For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Եզնիկ Կողբացու փողոց (Երևան).

Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)

Եզնիկ Կողբացի
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
ՍկիզբՄովսես Խորենացու փողոց
ԱվարտԹումանյան փողոց
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)

Եզնիկ Կողբացու փողոց, փողոց հին Երևանի Շահարի թաղում։ Տեղակայված է Աստաֆյան (ներկայումս՝ Աբովյան) փողոցին զուգահեռ հարավ֊արևմուտք հյուսիս֊արևելք առանցքի վրա։ Սկիզբ է առել հարավային կողմում Առևտրային հրապարակում տեղակայված քարվանսարաներից, անցել Նազարովսկայա, Բեհբութովսկայա, Ցարսկայա, Թարխանովսկայա փողոցների միջով և ավարտվել Բժշկական (ներկայիս՝ Թումանյան) փողոցում՝ հասնելով քաղաքի հյուսիսային այգիներին[1]։ Ներկայումս կրում է հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական-եկեղացական գործիչ, Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Եզնիկ Կողբացու անունը։

Քարվանսարայի փողոցը կապել է Շահարի թաղի բնակելի թաղամասերը քարվանսարաների ու խանութների հետ, այդտեղից էլ ստացել է իր անվանումը։ Հետագայում փողոցը կոչվել է Մելիք֊Աղամալյանի (1913), Րաֆֆու (1920), Թումանյանի (1933), Տեր֊Գաբրիելյանի (1961)՝ ի պատիվ քաղաքական, պետական, կուսակցական գործիչ Սահակ Տեր-Գաբրիելյանի, իսկ 1991 թվականից Եզնիկ Կողբացու անունով[1]։

Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ներկայիս Չարենցի անվ․ դպրոցի տեղում
Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ներկայիս Չարենցի անվ․ դպրոցի տեղում

Քարվանսարայի փողոցում են գտնվել Պետական բանկի էրիվանյան մասնաճյուղը, որ տեղակայված է եղել Ցարսկայա (ներկայիս՝ Արամի) փողոցի անկյունում (Արամի 54), իգական գիմնազիան, որ տեղասկայված է եղել վարձով տրվող շենքերում, Պուշկինի քաղաքային ուսումնարանը, ինչպես նաև Ա․ Կիրակոսյանի մասնավոր ուսումնարանը։ Քարվանսարայի և Նազարովսկայա փողոցների անկյունում է գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին[1]։

Փողոցի հիմնական մասը եղել են սեփական տներ։ Դրանցից էին Էմին Տեր-Գրիգորյանի տունը, որը ծառայել է նաև Երևանի հայտարարություններ թերթի խմբագրություն (N41), վաճարականներ Հ․ Թադևոսյանի և Մնացականյան եղբայրների տները (N22), Բոշնաղյանի տունը (N42), բժիշկ և քաղաքային հիվանդանոցի առաջին տնօրեն Սիմոնյանի տունը (N20), գործարանատեր Օհանյանի տունը (N45): Բնակելի շենքերը կառուցված են եղել հիմնականում տուֆից և աղյուսից։ Դրանց դեկորատիվ դետալներից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն երանգը փողոցի ճարտարապետա֊գեղարվեստական ձևավորման և առտահայտչականության մեջ[1]։

Համաձայն 1906-1911 թթ հատակագծի՝ փողոցի երկարությունը Շարիաթի փողոցից մինչև Բժշկական (ներկայումս՝ Թումանյան) փողոց եղել է 790 մ, լայնությունը՝ 10,5 մ[1]։

Ներկայումս սկսվում է Մովսես Խորենացու փողոցից, ձգվում հյուսիսարևելյան ուղղությամբ, հատում Ամիրյան, Փավստոս Բուզանդի, Արամի, Պուշկինի, Հին Երևանցու փողոցները, հասնում Թումանյան փողոց։

Նշանակալի օբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցում են գտնվում.

  • «Վիլլա Դելենդա» հյուրանոցը (նախկինում՝ Մնացականյան եղբայրների բնակելի տուն պատմամշակութային շինությունը)
  • Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը
  • Խուլ-համրերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատը («Կիլիկիա» մարզադահլիճ)
  • Երևանում Իտալիայի հյուպատոսությունը
  • «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը (խորհրդային տարիներին այդ շենքում տեղակայված էր Հայպետֆիլհարմոնիան)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, Երևան, «Հուշարձան» հրատարակչություն, 2008 թ․
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?