For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Եղիա Չուբար.

Եղիա Չուբար

Եղիա Չուբար
Ծնվել էհուլիսի 18, 1897(1897-07-18) (127 տարեկան)
Վախճանվել էհուլիսի 18, 1938(1938-07-18)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող, խմբագիր և սցենարիստ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևան և Վերելք
Եղիա Չուբար Վիքիդարանում

Եղիա Չուբար (Եղիա Չուբարյան, ծածկանունները՝ Սպարտակ, Թոփթեցի, հուլիսի 18, 1898(1898-07-18) - փետրվարի 19, 1938(1938-02-19)[1]), հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թոփթիում (այժմ՝ Ռուսաստանի Ռոստովի մարզում)։ Ավարտել է Ռոստովի գիմնազիան։ 1918 թվականին աշխատել է Թիֆլիսում և Բաքվում։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել Քութայիս։ Բանտից փախել և 1919 թվականին հասել է Երևան, որտեղ գործուն մասնակցություն է ունեցել «Սպարտակ» կազմակերպության հիմնադրմանը։ 1919 թվականին արտաքսվել է Հայաստանից։ 1920 թվականին աշխատել է Նոր Նախիջևանում, եղել է «Բանվորի կռիվ» թերթի խմբագիր։ Նույն թվին մեկնել է Բաքու և աշխատել տեղի հայերեն «Կոմունիստ» թերթում։

Հիշյալ թերթերից բացի Եղիա Չուբարը 1921 - 1936 թվականին խմբագրել է «Գրական թերթ» (Երևան), «Երևան» (Փարիզ), «Խարիբկիթ» (Դոնի Ռոստով), «Կարմիր գութան» (Երևան), «Կոմունիստ» (Երևան), «Մաճկալ» (Երևան), «Գյուղի կոմունիստ» (Երևան), «Հոկտեմբեր-Նոյեմբեր» (տարեգիրք, Երևան), «Նոր ակոս» (Երևան), «Նոր ուղի» (Երևան), «Վերելք» (Փարիզ), «Վերելք» (Երևան), «Խորհրդային Հայաստան» (Երևան) թերթերն ու ամսագրերը։

1925 - 1927 թվականներին աշխատել է Փարիզում։ 1927 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրամանով ձերբակալվում է Փարիզում և արտաքսվում Ֆրանսիայից։ Վերադառնալով Երևան, աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում։ 1933-1936 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ լուսավորության մինիստրի առաջին տեղակալն էր, ապա արվեստի գործերի կոմիտեի նախագահը։ Եղիա Չուբարը հայ առաջին կինոսցենարիստներից է. գրել է «Մեքսիկական դիպլոմատներ» (Հայֆիլմ, 1931) և «Երկու գիշեր» կինոնկարների սցենարները։ 1937-ին դատապարտվեց ստալինյան ռեժիմի կողմից և մահապատժի ենթարկվեց 1938 թվականի հուլիսի 18-ին[3]։

Եղիա Չուբար (1933). Նկարիչ Փանոս Թերլեմեզյան.

Չուբարի երկերի մատենագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քայլերգ կարմիր Հայաստան. Իմ նվերը ՀՍԽՀ կարմիր բանակին, Երևան, Պետհրատ, 1923, 11 էջ։
  • Ինչու գյուղացին պիտի հարկ տա, Երևան, Պետհրատ, 1924, 15 էջ։
  • Խորհրդային իշխանության չորս տարվա գործերից, Երևան, Պետհրատ, 1924, 24 էջ։
  • Նոյեմբերի 29, Երևան, Պետհրատ, 1925, Պետհրատ, 28 էջ։
  • Սկզբում (հուշեր), Երևան, Պետհրատ, 1926, 48 էջ։
  • Սկզբում, Երևան, Հայպետհրատ, 1957, 140 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ԵՂԻԱ ՉՈՒԲԱՐ
  2. «Первый армянский фильм снял донской армянин».
  3. «Zarkfoundation - Եղիա Չուբար». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիա Չուբար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 64
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Եղիա Չուբար
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?