For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Էդմ Մարիոտ.

Էդմ Մարիոտ

Էդմ Մարիոտ
Edme Mariotte
Դիմանկար
Ծնվել է1620
ԾննդավայրԴիժոն
Մահացել էմայիսի 12, 1684
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացի
ԿրոնCatholic?
Մասնագիտությունքիմիկոս, կաթոլիկ քահանա, բուսաբան և ֆիզիկոս
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
 Edme Mariotte Վիքիպահեստում

էդմ Մարիոտ (ֆր.՝ Edme Mariotte, 1620[1][4][5][…], Դիժոն - մայիսի 12, 1684(1684-05-12)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6]), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ հիմնադրման օրից (1666)։ Եղել է Դիժոնի շրջակայքում գանվող վանքի քահանա։ Աշխատանքները վերաբերում են գազերի և հեղուկների մեխանիկային, ինչպես նաև օպտիկային։ 1676-ին արտածել է գազի ծավալի և ճնշման հակադարձ համեմատականության օրենքը։ Առաջինն է օգտագործել այդ օրենքը բաբոմետրի ցուցմունքով տեղանքի բարձրությունը որոշելու համար։ 1668-ին հայտնաբերել է աչքի կույր բիծը։ Նկարագրել է շատրվանների գործողությունը, հեղուկների հոսքըխողովակներով։ Հետազոտել է նաև մարմինների հարվածի երևույթը, Արեգակի և Լուսնի շուրջը երեկացող գունավոր օղակները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1620 թվականին՝ Դիժոնում։ Ապրում էր Դիժոնի մոտակայքում։ Մարիոտը Փարիզում հիմնադրված գիտությունների ակադեմիայի հիմնադիրերից և առաջին անդամներից էր։ Մահացել է Փարիզում 1684թ.: Մարիոտի կարևորագույն աշխատանքները հավաքված են նրա «Essais de physique»-ում (4 թողարկում, 1676-1681), նրանցից ամենահայտնին երկրորդ թողարկումն է. «De la nature de l’air» (1679), որը պարունակում էր գազի առանձգականության և ծավալի միջև հայտնի կախվածության շարադրանքը, նույն օրենքը 17 տարի առաջ հայտնաբերվել էր Բոյլի կողմից և սովորաբար այն անվանում են «Բոյլ-Մարիոտի օրենք»։ Այլ «Essais»-ները վերաբերում են հեղուկների շարժման և բնույթին վերաբերող հարցերին, մարմինների անկմանը և այլն, չորրորդը իրենից գույների և ներկերի մասին հետաքրքիր մենագրություն էր ներկայացնում` հարցի ֆիզիկական և ֆիզիոլոգիական կողմով, Մարիոտի բազմաթիվ հետաքրքիր դիտումների մեջ արժե մատնանշել նրա կողմից աչքում կույր բծի հայտնաբերումը։ «Recueil des ouvrages de MM. de l’ Académie des Science» հավաքածուն և «Histoire et Mémoires de l’Académie»-ի առաջին հատորը պարունակում են Մարիոտի հեղինակած բազմաթիվ հոդվածներ հիդրոդինամիկայի վերաբերյալ, ելնելով Գալիլեյի և Տորիչելլիի եզրահանգումներից, Մարիոտը գալիս է մեծ թվով կարևոր եզրահանգումների հեղուկների հոսքի, խողովակների, խողովակների միջի ճնշման, հեղուկ մարմինների հավասարակշռության և այլնի վերաբերյալ։

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970թ. միջազգային աստղագիտական միությունը Մարիոտի անվամբ Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարան կոչեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
  4. British Museum person-institution thesaurus
  5. Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #117551988 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 322
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմ Մարիոտ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Էդմ Մարիոտ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?