For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Եփեսոսի Գ տիեզերական ժողով.

Եփեսոսի Գ տիեզերական ժողով

Եփեսոսի Գ տիեզերական ժողով, քրիստոնյա եկեղեցու տիեզերական ժողով, գումարվել է 431 թ. հունիսի 22-ին բյուզանդական Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում։ Մասնակցել է 200 եպիսկոպոս։ Առիթը Կ. Պոլսի պատրիարք Նեստորի (428–431) վարդապետությունն էր և Քրիստոսի մարդկային ու աստվածային բնությունների շուրջ դավանաբանական վեճը, որ եկեղեցու պատմության մեջ մտել է «Քրիստոսաբանական մեծ վեճ» անունով։ Վեճին սկիզբ էին դրել Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Ալեքսանդրիայի պատրիարք Կյուրեղ Ալեքսանդրացին և Անտիոքի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Կ. Պոլսի պատրիարք Նեստորը։ 430 թ.-ին երկու կողմերը դիմել են Հռոմին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կղեստիանոս պապն իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից սպառնացել է բանադրել Նեստորին։ Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրիայում ժողով է գումարել, դատապարտել Նեստորին և ժողովի որոշումին կցել իր 12 նշանավոր նզովքները։ Դրանց ի պատասխան Նեստորը հրապարակել է իր 12 հականզովքները։ Նեստորի կողմն են անցել Անտիոքի պատրիարք Հովհաննես Անտիոքացին, Սամոսատի Անդրեաս և Կյուրոսի Թեոդորետ եպիսկոպոսները։ Հայտնի է Թեոդորետ եպիսկոպոսի հակակյուրեղյան նամակը։ Ալեքսանդրիայի դեմ ոտքի է կանգնել ողջ Անտիոքի դպրոցը։ Հակամարտությունը գնալով բորբոքվել է, և բյուզանդական կայսրը հրավիրել է տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական եկեղեցու ներսում ծագած վեճերը։ Կյուրեղ Ալեքսանդրացին, որի կողմն էր անցել Եփեսոսի Մեմնոն եպիսկոպոսը, չսպասելով Հռոմի և Ասորիքի եպիսկոպոսների ժամանելուն, բացել է ժողովը, բանադրել Նեստորին և նրա կողմնակիցներին՝ որպես ՙհայհոյիչ Որդւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի և սուրբ Աստուածածին Մարիմայ՚։ Մի քանի օր անց, հունիսի 26-ին, տեղ է հասել Հովհաննես Անտիոքացին Ասորիքի 34 եպիսկոպոսների հետ միասին, տեղի ունեցած ժողովը հայտարարել է անօրինական, գումարել առանձին ժողով, դատապարտել Կյուրեղ Ալեքսանդրացուն ու Մեմնոնին և իր որոշումն ուղարկել Թեոդոսիոս II կայսրին։ Կայսրը մի թղթով ընդունել է երկու ժողովների վճիռներն էլ և աթոռներից զրկել և՜ Նեստորին, և՜ Կյուրեղին, ինչպես նաև՝ Եփեսոսի եպիսկոպոս Մեմնոնին։ Սակայն Կյուրեղի կողմնակիցները, չհամաձայնելով այդ որոշման հետ և վստահ իրենց հաղթանակին, ստիպել են կայսրին վերանայել իր վճիռը։ Կայսրի վերջնական որոշման վրա ազդել է Կյուրեղի կողմնակիցների հզորությունը, նաև այն, որ Հռոմն այդ ժամանակ կողմ էր Կյուրեղ Ալեքսանդրացուն և հանձնարարել էր բանադրել Նեստորին։ Թեոդոսիոս II-ը ի վերջո ընդունել է Կյուրեղ Ալեքսանդրացու նախագահած ժողովի որոշումները, այն հռչակել է տիեզերական, աքսորել Նեստորին, իսկ Կյուրեղին և Մեմնոնին կրկին բազմեցրել իրենց աթոռներին։

Եփեսոսի Գ տիեզերական ժողովը Հավատո նոր հանգանակ չի հաստատել, այլ հավանություն է տվել Կյուրեղ Ալեքսանդրացու նզովքներին՝ որպես հավատքի սահման և ուղղափառ դավանանք։ Ժողովի որոշումներն ընդհանրապես անտիոքյան աստվածաբանության մերժումն էին, քան սոսկ Նեստորի վարդապետության դատապարտում։ Քրիստոս Որդին Աստված է ըստ բնության, թեև եղավ մարդ (մարդացյալ Աստված), և նրանում գործում են միավորված երկու բնությունները։ Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են Աստծո Բանին, անշփոթ, անխառն, անփոփոխ և անայլայլելի ձևով։ Ոչ թե երկու որդի և երկու Քրիստոս, մեկը՝ շնորհիվ որդեգրության՝ Աստված, ճշմարիտ և երկրպագելի (աստվածացած մարդ), մյուսը՝ ծնունդով մարդ, ոչ երկըրպագելի, ոչ թե երկու առանձին, իրարից անջատ բնություններ (Նեստոր), այլ՝ Աստվածամարդ՝ բնությունների անշփոթ և անբաժանելի միավորությամբ. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն (ընդդեմ Նեստորի)։ Ս. Կույս Մարիամն Աստվածածին է և ոչ թե սոսկ մարդածին ու Քրիստոսածին (հակառակ Նեստորի), քանզի նա ոչ թե սկզբնավորեց Աստվածազգեստ մարդու, այլ՝ ծնեց Մարմնացյալ Բանին, այսինքն՝ մարդու կերպարանք տվեց հավիտենությունից առաջ ծնված Աստծո Որդուն՝ Հիսուսին (Կյուրեղ-եփեսոսյան դավանանք)։ Ժողովն ընդունել է 6 կանոն՝ բոլորն ուղղված Նեստորի և նրա համախոհների դեմ։ Կանոններն արգելել են որևէ մի հոգևորականի հաղորդություն ունենալ նրանց հետ կամ քարոզել նեստորականների գրվածքներ, հակառակ դեպքում օրինազանցներին սպառնում էր աստիճանազրկում և եկեղեցուց արտաքսում։

Եփեսոսի Գ տիեզերական ժողովը և Հայոց եկեղեցին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցին չի մասնակցել Եփեսոսի Գ տիեզերական ժողովին, սակայն նախորդ երկու տիեզերական ժողովների հետ միասին ընդունել է նրա տիեզերական հեղինակությունը։ Կորյունի, Մովսես Խորենացու վկայությամբ, Հայոց Սահակ Ա Պարթև կաթողիկոսը և Մեսրոպ Մաշտոցը 435 թվականին, Աշտիշատի ժողովում ընդունել են Եփեսոսի Գ տիեզերական ժողովի 6 կանոններն ու որոշումները, որոնք Եփեսոսից բերել էին Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակի հետ միասին։

Հայ եկեղեցին Եփեսոսի Գ տիեզերական ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է Վարդավառի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը կամ Վարդավառին հաջորդող առաջին շաբաթ օրը՝ օգոստոս ամսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Եփեսոսի Գ տիեզերական ժողով
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?