For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թեոդորիխ Մեծ.

Թեոդորիխ Մեծ

Թեոդորիխ
Առաջին անգամ հայտնվել է471թ․(Օստգոթերի թագավոր)

493թ․(Իտալիայի թագավոր)

511թ․(Վեստգոթերի թագավոր)
Վերջին անգամ հայտնվել է526թ․
Տեղեկություններ
Ամբողջական անունԹեոդորիխ Ամալ
ԸնտանիքԹեոդեմիր-հայր Էրելեուվա-մայր
Ամուսին(ներ)Աուդոֆլեդա
ԵրեխաներԱմալասունթա

Թեոդեգոթա

Օստրոգոթո
ԿրոնԱրիոսականություն

Թեոդորիխ (կամ Թեոդերիխ) Մեծը (454թ․ - 526թ․-ի օգոստոսի 30), որը նաև կոչվում է Թեոդորիխ Ամալ, [Ն 1] Օստգոթների թագավորն էր (475–526) և Իտալիայի անկախ Օստգոթական Թագավորության տիրակալը 493թ․-ից մինչև 526թ․-ը, [1] վեստգոթերի ռեգենտ (511թ․–526թ․) և Բյուզանդական կայսրության պատրիկ։ Որպես համակցված գոթական թագավորությունների տիրակալ՝ Թեոդորիխը վերահսկում էր մի կայսրություն, որը ձգվում էր Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծով : Թեև Թեոդորիխն ինքը օգտագործում էր միայն «արքա» (ռեքս) տիտղոսը, որոշ պատմաբաններ նրան բնութագրում են որպես Արևմտյան Հռոմեական կայսր, [Ն 2] քանի որ նա ղեկավարում էր նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության մեծ մասը, որը բնութագրվում էր որպես Res Publica, նա Կոստանդնուպոլսից ստացել էր նախկին արևմտյան ռեգալիան 497 թվականին, իտալական արիստոկրատիայի կողմից հիշատակվում էր կայսերական իշխանների princeps տիտղոսը և իրականացնում էր Արևելքում ճանաչված կայսերական լիազորություններ, ինչպիսիք են կոնսուլներին անվանակոչելը:

Լինելով օստգոթ ազնվականի փոքր երեխա՝ Թեոդորիխը որպես պատանդ տարվեց Կոստանդնուպոլիս, որտեղ նա անցկացրեց իր երիտասարդ տարիները և ստացավ արևելահռոմեական կրթություն: Թեոդորիխը վերադարձավ Պանոնիա մոտ 470 թվականին և ամբողջ 470-ականներին նա արշավեց սարմատների դեմ։ Նա նաև մրցում էր Բալկանների գոթերի միջև ազդեցության համար և 471 թվականին ճանաչվեց թագավոր։ Զենոն կայսրը նրան դարձրեց արևելյան հռոմեական զորքերի հրամանատար 483 թվականին և կոնսուլ 484 թվականին։ Այնուամենայնիվ, Թեոդորիխի և կայսեր միջև հարաբերությունները թշնամական էին, այդ պատճառով Թեոդերիխը հաճախակի հարձակավում էր արևելահռոմեական հողերի վրա։

Զենոնի թելադրանքով 489 թվականին Թեոդորիխը հարձակվեց Իտալիայի թագավոր Օդոակրի վրա և հաղթեց նրան 493 թվականին։ Որպես Իտալիայի նոր կառավարիչ, նա պաշտպանում էր հռոմեական իրավական վարչարարությունը և գիտական մշակույթը` միաժամանակ խթանելով շինարարական խոշոր ծրագրեր ամբողջ Իտալիայում: [2] 505 թվականին նա իր տարածքը ընդլայնեց մինչև Բալկանյան թերակղզի, իսկ 511 թվականին նա իր անմիջական վերահսկողության տակ բերեց վեստգոթական թագավորությունը և հաստատեց հեգեմոնիա Բուրգունդիայի և Վանդալների թագավորությունների նկատմամբ։ Թեոդորիխը մահացավ 526 թվականին և թաղվեց Ռավեննայի մեծ դամբարանում:

