենային ռեսուրսների քանակի սահմաններին։
- 1620֊1628 թվականներ․ Պարենային ռեսուրսները այլևս չեն բավարարում բնակչությանը, քաղցը և 1590-ականների սերնդի մանկահասակ տարիքի մուտքն առաջացնում են ծնելիության նվազում[3]։
Անվանում | Տարիներ | ամուսնացած երեխաների միջին թիվ |
---|---|---|
Էմպոլի | 1650-1700 | 6,0 |
Ֆիեզոլե | 1630-1660 | 5,6 |
Պոնտե Բուջանեզե | 1700-1800 | 4,6 |
Վալդիբուր | 1700-1800 | 5,2 |
Պիտիլիանո | 1807-1866 | 5,0 |
Ծնելիության մակարդակը | Պրովինցիաների թիվ | Պրովինցիայի տոկոս |
---|---|---|
առավելագույնը 35,0 | 5 | 14 |
35,0-39,9 | 20 | 35 |
40,0-44,9 | 10 | 28 |
45,0 և ավելին | 1 | 3 |
Ընդամենը | 36 | 100 |
Միացման պահին Իտալիայում մեկ կնոջը բաժին էր ընկնում 5,0 երեխա, այդ ցուցանիշը մինչև 20-րդ դարը մնում էր անփոփոխ, իսկ հետո սկսեց ընկնել՝ հասնելով 1950-ականների ցուցանիշներին։ 1960-ական թվականներին նկատվում է ծնելիության մակարդակի աճ, որին հաջորդում է անկում, որը շարունակվում է մինչև օրս։ Ինչպես և մի շարք եվրոպական երկրներում, Իտալիայում ժողովրդագրական անցումը սկսվել է ավելի վաղ՝ համեմատած մի քանի սոցիալական խմբերի. արիստոկրատ ընտանիքներում և հասարակության վերին շերտերում 18-րդ դարում նվազել էր ծնելիության մակարդակը, իսկ 1800-ականների վերջում գյուղական ընտանիքներին բաժին էր ընկնում 6,4 երեխա, իսկ մասնագիտական խմբերին պատկանող ընտանիքներին՝ 3,3 երեխա։ Երկրի հարավում ծնելիության միջին ցուցանիշները բարձր էին, իսկ հյուսիսում և կենտրոնում՝ ավելի ցածր։ Իտալիայում ծնելիության մակարդակի անդադար նվազումը սկսվել է մոտավորապես 1870 թվականին, տարածվել է հյուսիսից հարավ և արևմուտքից՝ արևելք[5]։
Իտալիայում ծնելիության մակարդակի տարբերությունը նկատվում է ըստ շրջանների[5]. հարավային՝ ավելի ավանդական շրջաններում ծնելիության մակարդակը համեմատապար բարձր էր[6]։
Իտալիայի բնակչության թվի շարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Բնակչության էթնիկ կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի բնակչության 80 %-ը իտալացիներ են, 13 %-ը՝ եվրոպական երկրներից գաղթածներ (ալբանացիներ, ավստրիացիներ, շվեյցարացիներ, ռումինացիներ, սլովեններ, լեհեր և այլ ազգերի ներկայացուցիչներ), 3 %-ը՝ սարդիններ, 2,5 %-ը՝ ասիացիներ (հիմնականում չինացիներ, շրի-լանկացիներ, հնդիկներ), 1,5 %-ը՝ Մաղրիբից և Հարավային Ամերիկայից (արգենտինացիներ, կոլումբիացիներ, բրազիլացիներ) գաղթածներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԵՄ-28-ի բնակչությունը 2014 թվականի սկզբին հասել է 507,4 միլիոնի՝ 2013 թվականից մեծանալով 0,3 %-ի
- ↑ 2013 թվականին ԵՄ-28-ի բնակչության բնական աճը կազմում էր 0,2 ‰, իսկ մեխանիկականը՝ 1,3 ‰
- ↑ Population and environment in Northern Italy during the sixteenth century byGuido Alfani Guido Alfani, Università L. Bocconi — Istituto di Storia Economica and Dondena Centre for Research on Social Dynamics, Via Castelbarco 2, 20136 Milano — Italy, Fax: +39 (0)2 58 10 22 84
- ↑ 4,0 4,1 Massimo Livi Bacci A History of Italian Fertility During the Last Two Centuries
- ↑ 5,0 5,1 «Italian Fertility, 1864 to 1961: An Analysis of Regional Trends Prepared for the 43rd European Congress of the Regional Science Association, August 27-30, 2003, Jyväskylä, Finland Rachel Franklin Department of Geography and Regional Development The University of Arizona Tucson, Arizona USA e-mail: rachel.s.franklin@census.gov» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Agnese Vitali, Francesco C. Billari (({заглавие))} = Changing Determinants of Low Fertility and Diffusion: a Spatial Analysis for Italy. —
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Урланис Б. Ц. Рост населения в Европе. — Մոսկվա, 1941.
- Massimo Livi Bacci A History of Italian Fertility During the Last Two Centuries
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Italian Fertility, 1864 to 1961: An Analysis of Regional Trends Prepared for the 43rd European Congress of the Regional Science Association, August 27-30, 2003, Jyväskylä, Finland Rachel Franklin Department of Geography and Regional Development The University of Arizona Tucson, Arizona USA e-mail: rachel.s.franklin@census.gov Արխիվացված 2021-08-30 Wayback Machine
- Population and environment in Northern Italy during the sixteenth century byGuido Alfani Guido Alfani, Università L. Bocconi — Istituto di Storia Economica and Dondena Centre for Research on Social Dynamics, Via Castelbarco 2, 20136 Milano — Italy, Fax: +39 (0)2 58 10 22 84
- CHILD MORTALITY IN ITALY: A STATISTICAL ANALYSIS FROM THE 18TH TO THE 21ST CENTURY
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.