Էշլի Ջոնս
Էշլի Ջոնս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ |
Կրթություն | Պեպերդայնի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
ashleyajones.com | |
Էշլի Ջոնս (անգլ.՝ Ashley Jones, սեպտեմբերի 3, 1976[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։
Կյանքն ու կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Էշլի Ջոնսը ծնվել է Մեմփիս քաղաքում, հեռուստատեսությունում իր առաջնաելույթն է ունեցել 1993 թվականին՝ «Դոկտոր Քուին, կին բժիշկ» սերիալի էպիզոդում։ Ավելի ուշ, մինչև 1997 թվականին «Երիտասարդ և հանդուգն» հեռուստասերիալին միանալը, որտեղ նկարահանվել է հետագա մի քանի տարիների ընթացքում, հայտնվել է մի քանի հեռուստաֆիլմերում[2]։ 1999-2000 թվականներին սերիալում խաղացած դերի համար առաջադրվել է «Էմմիի» ցերեկային մրցանակի[3]։
Ջոնսը առավել հայտնի է «Հանդուգներ և գեղեցիկներ» (որտեղ նա նկարվել է 2004-ից 2012 թվականներին) ցերեկային հեռուստասերիալում խաղացած Բրիջեթ Ֆորեսթերի դերով։ Մինչև 2010 թվականը նա կանոնավոր շոուում էր, բայց 2010-ի հոկտեմբերին իջեցվել է մինչև պարբերական հայտնվելը[4]։ 2011, 2012 և 2013 թվականներին կարճ ժամանակով վերադարձել է սերիալ[5]։
Ջոնսը 2009 թվականին ունեցել է երկրորդական դեր փրեյմ թայմ «Իրական արյուն» սերիալում[6]։ Նաև հեռուստատեսությունում հյուր էր «90210։ Նոր սերունդ», «Մահվան չափ գեղեցիկ», «Ոսկորներ», «Մտածել ինչպես հանցագործ», «Մասնավոր պրակտիկա», «Դոկտոր Հաուս», «Մենտալիստը», «Ջորդանի հետաքննությունը» և «Ուժեղ դեղամիջոց» սերիալներում։ Բացի դրանից, Ջոնսը պարբերաբար նկարահանվում է Lifetime կանանց կաբելային ալիքների «Գաղտնիքներ նրա անցյալից» և «Քրոջ վրեժը» հեռուստաֆիլմերում[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-ից 2009 թվականներին Ջոնսը ամուսնացած է եղել դերասան Նոա Նելսոնի հետ։
2015 թվականից Ջոնսը ամուսնացած է ՏՏ ենթակառուցվածքի մենեջեր Ջոել Հենրիքսի (որի հետ հանդիպում էր իրենց ամուսնությունից մեկ տարի առաջ) հետ։ Ամուսիններն ունեն տղա՝ Հայդեն Ջոել Հենրիքս (ծնված 24.05.2016 )[8]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին նրանք ամուսնալուծվել են։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Ջոնսը և նրա 3-ամյա որդին Հայդնը օգոստոսի 17-ին լքել են տունը՝ վախենալով իրենց անվտանգության համար։ Փաստաթղթերում Ջոնսը հաստատում է, որ Հենրիքսը ծաղրել է իրեն երկար տարիների ընթացքում, դեռևս այն ժամանակից, երբ նրանք ամուսնացած էին։ 2017-ին Հենրիքսի կողմից բռնության դեպքերից մեկի ժամանակ նա ձեռքի պարույրային կոտրվածք է ստացել, և ստիպված է եղել վիրահատություն կատարել[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1993 | Դոկտոր Քուին, կին բժիշկ | Dr. Quinn, Medicine Woman | Ինգրիդ |
1993 | Հաջորդ անգամ | The Fire Next Time | Լինի Մորգան |
1995 | Նա պայքարում էր միայնակ | She Fought Alone | Սյուզան |
1996 | Մեր որդին խնամախոս է | Our Son, the Matchmaker | երիտասարդ Վայնոնա |
1997—2000 | Երիտասարդ և հանդուգն | The Young and the Restless | Մեգան Դեյսոն |
1999 | Խաղաղ նավահանգիստ | Safe Harbor | ուսանողուհի/ Լիզա |
2000 | Թագավորական գվարդիա | The King’s Guard | արքայադուստր Գվենդոլին |