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորիխը ծնվել է 454 թվականին Պանոնիայում ՝ Նոյզիդլերի Զեի ափին, Կարնունտումի մոտ, թագավոր Թեոդեմիրի(գերմանական Ամալի ազնվականի) և նրա սիրուհի Էրելեուվայի որդին։ [3] Սա ընդամենը մեկ տարի էր այն բանից հետո, երբ օստգոթները ազատվեցին հոների մոտ մեկդարյա գերիշխանությունից: Այդ ժամանակ շատ ոչ հռոմեական ժողովուրդներ պայքարում էին տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու համար։ [3] Նրա գոթական անունը, որը լեզվաբանների կողմից վերակառուցվում է որպես *Þiudareiks, թարգմանվում է որպես «ժողովուրդ-արքա» կամ «ժողովրդի տիրակալ»։ [4]

461 թվականին, երբ Թեոդորիխը յոթ կամ ութ տարեկան էր, նրան որպես պատանդ ուղարկեցին Կոստանդնուպոլիս, որպեսզի ապահովի Օստգոթների կողմից համաձայնագիրը, որը կնքել էր Թեոդեմիրը կայսր Լևոն I- ի հետ: Պայմանագրի պայմանների համաձայն՝ պանոնական գոթերից պահանջվում էր «հանձնել թագավորական ծագում ունեցող պատանդին» կայսեր արքունիքին; այս դեպքում պատանդը Թեոդորիխն էր։ [3] [5] Թեոդորիխը լավ ուսուցում ստացավ Կոստանդնուպոլսի լավագույն ուսուցիչների կողմից։ [2] [5] [6] Թեոդորիխին բարեհաճ վերաբերմունք է ցուցաբերել Լևոն I կայսրը [6] Թեոդորիխը սովորել է կարդալ, գրել և թվաբանություն կատարել Արևելյան կայսրությում գերության ժամանակ: [7]

Երբ Լևոնը լսեց, որ իր կայսերական բանակը Պանոնիայում նահանջում է Գոթերից, նա Թեոդորիխին ուղարկեց տուն՝ նվերներով և առանց որևէ պարտավորությունների: [6] [Ն 3] Վերադառնալով 469/470 թթ., Թեոդորիխը ստանձնեց ղեկավարությունը գոթական շրջաններում, որոնք նախկինում կառավարում էր նրա հորեղբայր Վալամիրը, մինչ նրա հայրը դարձավ թագավոր: Շատ չանցած՝ Սինգիդունումի (ժամանակակից Բելգրադ) մոտ՝ վերին Մեզիայում, Տիսայի Սարմատների թագավոր Բաբայը մեծացրել էր իր իշխանությունը Բյուզանդիայի հաշվին։ Օրինականացնելով ռազմիկի իր դիրքը՝ Թեոդորիխը վեց հազար մարտիկներով անցավ Դանուբը, ջախջախեց սարմատներին և սպանեց Բաբային; այս պահը, ամենայն հավանականությամբ, ամրապնդեց նրա դիրքը և նշանավորեց նրա թագավորության սկիզբը, չնայած իրականում նա դեռ չէր ստանձնել գահը: [6] Թերևս Ամալիի արքայազնի իր հեղինակությունը հաստատելու համար Թեոդորիխը Սինգիդունումի նվաճված տարածքը իրեն վերցրեց։ [9]

470-ականների ընթացքում, Թեոդորիխը արշավանքներ նախաձեռնեց արևելահռոմեական թշնամիների դեմ, որի շնորհիվ նա դարձավ ականավոր ռազմական և քաղաքական գորճիչ: Նրա գլխավոր մրցակիցներից մեկը Թրակիայի գոթերի ցեղապետ Թեոդորիխ Ստրաբոնն էր, ով գլխավորել էր խոշոր ապստամբությունը Զենոն կայսեր դեմ։ Գտնելով ընդհանուր լեզու կայսեր հետ՝ Թեոդորիխը պարգևատրվեց Զենոնի կողմից և նշանակվեց արևելյան հռոմեական զորքերի հրամանատար, մինչդեռ նրա ժողովուրդը դարձավ հռոմեական բանակի ֆեդերատներ։ [7] 471 թվականին Թեոդորիխը ճանաչվել է Օստրոգոթների թագավոր 6000 գոթերի կողմից, որոնք նախկինում ապստամբել էին Հոնական տիրակալ Դենգիզիչի դեմ 467–468 թվականներին։ [10]

Օստգոթական թագավորությունը (դեղին) Թեոդորիխ Մեծի մահվան ժամանակ (Ք․հ․ 526 թ.)

