For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Իլյա Լիֆշից.

Իլյա Լիֆշից

Իլյա Լիֆշից
ռուս.՝ Илья Михайлович Лифшиц
Ծնվել էդեկտեմբերի 31 1916 (հունվարի 13 1917)[1]
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 23, 1982(1982-10-23) (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան և Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԽարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ, Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ, Խարկովի ազգային համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Mikhail Ilyich Lifshitz?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա

Իլյա Միխայիլի Լիֆշից (դեկտեմբերի 31 1916 (հունվարի 13 1917)[1], Խարկով, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 23, 1982(1982-10-23), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիկոս-տեսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1970, 1960 թվականից թղթակից-անդամ), ՈւԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1967)։ Եվգենի Միխայիլի Լիֆշիցի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Միխայլովիչը ծնվել է 1917 թվականին Խարկովում։ Ավարտել է Խարկովի համալսարանը (1936) և Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտը (1938)։ 1937-1968 թվականներին աշխատել է Խարկովի ֆիզիկո-տեխնիկական ինստիտուտում (1941 թվականից՝ տեսական բաժնի ղեկավար) և միաժամանակ 1944 թվականից ղեկավարել է Խարկովի համալսարանի ամբիոնը։ 1969 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտի տեսական բաժինը։ Էլեկտրադինամիկայի և քվանտային ամբիոնի պրոֆեսոր (1964-1977), ֆիզիկայի ֆակուլտետի ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր (1978-1982)։

Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային, ընդհանուր նյութի կոնդենսացիոն վիճակի տեսությանը։ Իլյա Լիֆշիցը կատարել է նորարական աշխատանքներ անկանոն համակարգերում էլեկտրոնների ճառագայթման վարքի վերաբերյալ։ Մշակել է (1948) երկվության պրոցեսի տեսությունը։ Կապ է հաստատել մետաղների դիտվող հատկությունների և նրանց Ֆերմիի մակերևույթների երկրաչափության ու տոպոլոգիայի միջև։ 1950-ականների սկզբներին խոտորումների տեսություն է մտցրել սպեկտրալ շեղման գաղափարը։ 1954-1965 թվականներին Լիֆշիցն աշակերտների հետ համատեղ կառուցել է մետաղների ժամանակակից էլեկտրոնային տեսությունը։ Նախագուշակել է (1960) 2 1/2 տիպի փուլային անցումը և քվանտային դիֆուզիայի երևույթը (1969)։ Իլյա Լիֆշիցը և Ալեքսանդր Ֆյոդորովիչ Անդրեևը 1969-1972 թվականներին մշակել են քվանտային բյուրեղների և քվանտային դիֆուզիայի տեսությունը։ Լիֆշիցը և Յուրի Մոիսեևիչ Կագանը 1972 թվականին կառուցել են I տիպի փուլային անցումների կինետիկայի քվանտային տեսությունը։ Լիֆշիցը հանդիսանում է պինդ մարմնի ժամանակակից դինամիկ տեսության հիմնադիրներից մեկը։

1970-ական թվականներին ինտենսիվորեն աշխատել է պոլիմերների ֆիզիկայի բնագավառում։ Լիֆշիցը, Ալեքսանդր Յուլևիչ Գրոսբերգը և Ալեքսեյ Ռեմովիչ Խոխլովը մշակել են պոլիմերներում կծիկների և մոտեցումների հիման վրա բիոպոլիմերների համակարգերի տիպերի անցումների տեսությունը, որը իրենից ներկայացնում էր խտության ֆունկցիոնալի տեսքի կոնֆորմացիոն էնտրոպիայի շղթա։ Ստեղծել է պինդ մարմնի ֆիզիկայի և պոլիմերների ֆիզիկայի դպրոցը (Մարկ Ռեմովիչ Ազեբել, Մոիսեյ Իսակովիչ Կագանով, Վիկտոր Ցուկերնիկ, Ալեքսանդր Յուլեևիչ Գրոսբերգ, Ալեքսեյ Ռեմովիչ Խոխլով և այլք)։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Իլյա Լիֆշից և ֆիլիատելիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Միխայլովիչ Լիֆշիցը ֆիլիատելիստ էր։ Նամականիշերը սկսել է հավաքել դեռևս մանկուց։ Նա խրոնոլոգիական կոլեկցիոնիզմի հետևորդներից էր։ Նրա հավաքածուն նվիրված էր Հռոմեական կայսրությանը, ԽՍՀՄ-ին և եվրոպական երկրներին։ 1976 թվականին արդեն հաշվարկվում էր ավելի քան 200 հազար նամականիշեր, ծրարների նամականիշեր, նախանամականիշային ժամանակաշրջանի փաստաթղթեր։

Շքանշաններ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Լենինյան մրցանակ (1967) — աշխատակիցների հետ մետաղների էլեկտրոնային ժամանակակից տեսության մշակման համար, որը հնարավորություն է տվել բացատրել մետաղների էլեկտրոնային էներգիական սպեկտրը
  • ԽՍՀՄ ԳԱ-ի Լեոնիդ Իսակովիչ Մանդելշտամի անվան մրցանակ (1952)
  • Սայմոնի հիշատակի մրցանակ (1961)
  • Քեմբրիջի համալսարանի Տրինիտի-քոլեջի պատվավոր անդամ (1962-ից)
  • ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ (1982-ից)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Лифшиц Илья Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сладков Л. Академик И. Лифшиц: Секреты открываются пытливым // Филателия СССР. — 1976. — № 9. — С. 12—14.
  • Українська Радянська Енциклопедія. — 2-е видання. — Т. 6. — К., 1981. — С. 205.
  • Храмов Ю. А. Лифшиц Илья Михайлович // Физики: Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.: Наука, 1983. — С. 165—166. — 400 с. — 200 000 экз. (в пер.)
  • А. Ф. Андреев и др. Памяти Ильи Михайловича Лифшица // УФН. — 1983. — Т. 140. — С. 521—522. — doi:10.3367/UFNr.0140.198307f.0521
  • Український Радянський Енциклопедичний Словник. — 2-е видання. — Т. 2. — К., 1987. — С. 287.
  • Абліцов В. «Галактика „Україна“. Українська діаспора: видатні постаті» — К.: КИТ, 2007. — 436 с.
  • Grosberg A., Halperin B., Singleton J. In celebration of Ilya Lifshitz // Physics Today. — 2017. — Vol. 70. — № 11. — P. 44—50. — doi:10.1063/PT.3.3764

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Իլյա Լիֆշից
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?