2000 | Ուժեղ դեղամիջոց | Strong Medicine | Շելի Լեյն |
2001 | Սատանայի զոհը | Devil’s Prey | Սյուզան |
2001 | V.I.P. | V.I.P. | Աննա Պետրով |
2002 | Մարդկանց համար | For the People | Թրիսա |
2003 | Հին դպրոց | Old School | մատակարար |
2004 | Առանց հետքի | Without a Trace | Թրիսթա Բաուդեն |
2004 | Ջորդանի հետաքննությունը | Crossing Jordan | Բեթ Ֆլաերթի |
2004—2018 | Գեղեցիկ և հանդուգն | The Bold and the Beautiful | դոկտոր Բրիջեթ Ֆորեսթեր |
2005 | Ծայրահեղ ամսաթվեր | Extreme Dating | Ամանդա |
2007 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Քենեդի Գեյբլ |
2008 | Ճակատագրական կապ | A Teacher’s Crime | Քերի Րեյան |
2008 | Մահ 17-ում | Dead at 17 | Բեկա |
2009 | Վստահիր ինձ | Trust Me | Ամանդա Պեթերսոն |
2009 | Իրական արյուն | True Blood | Դաֆնի Լենդրի |
2009 | Մենտալիստը | The Mentalist | Սանդրին Գերբեր |
2009 | C.S.I.. Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Շիա Լամետ |
2010 | Ջոն Քերվինի շոուն | The John Kerwin Show | դեր ինքն իրենով |
2011 | Դոկտոր Հաուսը | House, M.D. | Դայան |
2011 | Գաղտնիքներ նրա անցյալից | Secrets from Her Past | Քեյտ Քոլինս/Սթեֆանի Ուիս |
2012 | Մասնավոր պրակտիկա | Private Practice | Դեյնի |
2012 | Ոսկորներ | Bones | Դոկտոր Քեթի/ Շեդի Ռեդֆերն |
2012 | Կուպիդոն-շուն | Пёс-купидон | Լանա |
2012 | Մահվան չափ գեղեցիկ | Drop Dead Diva | Շեյլա Ռիզ |
2013 | 90210։ Նոր սերունդ | 90210 | Ամանդա Բարնարդ |
2013 | Քրոջ վրեժը | A Sister’s Revenge | Քեթրին Միլեր |
2014 | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Քեյթ Հոֆեր |
2015 | Վարորդ վարձույթով | The Wedding Ringer | Բաբս Ֆրեմոնտ |
2015 | C.S.I․ կիբերտարածություն | CSI: Cyber | Արիանա Պիթերսոն |
2016 | Ծովային ոստիկանություն․ Լոս-Անջելես | NCIS: Los Angeles | Ջոլին Թաունսենդ |
2016—2017 | Գլխավոր հոսպիտալ | General Hospital | Փարքեր Ֆորսայդ |
2017 | Դուք սպանել եք իմ մորը | You Killed My Mother | Մարիամ Փրեսթոն |
2017—2018 | Խոշոր հանցագործություն | Major Crimes | Թեմի Բեչտել |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Ashley Jones Biography». Buddy TV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Awards for Ashley Jones». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Ashley Jones dropped to recurring status». Soap Central. 2010 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Jay Bobbin (2013 թ․ ապրիլի 9). «'The Bold and the Beautiful': Ashley Jones ready to come back for 'fun stuff'». Zap2It. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Mayer Nissim (2010 թ․ ապրիլի 1). «Ashley Jones: 'I'm fine with butt shots'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Jay Bobbin (2013 թ․ ապրիլի 27). «'A Sister's Revenge': Brooke Burns and Ashley Jones embrace the Lifetime movie form». Zap2It. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Bold and the Beautiful’s Ashley Jones Says Husband Beat Her, Files for Divorce and Restraining Order
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Ջոնս» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.