Կայսր Զենոնը որոշելով թուլացնել գերմանական ժողովուրդներին սկսեց թշնամություն մտցնել նրանց կառավարիչների մեջ։ Երբ նա սկսեց աջակցել Թեոդորիխ Ստրաբոյին, Թեոդորիխը շատ զայրացավ և սկսեց հարձակվել Բյուզանդիայի վրա ավերելով երկիրը։ Խաղաղություն փնտրելով 484թ․-ին Զենոնը նրան նշանակեց կոնսուլ։ Սակայն դա չօգնեց և Թեոդորիխը հետագա ձեռքբերումներ փնտրելով՝ հաճախ ավերել է Արևելյան Հռոմեական կայսրության գավառները՝ ի վերջո սպառնալով հենց Կոստանդնուպոլիսին: Մինչև 486 թվականը Թեոդորիխի և Զենոնի միջև բաց ռազմական գործողությունները քիչ էին լինում: Կայսրը օգնություն խնդրեց բուլղարներից, որոնք նույնպես պարտվեցին Թեոդորիխին։ [11] 487 թվականին Թեոդորիխը սկսեց իր ագրեսիվ արշավը Կոստանդնուպոլսի դեմ՝ շրջափակելով քաղաքը, գրավելով ռազմավարական կարևոր արվարձանները և դադարեցնելով նրա ջրամատակարարումը; Թեև թվում է, թե Թեոդորիխն երբեք մտադիր չէր գրավել քաղաքը, փոխարենը՝ օգտագործել հարձակումը որպես Արևելյան կայսրությունից իշխանություն ու հեղինակություն ձեռք բերելու միջոց: [6]

Օստգոթներին ապրելու տեղ էր պետք, և Զենոնը լուրջ խնդիրներ ուներ Օդոակրի հետ, ով գերմանացի ֆեդերատուս էր և Իտալիայի թագավորն էր, որը թեև իբր Զենոնի փոխարքան էր, բայց սպառնում էր բյուզանդական տարածքին և չէր հարգում Իտալիայում հռոմեական քաղաքացիների իրավունքները: 488 թվականին Զենոնը հրամայեց Թեոդորիխին գահընկեց անել Օդոակրին։ Թեոդորիխն իր ժողովրդի հետ շարժվեց դեպի Իտալիա 488 թվականի աշնանը [5] Ճանապարհին նրան հակադրեցին գեպիդները, որոնց նա հաղթեց Սիրմիում 489 թվականի օգոստոսին [5] Գալով Իտալիա՝ Թեոդորիխը հաղթեց Իսոնզոյի և Վերոնայի ճակատամարտերում 489 թվականին [12]

490թ․-ին մեկ անգամ ևս Զենոնը ստիպեց Թեոդորիխին հարձակվել Օդոակրի վրա: [13] Թեոդորիկի բանակը պարտություն կրեց Օդոակերի զորքրից Ֆաենցայում 490 թվականին, բայց 490 թվականի օգոստոսի 11-ին Ադդա գետի ճակատամարտում հաղթանակ ապահովելուց հետո վերականգնեց առավելությունը։ Մի քանի տարի շարունակ Օդոակրի և Թեոդորիխի բանակները պայքարում էին իտալական թերակղզում գերակայության համար։ [14] Թեոդորիխը պաշարեց Ռավեննան մինչև 493 թվականի փետրվարի 2-ը, երբ պայմանագիր ստորագրվեց թագավորների միջև նրանց սարքելով Իտալիայի միացյալ կառավարիչներ։ [15] Թեոդորիխը մտավ Ռավեննա 493 թվականի մարտի 5-ին [16] և մարտի 15-ին կազմակերպվեց խնջույք՝ նվիրված պայմանագրին։ [15] Այս խնջույքի ժամանակ Թեոդորիխը, կենացն ասելուց հետո, հանեց իր սուրը և հարվածեց Օդոակրին՝ երկու մասի բաժանելով նրան։ [17] Օդոակրի հետ մեկտեղ Թեոդորիխը սպանեց նաև թագավորի ամենահավատարիմ հետևորդներին՝ նրան դարձնելով Իտալիայի միանձնյա կառավարիչը։ [18]

Երբ Օդոակրը մահացավ և նրա ուժերը ցրվեցին, Թեոդորիխն այժմ բախվեց իր ժողովրդի բնակության խնդրին: [19] Նա գիտեր, որ չի կարող ամբողջ իտալիայում բնակեցնել իր 40,000 ցեղակիցներին։ Այդ պատճառով նա որոշեց օստգոթներին բնակեցնել երեք կենտրոնացված տարածքներում՝ Պավիայի, Ռավեննայի և Պիկենումի շրջակայքում: [19] Թեոդորիխի թագավորությունը բարբարոսական պետություններից ամենահռոմեականներից էր, և նա հաջողությամբ կառավարեց Իտալիայի մեծ մասը երեսուներեք տարի Օդոակրի դեմ կազմակերպած իր դավադրությունից հետո: [20]

