For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թատրոնի համաշխարհային օր.

Թատրոնի համաշխարհային օր

«Թատրոնի համաշխարհային օր»

Մեծ թատրոն, Մոսկվա
Այլ կերպ«Թատրոնի միջազգային օր»
Տեսակոչ պաշտոնական տոն
Ամսաթիվմարտի 27
Տոնվում էԵրկիր
Հաստատված9-րդ կոնգրեսի կողմից Թատրոնի միջազգային ինստիտուտ
Ի հիշատակթատրոն[1]
Կայքworld-theatre-day.org(անգլ.) և world-theatre-day.org/es/index.html(իսպ.)

Թատրոնի համաշխարհային օր (անգլ.՝ World Theatre Day), մասնագիտական միջազգային տոն թատրոնի բոլոր աշխատողների պատվին, նշվում է ամեն տարի մարտի 27-ին ամբողջ աշխարհում[2]։ Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թոտրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»:

Պատմություն, նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին)։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը[3]։

«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է, քանի որ դեռ 1933 թվականին հունվարի 23-ին ՄԳԱԹ-ի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից։ Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին...[4]»: Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի՝ «Թատրոնն սկսում է կախիչներից»[5], որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ։

Թատերական արվեստի սիրահարների համար «Թատրոնի օրը» իսկական տոն է, քանի որ այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումները «մշակութային տաճարներում», տարբեր թատերական փառատոնները, իսկ որոշ թատրոններ էլ այդ օրը փորձում են ցուցադրել նոր ներկայացումների պրեմիերաներ։

Թատրոնի օրը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Թատրոնի միջազգային տոնը ամեն տարի նշվում է մարտի 27-ին նեղ մասնագիտական շրջանում[6]։ Այդ օրը թատրոնի գործիչների միությունը կազմակերպում է «Արտավազդ»[7] մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում է թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.world-theatre-day.org/index.html
  2. Всемирный день театра — 27 марта. История и особенности праздника в проекте Календарь Праздников
  3. http://заглавие=Театра
  4. Станиславский К. С. Собр. соч. Т. 8. М., 1961
  5. Театр начинается с вешалки. Станиславский
  6. «Թատրոնի միջազգային օրը Հայաստանում». www.youthweb.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  7. ««Արտավազդ»-ի 2017 թ. մրցանակակիրները». hraparak.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  8. «Թատրոնի համաշխարհային օր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թատրոնի համաշխարհային օր» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թատրոնի համաշխարհային օր
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?