For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Էդիպյան բարդույթ.

Էդիպյան բարդույթ

Մանուկ Էդիպը

Էդիպյան բարդույթ (գերմ.՝ Ödipuskomplex), համարվում է հոգեվերլուծության գլխավոր կոնցեպցիաներից մեկը։ Առաջ է քաշվել հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի կողմից 1910 թվականին։ Այն սահմանվում է՝ որպես երեխայի կողմից ենթագիտակցականի կամ անգիտակցականի մակարդակով հակառակ սեռի ծնողի հանդեպ ունեցած սեռական հակումն ու իր սեռի ծնողի նկատմամբ ունեցած երկակի զգացողությունները։ Այն Ֆրոյդի կողմից անվանվել է Սոֆոկլեսի հայտնի ողբերգության համանուն հերոսի՝ Էդիպ արքայի անունով, որտեղ Էդիպը անգիտակցորեն սպանում է սեփական հորը և ամուսնանում մոր հետ։

Ըստ Զիգմունդ Ֆրոյդի՝ այս բարդույթն ունի ունիվերսալ, համընդհանուր բնույթ։ Այն դրսևորվում է և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ։ Բայց առավել ցայտուն է տղաների մոտ։ Դեռևս 1897 թվականին Վիլհելմ Ֆլիսին ուղարկված նամակում Ֆրոյդը գրում է.

Ես ինձ վրա բացահայտեցի մորս նկատմամբ ունեցած սիրո ու հորս նկատմամբ ունեցած խանդի զգացողությունները, որոնք ես կարծում եմ, համընդհանուր են բոլոր փոքր երեխաների համար։

Ուսումնասիրելով երեխաների վարքն ու համադրելով չափահաս մարդկանց հիշողությունները՝ Ֆրոյդը վերջնականապես հաստատեց իր տեսությունը։ Բարդույթը դրսևորվում է երեքից հինգ տարեկան հասակում։ Ցանկացած երեխայի մոտ առաջանում է կենսական խնդիր՝ հաղթահարել բարդույթը։

Տղաներն այդ տարիքում սեռական հակումներ են ունենում դեպի իրենց մայրը և հակառակ՝ թշնամական, խանդի զգացողություններ հոր նկատմամբ։ Բարդույթը տղաների մոտ հաղթահարվում է հինգից վեց տարեկան հասակում, երբ առաջ է գալիս հոր կողմից պատժի՝ կրման վախ։ Այդ տարիքում տղաների մոտ ձևավորվում է այսպես կոչված Գեր-Եսը, որի շնորհիվ երեխան սկսում է ճնշել իր հակումները մոր նկատմամբ և սկսում է իրեն նմանեցնել հորը։

Աղջիկների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Ֆրոյդն ընդգծում է բարդույթի համընդհանրությունը, այնուամենայնիվ այն տարբեր դրսևորումներ է ունենում աղջիկների մոտ։ Երկուսից երեք տարեկան հասակում աղջիկները նույնպես սեռական հակումներ են ունենում դեպի մայրը, սակայն նկատելով իրենց մոտ առնանդամի բացակայությունը, նրանց մոտ սկսվում է այսպես կոչված խանդ առնանդամի նկատմամբ, որից էլ նրանց մոտ ուժեղանում է կախվածությունը հորից, և խանդն ու ատելությունը մոր նկատմամբ։

Դրական և բացասական Էդիպյան բարդույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդույթն, ըստ հոգեվերլուծության հիմնադրի, կարող է ունենալ նաև դրական և բացասական բնույթ։ Քանի որ մարդն ունի բիսեքսուալ բնույթ, ուստի երեխան նույնպես կարող է սիրել ծնողներից մեկին և խանդ ու ատելություն տածել մյուսի նկատմամբ։ Եթե երեխայի սեքսուալ հակումն ուղղված է հակառակ սեռի ծնողին, ապա Ֆրոյդի տեսանկյունից, դա համարվում է պոզիտիվ բարդույթ։ Սակայն լինում են դեպքեր, երբ երեխան սեռական հակում է ունենում միևնույն սեռի իր ծնողի նկատմամբ և ատում հակառակ սեռի ծնողին։ Այստեղ արդեն ի հայտ է գալիս բարդույթի նեգատիվ բնույթը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. В. Словарь-справочник по психоанализу, 2010 г.(չաշխատող հղում)
  2. d'Œdipe(չաշխատող հղում)
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Էդիպյան բարդույթ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?