Թեոդորի[ն իր գերիշխանությունն ընդլայնեց Բուրգունդիայի և Վանդալների թագավորությունների վրա(վեստգոթական թագավորների հետ միասին) ամուսնական դաշինքների միջոցով։ Նա ամուսնացել էր ֆրանկների հզոր թագավորի՝ Քլոդվիգի քրոջ հետ։ [21]Թեոդորիխը զգալի օժիտ ուղարկեց 5000-անոց պահակախմբի ուղեկցությամբ իր քրոջ՝ Ամալաֆրիդայի հետ, երբ նա ամուսնացավ վանդալների թագավոր Թրասամունդի հետ: [21] 504–505 թվականներին Թեոդորիխն ընդլայնեց իր թագավորությունները Բալկաններում՝ ջախջախելով գեպիդներին՝ ձեռք բերելով Պանոնիա նահանգը։ [18] Թեոդորիխը դարձավ նորածին վեստգոթ թագավորի` նրա թոռան ՝ Ամալարիխի ռեգենտը։ [22] [23]

511 թվականին Վեստգոթական թագավորությունը անցավ Թեոդորիխի անմիջական վերահսկողության տակ՝ ձևավորելով գոթական մեծ տերություն, որը տարածվում էր Ատլանտյան օվկիանոսից մինչև Դանուբ։ Մինչ ֆրանկներին կորցրած Աքվիտանիա երկրամասը այդպես էլ մնաց ֆրանկների ձեռքում։ Թեոդորիխը խաղաղության պայմանագիր կնքեց Ֆրանկների թագավորության ժառանգների հետ, երբ Քլոդվիգը մահացավ: [24]

Աղյուս Թեոդորիխի զինանշանով, հայտնաբերվել է Հռոմի Վեստայի տաճարում: Այն կարդացվում է «+REG(nante) D(omino) N(ostro) THEODERICO [b]O[n]O ROM(a)E», որը թարգմանվում է որպես Հռոմում տիրող մեր վարպետ Թեոդորիխ Բարիի հետ [այս աղյուսը պատրաստված է] .
Թեոդորիխի կայսրությունը իր հզորության գագաթնակետին 523 թվականին՝ մուգ կապույտով նշված տարածքներով, որոնք ղեկավարվում էին անմիջապես Թեոդորիխի կողմից և բաց կապույտ տարածքներով՝ նրա գերիշխանության ներքո։

Թոեդորիխը իր մահից առաջ դժվարությունների հանդիպեց, քանի որ իր աղջկան, վեստգոթի հետ ամուսնացնելով, լավ հարաբերություններ ձևավորեց վեսգոթների հետ։ Չնայած դրան, չունենալով ոչ մի բարեկամական կապ Բյուզանդիայի հետ, վերջինիս հետ կապերը վատթարացան։ Նա դուրս եկավ Հռոմեական սենատից, քանի որ դավադրության արդյունքում Թեոդորիխի մարդկանց սենատում սպանեցին, դրա մեջ մեղադրեցին Թեոդորիխին, այդ պատճառով՝ նա սենատից դուրս եկավ։ Հատկապես հարաբերությունները սրվեցին արևելքի և արևմուտքի միջև Անաստասիոս I-ի մահից հետո, երբ նրան փոխարինեց Հուստինոս I-ը, որի հետ Թեոդորիխի հարաբերությունները լավ էին, սակայն Հուստինոսը ենթարկվում էր իր զարմիկ Հուստինիանոսին, ով հակաբարաբարոսական դիրքորոշում ուներ։[Ն 4]

