For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ելիզավետա Յարոսլավնա.

Ելիզավետա Յարոսլավնա

Ելիզավետա Յարոսլավնա
Դիմանկար
Ծնվել է1022
Մահացել է1066
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԱմուսինՀարալդ Հարդրադա[1]
Ծնողներհայր՝ Յարոսլավ Իմաստուն[1], մայր՝ Ինգեգերդա[1]
ԵրեխաներԻնգեգերդ Հարալդսդոտիր և Մարիա Հարալդսդոտեր
 Elisabeth of Kiev Վիքիպահեստում

Ելիզավետա Յարոսլավնա, Էլլիսիվ (Ellisif), Էլիսաբեթ (Elisabeth), Էլլիսիվա, 1022 - 1066), երկրորդ դուստրը (չորրորդ երեխան) կիևյան իշխան Յարոսլավ Իմաստունի և Ինգեգերդա Շվեդացու ընտանիքում, Հարալդ III Սիգուրդարսոնի կինը(նորվեգական կոնունգ 1046 -1066 թթ.) և Նորվերգիայի թագուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետան մեծացել է Կիևի իշխանական տներից մեկում, որտեղ ստացել է լավ կրթություն։ 1043/1044 թվականի ձմռանը նա ամուսնանում է Սուրբ Օլաֆի փոքր եղբոր՝ Հարալդի հետ, որին գիտեր 1029 թվականից, երբ նա 15 տարեկան էր, իսկ ինքը՝ չորս։ Հարալդը երկար ու հաստատակամ պայքարից հետո Յարոսլավ Իմաստունից ստացավ նրա ձեռքը։ Երբ նա առաջին անգամ խնդրեց Ելիզավետայի ձեռքը, Յարոսլավը նրան համարեց ոչ բավարար հարստության և կարգավիճակի տեր մարդ, և որպեսզի դառնա Ելիզավետայի ամուսինը, Հարալդը սկսեց ձեռք բերել իր համար և՛ հարստություն, և՛ կարգավիճակ։ Նա ծառայության է անցնում բյուզանդական կայսեր մոտ, մասնակցում է մարտերի Աֆրիկայում, Սիցիլիայում և Պաղեստինում՝ ստանալով շատ փող և փառք։ Այդ բոլորով հանդերձ, նա չէր մոռանում Ելիզավետային և իր զգացմունքները նրա նկատմամբ երգերում, որոնք նա այդ թափառումների տարիներին գրեց՝ շուրջ տասնվեց հատ։ Վերադառնալով թափառումներից, Հարալդը ստանում է Ելիզավետայի ձեռքը, որից հետ ճոխ հարսանիք են անում։

1046 թվականին Հարալդը դառնում է Նորվեգիայի թագավորը, նրանք Ելիզավետայի հետ տեղափոխվում են նրա թագավորություն։ Ելիզավետան լույս աշխարհ է բերում նրա համար երկու դուստր՝ Մարիային և Ինգիգերդին։

Սակայն արդեն 1048 թվականին Հարալդը կնության է առնում երկրորդ կին՝ Թորա Թորբերգսդոտտիրին, որը դուստրն էր նորվեգացի ազդեցիկ մագնատի։ Թորան նրան պարգևում է երկու որդի, որոնք հետագայում դառնում են Նորվեգիայի ղեկավարները.

  • Մագնուս II Հարալդսսոն (թագավոր 1066—1069թթ.)
  • Օլաֆ III Խաղաղ (թագավոր 1066—1093թթ.)

1066 թվականի սեպտեմբերի 25-ին, Սթեմֆորդբրիջի ճակատամարտում Հարալդը սպանվեց, երբ փորձում էր գրավել Մեծ Բրիտանիան։ Վերջին արշավանքի ժամանակ նրան ճանապարհում էին Ելիզավետան և աղջիկները, որոնց նա թողնում է Օրկնեյան կղզիներում։ «Նույն օրը և հենց նույն ժամին», երբ Անգլիայում զոհվում է արքա Հարալդը, ինչպես վկայում է զրուցավեպը, մահանում է նրա դուստր Մարիան։

Ելիզավետան Ինգիգերդի հետ վերադառնում է Նորվեգիա։ Ինչ եղավ հետո Ելիզավետայի հետ՝ հայտնի չէ։ Կա տարբերակ, որ նա երկրորդ անգամ է ամուսնացել Դանիայի թագավոր Սվեն II Էստրիդեսսենի հետ, սակայն այս ենթադրությունը պատմաբանների մեծ մասը չի ընդունում։ Ամենայն հավանականությամբ, նա բնակություն է հաստատել իր խորթ տղայի՝ Օլաֆի մոտ, և մահացել է ոչ ուշ, քան ամուսնու մահից մեկ տարի անց։ Նրա դուստր Ինգիգերդը ամուսնանում է Դանիայի թագավոր Օլաֆ Սվեյնսսոնի հետ և դառնում է Դանիայի թագուհին։

Անվանաբանական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն անվանաբանական տվյալների, Հին Ռուսիայում մինչև XVI դարը կանացի անուն Ելիզավետա աղբյուրներում երբեք չի նշված։ Միևնույն ժամանակ, ռուսական տարեգրության մեջ իշխան Յարոսլավի աղջիկների մասին վկայություններ չեն պահպանվել, և այն բոլորն, ինչ որ մենք գիտենք նրանց մասին, դրանք օտարերկրյա աղբյուրներից են, օրինակ՝ իսլանդական ավանդազրույցներում կամ Յան Դլուգոշի բազմահատոր «Լեհաստանի պատմություն»-ում (XV դար), ինչպես նաև ստորագրությունները Կիևի Սոֆիայի տաճարում իրենց դիմանկարների տակ։ Ենթադրվում է, որ փաստորեն, Յարոսլավի դուստրը, որը Նորվեգիայի թագավոր Հարալդի հետ ամուսնանալով, կրել է սլավոնական Օլիսավա անունը, Սկանդինավիայում ձևափոխված ստացել է «Էլլիսիվա» անունը։

Ելիզավետան ժամանակակից արվեստի գործերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հանդիսանում է Ելիզավետա Դվորեցկայայի «Հարալդի գանձերը» վեպի գլխավոր հերոսուհին։
  • Հիշատակվում է Միխայիլ Վելլերի «Դաժանը» ֆիլմում
  • Ելիզավետան Վեռա Հենրիկսենի «Թագավորական հայելի» վեպի գլխավոր հերոսներից մեկն է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Джаксон Т. Н. Исландские королевские саги о русско-скандинавских мат­римониальных связях // СС. 1982. Вып. XXVII.
  • Морозова Л. Е. Великие и неизвестные женщины Древней Руси
  • Пушкарёва Н. Л. Женщины Древней Руси. — М.: Мысль, 1989. — 286 с.: ил. — (Библиотечная серия). — ISBN 5-244-00281-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիզավետա Յարոսլավնա» հոդվածին։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ելիզավետա Յարոսլավնա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?