For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թիլ (Երզնկայի գավառ).

Թիլ (Երզնկայի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիլ (այլ կիրառումներ)
Ավան
Թիլ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԹեստիաս, Թիլավան, Թիլեկ, Թիլն, Թլակ, Թուլ, Տիլ, Տիլ Վազգեր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թիլ (Երզնկայի գավառ) (Աշխարհ)##
Թիլ (Երզնկայի գավառ) (Աշխարհ)

Թիլ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Սեպուհ լեռան փեշերին, Երզնկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքն այգեվետ էր և պարտեզներով հարուստ։

Թիլը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Բնակավայր մասին հիշատակել են Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին։

Ավանը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի հնագույն կենտրոններից մեկը։ Այստեղ էր գտնվում մայրության աստվածուհի Նանեի մեհյանը, որը կոչվում էր Նանեական դիք։ Մեհյանի մոտ Տիգրան Մեծի թագավորության տարիներին դրվել էր արևմուտքից բերված Աթենաս աստվածուհու արձանը։ Պաշտամունքային բոլոր շինությունները կործանվում են IV դարում` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։

Սակայն Թիլը շարունակում է մնալ որպես կրոնական կենտրոն։ Չորրորդ դարից սկսած՝ Թիլը դարձել է Հայոց կաթողիկոսների նստավայրը։ Գրիգոր Լուսավորիչը Թիլում կառուցում է Կաթողիկե եկեղեցին և ավանը IV դարից սկսած դառնում է հայ կաթողիկոսների նստավայրը։ Փոխնեփոխ իրար հաջորդել են 15 կաթողիկոսներ։

Թիլը համարվում էր Գրիգոր Լուսավորչի անձնական կալվածքը։ Ավանում են թաղվել Արիստակես Ա, Ներսես Մեծ կաթողիկոսները և Պապ Արշակունի թագավորը։ Ներսես Մեծի աճյունը 1273 թվականին տեղափոխվել է Երիզա քաղաքի Տիրաշեն վանք։ Կաթողիկե եկեղեցին ոչնչացվել է 7-րդ դարի կեսերին արաբական հրոսակների կողմից և չի վերականգնվել։ Այն հետագայում կոչվել է Հանգած Եկեղեցի, որի տարածքում կառուցվել է Թիլ վանքը։ Միջին դարերում Թիլը եղել է Հայ գրչության կենտրոն, իսկ թուրքական տիրապետության ժամանակ անշքացել է։ 1915 թվականին Թիլը բնակեցվել է 200 տուն բնակչով[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում եղել է հայաբնակ։ 1915 թվականին ուներ մոտ 200 տուն թուրք բնակիչ։

Պատմամշակութային կենտրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլում մինչև քրիստոնեության ընդունումը գոյություն է ունեցել Նանե աստվածուհու մեհյանը։ IV դարում կառուցվել է Կաթողիկե եկեղեցին, որը VII դարում ավերվել է արաբների կողմից։ Դրանից հետո վանքը ստացել է Հանգած վանք անվանումը։ Վանքի տարածքում կառուցվել է Թիլ վանքը։

Միջին դարերում Թիլը եղել է գրչության կենտրոն։ Մեզ է հասել XIV-XV դարերում Թիլում գրված մի քանի ձեռագրեր[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Թ․Խ․ Հակոբյան, Ստ․ Տ․ Մելիք- Բախշան, Հ․ Խ․ Բարսեղյան, Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1988
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 449
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թիլ (Երզնկայի գավառ)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?