Երբ Թեոդորիխի քույրը՝ Ամալաֆրիդան, փորձում էր լուծել վանդալների ժառանգության հարցը՝ իր ամուսնու՝ Վանդալների նախկին արքա Թրասամունդի մահից հետո, վանդալների նոր թագավորը՝ կաթոլիկ Հիլդերիկը սպանեց նրան, ինչպես նաև նրան ուղեկցող գոթական շքախմբին: [26] Թեոդորիխը բորբոքվեց և ծրագրեց արշավախումբ՝ վերականգնելու իր իշխանությունը Վանդալների թագավորության վրա, երբ նա մահացավ դիզենտերիայից 526 թվականի ամռանը։ [27] [Ն 5] Գոթերի թագավորին հաջորդեց նրա թոռը՝ Աթալարիխը, իսկ Թեոդորիխի դուստրը՝ Ամալասունթան, ծառայում էր որպես ռեգենտ, քանի որ Աթալարիխը ընդամենը տասը տարեկան էր, երբ Թեոդորիխը մահացավ: [28] Հանկարծ երբեմնի միավորված գոթերը բաժանվեցին, և Թեոդորիխի թոռ Ամալարիխը կառավարեց նորանկախ վեստգոթական թագավորությունը հաջորդ հինգ տարիների ընթացքում: [28]

Ընտանիք և սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորիխը մեկ անգամ ամուսնացած է եղել։ Սակայն նա ունեցել է մի հարճ, անունը անհայտ, որից ուներ երկու դուստր.

  • Օստրոգոթո (մոտ 475 – 520)։ [29] Նա ամուսնացած էր Բուրգունդիայի թագավոր Սիգիզմունդի հետ՝ որպես բուրգունդացիների հետ իր հոր դաշինքի մաս։ [30] [31]
  • Թեոդեգոթա (մոտ 473 – ?): 494 թվականին նա ամուսնացել է Ալարիխ II-ի հետ՝ որպես վեստգոթերի հետ հոր դաշինքի մի մաս։ [32]

493 թվականին իր ամուսնությամբ հեթանոս Աուդոֆլեդայի հետ՝ Քլոդվիգի քրոջ, ով արիոսական էր մկրտվել նրանց հարսանիքի ժամանակ, Թեոդորիխն նրանից ուներ մեկ դուստր. [33]

  • Ամալասունթա, գոթերի թագուհի: [27] Նա ամուսնացած էր Էվթարիկի հետ և ուներ երկու երեխա՝ Աթալարիխ և Մատասունթա (վերջինս նախ ամուսնացած էր Վիտիգեսի հետ, այնուհետև Վիթիգեսի մահից հետո՝ Գերմանոս Հուստինուսի հետ)։ [34]

Շինարարական ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդորիխը նպաստեց հռոմեական քաղաքների վերակառուցմանը և Իտալիայի հնագույն հուշարձանների պահպանմանը։ [35] 500 թվականին Հռոմին առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Թեոդորիխը, ով ցանկանում էր վերականգնել նախկինում բարբարոսների կողմից վնասված կառույցները, քանի որ, ինչպես նա մտածում էր, Հռոմի մեծ շինությունները վկայում էին նրա վեհության, հզորության մասին, և այդ պատճառով՝ իր ճարտարապետներին հանձնարարեց այդ ամենը վերականգնել։ [36] Նրա պահպանման ջանքերը կոչված էին ակնածանք և հիացմունք առաջացնելու ապագա սերունդների մոտ:[37] Ընդհանուր առմամբ, Թեոդորիխի շինարարական ծրագիրը իրենից ներկայացնում էր ավելի ծավալուն շինարարություն և վերականգնում, քան Հոնորիուսից (395–423) հետո արևմտահռոմեական կայսրերից որևէ մեկինը: [38]

522 թվականին փիլիսոփա Բոետիոսը դարձավ նրա magister officiorum (ամբողջ կառավարության և դատական ծառայությունների ղեկավարը)։ Բոետիոսը հռոմեացի արիստոկրատ և քրիստոնյա հումանիստ էր, ով նաև փիլիսոփա, բանաստեղծ, աստվածաբան, մաթեմատիկոս, աստղագետ, թարգմանիչ և մեկնաբան էր Արիստոտելի ու հունական այլ փիլիսոփաների մասին: [39] Բոետիոսի տրակտատներն ու մեկնաբանությունները դարձան դասագրքեր միջնադարյան ուսանողների համար, իսկ հույն մեծ փիլիսոփաները անհայտ էին, բացառությամբ նրա լատիներեն թարգմանությունների։ [40] [Ն 6] Բոետիոսի մահապատիժը ոչնչով չօգնեց արիոսականների և կաթոլիկների միջև լարվածությունը քչացնելու համար, այլ ընդամենը լրացուցիչ հարցեր առաջացրեց բարբարոս կայսերական օրինականության վերաբերյալ: [41]

