For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թունել.

Թունել

Մուտք դեպի թունել

Թունել, (անգլ.՝ tunnel – խողովակ), երկաթուղիների, ավտոճանապարհների, հետիոտների ճանապարհների, ջրատարների անցկացման ստորգետնյա կառույց։

Ըստ տեղանքի լինում է՝ լեռնային, ստորջրյա, քաղաքային, ըստ նշանակության՝ տրանսպորտային, հիդրոտեխնիկական, լեռնա–արդյունաբերական։

  • Լեռնային թունելները կառուցվում են լեռնային զանգվածներում և կիրառվում են տրանսպորտային ու հիդրոտեխնիկական նպատակներով։
  • Ստորջրյա թունելները կառուցվում են գետերի, ջրանցքների, նեղուցների հուների տակ և նախատեսվում տրանսպորտային հաղորդակցության և այլ հատուկ նպատակների համար։
  • Քաղաքային թունելները կառուցվում են քաղաքների տարածքներում՝ մետրոպոլիտենի, ավտոմոբիլային և հետիոտների ճանապարհների անցկացման, քաղաքային տնտեսության հաղորդակցության ուղիների համար ևն։
  • Հիդրատեխնիկական թունելները կառուցվում են ջուրը տեղափոխելու համար։ Լինում են դերիվացիոն (ջուրը ՀԷԿ–երին հասցնելու և դրանցից հեռացնելու համար), ջրթող (հիդրոհանգույցից ավելորդ ջուրը հեռացնելու համար), շինարարական (ամբարտակ կառուցելիս գետի հունը ժամանակավորապես տեղափոխելու համար), ոռոգիչ (ոռոգման նպատակներով ջուր տեղափոխելու համար)։ Տարբերում են անճնշումային (հատվածքը ջրով լրիվ չի լցվում) և ճնշումային (ջրով լրիվ է լցվում և աշխատում ճնշման տակ) հիդրոտեխնիկական թունելներ։

Թունելի երեսարկը (հիմնական ամրակապում, երեսպատում) տարբեր է՝ կախված նրա նշանակությունից։ Տրանսպորտային թունելում երեսարկը որոշվում է, ելնելով ապարների կայունությունից։ Թույլ և անկայուն ապարների դեպքում կատարվում է բետոնե կամ երկաթ–բետոնե երեսարկ։ Հիդրոտեխնիկական թունելների երեսարկը որոշվում է, նկատի ունենալով ոչ միայն արտաքին գործոնները, այլև ներքին հիդրոստատիկ ճնշումը և ջրի շարժման հիդրավլիկական պայմանները։ Անճնշումային թունելների լայնական հատվածքները հիմնականում լինում են պայտաձև և կիսաշրջանաձև, իսկ ճնշումայիններինը՝ շրջանաձև։ Կայուն ապարների դեպքում հաճախ բավարարվում են թունելի ներքին մակերևույթը օդի մեծ ճնշմամբ ցեմենտապատելով։ Կիրառվում է նաև բետոնե բլոկների հավաքովի երեսարկ։ Հատկապես տարածված է համակցված (երկշերտ) երեսարկը, որը կազմված է բետոնե կամ երկաթբետոնե արտաքին մասից (միաձույլ կամ հավաքովի բլոկներից) և երկաթբետոնե ներքին շերտից։ Մեծ ճնշումների դեպքում երեսարկի ներքին շերտը կառուցում են պողպատե թաղանթից։

Հին և միջնադարյան Հայաստանի բերդերը, քաղաքները, երբեմն՝ եկեղեցիներն ունեցել են պաշարման ժամանակ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու թունելատիպ կառույցներ՝ գետնուղիներ։ Հայաստանում կառուցվել և կառուցվում են տարբեր նշանակության թունելներ՝ Պուշկինի լեռնանցքի (ավտոճանապարհային), «Արփա–Սևան» (հիդրոտեխնիկական), Սևանի լեռնանցքի (ավտոճանապարհային), Մեղրաձորի (երկաթուղային), Երևանի մետրոպոլիտենի և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 243
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թունել
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?