For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թեո վան Դուսբուրգ.

Թեո վան Դուսբուրգ

Թեո վան Դուսբուրգ
հոլ.՝ Theo van Doesburg
ԿեղծանունTheo van Doesburg
Ծնվել էօգոստոսի 30, 1883(1883-08-30)[1][2][3][…]
ԾննդավայրUtrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] և Utrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ[5][6]
Վախճանվել էմարտի 7, 1931(1931-03-07)[1][2][3][…] (47 տարեկան)
Մահվան վայրԴավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[7][6]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, ճարտարապետ, գրող, գրաֆիկական դիզայներ, լուսանկարիչ, արվեստի տեսաբան, դիզայներ և կահույքի դիզայներ
Ոճէքսպրեսիոնիզմ և Դե ստիլ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներRhythm of a Russian dance?, Counter-composition XX?, Counter-Composition VIII? և Contra-Composition VII?
Ներշնչվել էՊիտ Մոնդրիան[8]
Պարգևներ
ԱնդամակցությունԴե ստիլ
ԱմուսինNelly van Doesburg?, Lena Milius? և Agnita Feis?
ստորագրություն
Изображение автографа
 Theo van Doesburg Վիքիպահեստում

Թեո վան Դուսբուրգ[10] (հոլ.՝ Theo van Doesburg, օգոստոսի 30, 1883(1883-08-30)[1][2][3][…], Utrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] և Utrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ[5][6] - մարտի 7, 1931(1931-03-07)[1][2][3][…], Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[7][6]), հոլանդացի նկարիչ, ճարտարապետ և քանդակագործ, արվեստի տեսաբան, «Դե ստիլ» նեոպլասիցիզմ արվեստի շարժման հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեո Վան Դուսբուրգը ծնվել է որպես Քրիստիան Էմիլ Մարիե Կուպեր՝ 1883 թվականի օգոստոսի 30-ին Նիդերլանդների Ուտրեխտ համայնքում։ Նրա հայրը եղել է լուսանկարիչ Վիլհելմ Կուպերը, իսկ մայրը՝ Հենրիետա Կատերինա Մարգադանտը։ Սկզբնական շրջանում զբաղվել է երաժշտությամբ և հետաքրքրվել է թատերական կյանքով։ Սակայն կարճ ժամանակ անց թողել է իր հետաքրքրությունները և դարձել խանութպան։ Նա իր խորթ հորը՝ Թեոդորուս Դոսբուրգին ընդունել է, ինչպես սեփական հորը։ Այդ պատճառով սկզբում իր աշխատանքները ստորագրել է որպես Թեո Դուսբուրգ։ Հետագայում ավելացրել է նաև «վան» գրառումը և սկսել է աշխատանքները ստորագրել որպես Թեո վան Դուսբուրգ։

Նրան նկարների առաջին ցուցադրությունը եղել է 1908 թվականին։ Նա իր աշխատանքները համարել է ժամանակակից, չնայած նրա առաջին աշխատանքները նման են եղել Ամստերդամի իմպրեսիոնիստների աշխատանքներին։ Նրան ոգեշնչել են հատկապես Վինսենթ վան Գոգի նկարները՝ և՛ ոճային, և՛ առարկայական առումներով։ Սակայն դա փոխվել է 1913 թվականին՝ Վասիլի Կանդինսկի «Ռուքբիկլ» աշխատությունը կարդալուց հետո։ Նա հասկացել է, որ նկարչության մեջ գոյություն ունի ավելի բարձր, ավելի հոգևոր մի ուղղություն, որի միջոցով կարելի է պատկերել ոչ թե այն, ինչ կատարվում է իրական կյանքում, այլ այն, ինչը գալիս է մտքիդ։

Պիտ Մոնդրիանի հետ հիմնադրել է աբստրակտ արվեստ շարժման «Դե ստիլ» ոճը, որի ծրագիրը և հիմնական գաղափարները նա արտահայտել է իր հրատարակված նույնանուն գեղարվեստական ամսագրում։ Վան Դուսբուրգի իր ստեղծագործություններում փորձել է հնարավորություն ստեղծել բոլոր տեսակի օբյեկտիվ պատկերները երկրաչափական տարրերով փոխարինելու համար։ Այս տեսակետը Թեո վան Դուսբուրգը հայտարարել է Գերմանիայում, Ավստրիայում և Չեխոսլովակիայում ճամփորդելու ժամանակ՝ 1917 թվականին։ Շուտով այդ նոր սկզբունքները զգալի ազդեցություն են ունեցել ճարտարապետության, գրականության, գրաֆիկայի և երաժշտության զարգացման գործում։

Մասնագիտությամբ Վան Դուսբուրգը եղել է ճարտարապետ, նկարչություն սովորել է ինքնուրույն։ Պիտ Մոնդրիանի նկարների ուղղանկյունաձև կառուցվածքին նա դեմ է եղել՝ համեմատելով այն անկյունագծի հետ։ Այդ համադրությունը նա համարել է «հակադրություն»։ Իր գեղարվեստական հայացքները պաշտպանելու համար, որը հակասում էր Մոնդրիանի հայացքներին, նկարիչն այն առաջ է բերել 1930-ին հրատարակված «Արտ կոնկրետ» ամսագրում, որը լույս է տեսել ընդամենը մեկ անգամ։

Կարճ ժամանակով զբաղվել է դադաիզմ արվեստի ուղղությամբ և այդ ընթացքում՝ 1922 թվականին տպագրել է «Մեկանո» դադո-ամսագիրը։ Ստրասբուրգում գտնվող «Օբեթթ» գիշերային ռեստորանի վերականգնման և ձևավորման աշխատանքների համար՝ 1926-1928 թվականներին Վան Դուսբուրգը աշխատել է Հանս Արփիի և Սոֆյա Թոբեր-Արփիի հետ։ «Դե ստիլ» արվեստի վրա Դուսբուրգը մեծ ազդեցություն է ունեցել։ Այդ ազդեցությունը ավելի ակնհայտ է դարձել հետագայում։

Նշանավոր աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հակակշիռ կոմպոզիցիա, 1924 Չիկագո, Արվեստի ինստիտուտ
  • «Վիտրաժ III», 1917 Հաագա, Գեղարվեստի թագավորական թանգարան
  • «Սենյակ Բարտ վան դեր Լիգթի տանը», 1919 Հաագա, Գեղարվեստի թագավորական թանգարան
  • «Հակապատկերաշինություն, նկարիչների տուն», 1923 Հաագա, Գեղարվեստի թագավորական թանգարան
  • «Գույնի ձևավորում տիեզերական ժամանակի չորրորդ հարթությունում» 1924։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Christiaan Emil Marie Küpper — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Theo Van Doesburg // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00052234
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118526405 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 The Other Interface
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 The Other Interface
  7. 7,0 7,1 7,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1482-doesburg-theo-van
  8. https://www.britannica.com/biography/Theo-van-Doesburg
  9. http://www.sikkensprize.org/winnaar/theo-van-doesburg/
  10. Согласно нидерландско-русской практической транскрипции, эту фамилию по-русски следует передавать как ван Дусбюрг.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Die Welt der Malerei, Köln 1990

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեո վան Դուսբուրգ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թեո վան Դուսբուրգ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?