Թեոդորիխը Արիոսական էր, և իր վերջին տարիներին նա այլևս կրոնական հանդուրժողական արիոսության հովանավոր չէր, ինչպես թվում էր իր թագավորության ավելի վաղ շրջանում:[42] Չնայած բյուզանդական կեսարոպապիզմին, որը միավորում էր կայսերական և եկեղեցական իշխանությունը միևնույն անձի մեջ, որի պատճառով Թեոդորիխի արիական համոզմունքները հանդուրժվում էին երկու առանձին կայսրերի օրոք, փաստը մնում էր այն, որ Արևելյան կայսրության եկեղեցականների մեծամասնության համար Թեոդորիխը հերետիկոս էր։ [43] Նրա թագավորության վերջում արիոսականության հարցում վեճեր ծագեցին նրա հռոմեացի հպատակների և բյուզանդական կայսր Հուստինոս I-ի հետ։ Այս վեճերը, ի վերջո, հանգեցրին Բոետիոսի և Հռոմի Պապ Հովհաննես I-ի նահատակությանը սովի հետևանքով համապատասխանաբար 524 և 526 թվականներին: Երկու թագավորությունների միջև հարաբերությունները վատթարացան, թեև Թեոդորիխի ռազմական ունակությունները հետ պահեցին բյուզանդացիներին նրա դեմ պատերազմ մղելուց։ Նրա մահից հետո այդ դժկամությունը արագ մարեց։ [44]

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձգտելով վերականգնել Հին Հռոմի փառքը՝ Թեոդորիխը կառավարեց Իտալիան նրա ամենախաղաղ և բարգավաճ ժամանակաշրջաններից մեկի ընթացքում և համապատասխանաբար ողջունվեց որպես նոր Տրայանոս և Վալենտինիանոս I ՝ իր շինարարական ջանքերի և կրոնական հանդուրժողականության համար: [45] Նրա հեռատես նպատակները ներառում էին հռոմեական մշակույթից լավագույնը վերցնելը և այն գոթական էներգիայի և ֆիզիկական ուժի հետ համատեղելը: [46] Գոթերի և հռոմեացիների համեմատաբար բարեկամական հարաբերությունները նույնպես նշանավոր են դարձնում Թեոդորիխի թագավորությունը։ [47]  

Teodorico re dei Goti (493-526).png

 


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found

  1. Frassetto, 2003, էջ 335
  2. 2,0 2,1 Johnson, 1988
  3. 3,0 3,1 3,2 Wiemer, 2023
  4. Langer, 1968
  5. 5,0 5,1 5,2 5,3 Heather, 2013
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Wolfram, 1988
  7. 7,0 7,1 Frassetto, 2003
  8. Wolfram, 1988, էջեր 264–265
  9. Burns, 1991
  10. Kim, 2013
  11. Wolfram, 1988, էջ 277
  12. Heather, 2013, էջեր 50–51
  13. Rosenwein, 2009, էջ 43
  14. Delbrück, 1990, էջ 289
  15. 15,0 15,1 Heather, 2013, էջ 51
  16. Elton, 2018, էջ 221
  17. Norwich, 1988, էջ 179
  18. 18,0 18,1 Halsall, 2007, էջ 287
  19. 19,0 19,1 Burns, 1991, էջ 81
  20. James, 2014, էջ 83
  21. 21,0 21,1 James, 2014
  22. Heydemann, 2016
  23. James, 2014, էջ 87
  24. Collins, 2004, էջ 41
  25. Boethius, 2000, էջ xiv
  26. Wolfram, 1997, էջ 256
  27. 27,0 27,1 Wolfram, 1997
  28. 28,0 28,1 28,2 Wolfram, 1997, էջ 225
  29. Dailey, 2015, էջ 88
  30. Burns, 1991, էջ 97
  31. Amory, 1997, էջ 269
  32. Burns, 1991, էջ 98
  33. Hartmann, 2009, էջ 27
  34. Hartmann, 2009
  35. Johnson, 1988, էջ 76
  36. Tung, 2001, էջ 36
  37. Johnson, 1988, էջ 77
  38. Johnson, 1988, էջ 95
  39. Koenigsberger, 1987
  40. Koenigsberger, 1987, էջ 44
  41. Heydemann, 2016, էջ 32
  42. O'Donnell, 1995
  43. Mango, 2002, էջ 14
  44. Vasiliev, 1950
  45. Arnold, 2014, էջեր 58, 58fn, 73fn
  46. Owen, 1990
  47. Lienert, 2008
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թեոդորիխ Մեծ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?