For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թյուիլրի.

Թյուիլրի

Թյուիլրի պալատ
ֆր.՝ Tuileries
Տեղագրություն Ֆրանսիա Փարիզ
Կառուցման ժամանակ 1564–1860
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմ

Թյուիլրի (ֆր.՝ Tuileries), արքայական պալատ Ֆրանսիայում` Փարիզի կենտրոնում։ Լուվրի հետ կազմում է մեկ ընդհանուր համալիր։ Սկսած Լյուդովիկոս XVI-ից` եղել է ֆրանսիական միապետների հիմնական նստավայրը։ Պալատն այրվել է Փարիզի կոմունայի օրերին, ինչից հետո այլևս չի վերականգնվել։

Թյուիլրի պալատը բաղկացած է եղել կենտրոնական` Ժամացույցի մասնաշենքից, որին միացված էին երկու թևերը` Մարսանը և Ֆլորան[1]։ Արևմտյան կողմից այն հարում էր Լուվրի բակին, սակայն ներկայումս նրա տեղում բաց տարածություն է։ Նրանով է սկսվում Փարիզի պատմական առանցքը։ Գլխավոր մուտքի առաջ եղել է Կարուզելի կամարը, որ խորհրդանշում էր Նապոլեոնի հաղթանակը։ Ներկայումս պալատի հիմնական մասի տեղում համանուն այգին է, իսկ պահպանված Մարսան և Ֆլորա բաժինները մտնում են Լուվրի համալիրի մեջ։

Կառուցում

Շքերթ Թյուիլրի պալատի առջև

Պալատի անվանումը ծագում է «կղմինդր» բառից (ֆր.՝ tuile), քանի որ միջնադարում այդ տեղանքից կավ են ստացել և կղմինդր պատրաստել։ Առանձին պալատ կառուցելու գաղափարը պատկանել է Եկատերինա Մեդիչիին, ով ցանկանում էր միշտ մոտ գտնվել իր որդիներին։ Վերածննդի ոճով պալատի կառուցումը 1564 թվականին հանձնարարվում է ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմին։

Մերձքաղաքային Վերսալի կառուցման ժամանակ այստեղ է հանգրվանել Լյուդովիկոս XIV[2]։ Այդ ընթացքում պալատն ընդարձակվում է` անցումով կապվելով Լուվրին։ 1664-1670 թվականներին տարված այդ աշխատանքները ղեկավարել է ֆրանսիացի ճարտարապետ Լուի Լևոն։ Պալատի առջև փռվող կանոնավոր այգին նախագծել է Անդրե Լենոտրը։ Վերսալ տեղափոխվելուց հետո արքան Թյուիլրի էր գալիս միայն թատերական ներկայացումների համար[3]։ Ֆիլիպ II Օռլեանցու առաջարկով 1716-1722 թվականին այստեղ է ապրել մանկահասակ Լյուդովիկոս XV-ը։

Ֆրանսիական մեծ հեղափոխություն

Ֆլորա մասնաշենքը

Թյուիլրի պալատը կապված է Ֆրանսիական մեծ հեղափոխության կարևորագույն իրադարձությունների հետ[4]։ 1789 թվականին՝ բողոքի ալիքը սկսվելուն պես, Լյուդովիկոս XVI-ը իր կնոջ` Մարի Անտուանետ թագուհու հետ ստիպված լքում է ժողովրդին ատելի դարձած Վերսալի պալատը` հաստատվելով Թյուիլրիում. դա գործնականում տնային կալանք էր։

1791 թվականի հունիսին արքայական ընտանիքի` Վարեն փախչելու փորձը ձախողվում է; 1792 թվականի օգոստոսի 10-ին, գրավելով Թյուիլրի պալատը, Փարիզի ընդվզած բնակչությունը տապալում է միապետությունը։ Նոյեմբերին Կոնվենտը որոշում է ընդունում բացել «երկաթյա պահարանը», որտեղ պահվում էր արքայի գաղտնի նամակագրությունը։ Այդ թղթերի բացահայտումը արագացնում է տապալված արքայի մահապատիժը։

Թյուիլրի պալատական համալիրում իրենց տեղերն են զբաղեցնում Առաջին հանրապետության ներկայացուցչական մարմինները` Սահմանադրական ժողովը, Կոնվենտը և Հինգ հարյուրի խորհուրդը, սակայն 1798 թվականին վերջինս տեղափոխվում է Բուրբոնյան պալատ։

Պալատը Նապոլեոնի և նրա հետնորդների օրոք

Պալատի նոր ծաղկուն շրջանը սկսվում է Նապոլեոն Բոնապարտի` իշխանության գալուց հետո։ 1799 թվականին մտնելով Թյուիլրի՝ առաջին կոնսուլն այն հռչակում է իր պաշտոնական նստավայր` ձեռնամուխ լինելով հյուսիսային թևի կառուցմանը։ Ճարտարապետներ Շառլ Պերսիեին և Պիեռ Ֆոնտենին հանձնարարվում է վերափոխել հին ինտերիերը Առաջին կայսրության նոր ոճով, որ ստացել էր «ամպիր» անունը։ Կայսրուհի Մարիա-Լուիզա Ավստրիացու հարկաբաժինը ձևավորվում է նեոգրեկ նորաձև ոճով։ Գլխավոր մուտքի առաջ հաղթական կամար է կանգնեցվում։

1830 և 1848 թվականների հեղափոխությունների ժամանակ ժողովուրդը գրոհով վերցնում է Թյուիլրի պալատը։ Տարիների հետ այն ավելի ու ավելի էր վերածվում միապետական կառավարման խորհրդանիշի։ Նապոլեոն III-ը, հետևելով կնոջը, ով տարված լինելով Մարի Անտուանետի կերպարով, նախընտրում էր Թյուիլրին, ևս գերադասեց Թյուիլրի պալատը։ Նրա օրոք վերջապես ավարտին է հասցվում Լուվրի ձախ թևի կառուցումը Ռիվոլի փողոցի երկարությամբ[5]։ 1860-ական թվականների վերջերին Լուվրը և Թյուիլրին մեկ ընդհանուր պալատական համալիր էին ներկայացնում։

Ոչնչացում

1871 թվականի մայիսի 23-ին Փարիզի կոմունարներն այրում են պալատը։ Այն հանգցնել հաջողվում է միայն երկու օր անց, երբ ողջ ինտերիերն արդեն այրվել էր։ Ի տարբերություն Լուվրի, որ նույնպես տուժել էր կրակից, Երրորդ հանրապետության կառավարությունը որոշում է չվերականգնել Փարիզի սրտում միապետության խորհրդանիշը` Թյուիլրին։

Ավերակներն այդպես մնում են 12 տարի, մինչև նրանց ճակատագիրը որոշվում է դատարանում։ Չնայած արվեստի գիտակների բողոքներին` 1882 թվականին խորհրդարանը որոշում է 33.000 ֆրանկ տրամադրել տարածքը պալատի ավերակներից մաքրելու համար։ Այդ աշխատանքները տևում են 1883 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին։ Պալատի որոշ հատվածներ օգտագործվում են Այաչչոյում գտնվող Լա Պունտա վիլլայի կառուցման համար։

Արդի ժամանակներ

Մարսան մասնաշենքը, 2009

Պալատից պահպանվել են Ֆլորա և Մարսան բաժինները, որոնք միացվել են Լուվրին։ Ֆլորա մասնաշենքը, որ գտնվում է Սենայի ափին, կառուցվել էր դեռևս Հենրի IV-ի օրոք և ամբողջովին վերաշինվել Նապոլեոն III-ի օրոք։ Հեղափոխության տարիներին այնտեղ էր իր նիստերն է անցկացրել Հասարակական փրկության կոմիտեն։ Մարսան հարկաբաժինը իր ներկայիս տեսքը ստացել է Բոնապարտների օրոք։

2003 թվականից սկսած` բանավեճեր են ընթանում Ժամացույցի մասնաշենքը վերականգնելու շուրջ, որպեսզի ընդարձակվեն Լուվրի ցուցասրահները և վերականգնվի քաղաքի պատմական առանցքը, որ ավանդաբար սկսվում էր Թյուիլրի պալատից, ոչ թե Լուվրից, ինչպես այժմ[6][7]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Filon, Augustin (1920). Recollections of the Empress Eugénie. London: Cassell and Company, Ltd. pp. 61–74. Retrieved 4 July 2013
  2. Coeyman 1998, pp. 45–46.
  3. Hautecoeur 1927, pp. 123–142; Devêche 1981, pp. 9–13.
  4. O'Leary, Margaret R. "Tuileries Palace Attacked, August 10, 1792." Forging Freedom: The Life of Cerf Berr of Médelsheim. N.p.: n.p., n.d. 344. Print.
  5. Filon, Augustin (1920). Recollections of the Empress Eugénie. London: Cassell and Company, Ltd. pp. 107–108. Retrieved 4 July 2013.
  6. "Alain Boumier, président du Comité national pour la reconstruction des Tuileries, en chat sur L'Internaute" (in French). Linternaute.com. 2006-12-09.
  7. "Le Palais des Tuileries va-t-il renaître de ses cendres ?" [Will the Tuileries Palace Rise From Its Ashes?]. La Croix (in French). 14 September 2008. Archived from the original on 14 September 2008. Retrieved 1 July 2015.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուիլրի» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թյուիլրի
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?