For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դև (բանաստեղծ).

Դև (բանաստեղծ)

Դև
Ի ծնեՄարգար Ավետիսի Ղարաբեկյան
Ծնվել է1901[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել է1976[1]
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունբանաստեղծ և նկարիչ
Ժանրդիմապատկեր և Ծաղրանկար
 Margar Gharabegean Վիքիպահեստում

Մարգար Ավետիսի Ղարաբեկյան (գրական կեղծանունը՝ Դև, 1901[1], Թեհրան, Իրան - 1976[1], Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ, նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թեհրանում։ Նախնական կրթությունը ստացել է Նոր Ջուղայի և Թեհրանի ազգային դպրոցներում։ Դպրոցական տարիներին կատարել է բանաստեղծական և նկարչական փորձեր, հետագայում զբաղվել է միաժամանակ երկուսով էլ, հասել նկատելի հաջողությունների։ Դևը հաճախել է Թեհրանի այն ժամանակվա միակ նկարչական դպրոցը, ապա հիմնել է իր սեփական աշխատանոցը, ուր գործել ու գեղարվեստական դաստիարակություն են ստացել շատ նկարիչներ։ Վեց տարի նկարչություն է դասավանդել Թեհրանի ազգային դպրոցում։ Դևը երկու անգամ պարգևատրվել է Իրանի կրթության նախարարության շքանշանով։ Այժմ նրա աշխատանքներից ոմանք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Գեղանկարչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում դիմանկարիչ է, զբաղվել է ծաղրանկարներով։ Նրա գործերից են՝

  • «Մտածմունք»
  • «Հայ աղջիկներ»
  • «Աղքատ ծերունի»
  • «Տղամարդ»
  • «Ծերունու դիմանկար»
  • «Պարսկուհին նվագարանով»
  • «Մզկիթ»
  • «Պարսկական հարեմ»

Գրական-հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևը եռանդուն մասնակցել է իրանահայ գրական միությունների աշխատանքներին, երկար տարիներ ղեկավարել է «Միտք» գրական-գեղարվեստական միությունը, նախագահել է «Նոր էջ» գրական խմբակցությանը, եղել է իրանահայ գրողների միության փոխնախագահ, խմբագրել է «Նոր պատգամ» ամսագիրը, «Իրանահայ արդի գրողներ» ժողովածուն, հանդես է եկել զեկուցումներով ու հոդվածներով։

Դևի բանաստեղծական աշխարհը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական առաջին փորձերը սկսել է 1917 թվականից, առաջին գործը տպագրվել է 1923 թվականին։ Երկար տարիներ տպագրվել է միայն մամուլում և ճանաչում գտել։ Առանձին ժողովածով («Իմ երգերը») հանդես է եկել միայն 1947 թվականին։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել նրա «Այս երկար ճամփան» վերնագրով ժողովածուն։

Դևը իրանահայ ամենաճանաչված բանաստեղծն է, թեև շատ չի գրել։ Նրա ժողովրդականության պատճառներից է այն, որ նրա բանաստեղծություններից շատերը երգեր են դարձել։ Դևի երկու տասնյակից ավելի բանաստեղծությունների համար երաժշտություն է հորինվել (զգալի մասը երգահան Նիկոլ Գալանդերյանի կողմից - «Դու նորից եկել ես»[3]

XX դարասկզբի արևելահայ բանաստեղծության աշուղական պոեզիայի ավանդներով սնված, ինչպես նաև Ավետիք Իսահակյան - Վահան Տերյան դպրոցով ձևավորված Դևը հավատարիմ է մնացել իր դավանանքին։ Որքան էլ ազդեցությունը նկատելի է, իր երգերի ամբողջության մեջ Դևի քնարական հերոսը ինքն է և ոչ ուրիշը, Դևի ձայնի երանգը իրեն զգացնել է տալիս[4]։

  • Իմ երգերը, Թեհրան, 1947, 157 էջ։
  • Այս երկար ճամբան, Երևան, 1963, 160 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1973, 143 էջ։
  • Սրտի ձայներ, Թեհրան, 1974, 313 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարիչ Մարգար Ղարաբեկյան. «Ամենուն տարեցույց», 1928 թ.
  • Նկարիչ-բանաստեղծը։ «Սովետական Հայաստան», Երևան, 1965 թ., N 9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Մարգար Ղարաբեկյանի աշխատանքներից ՀԱՊ-ում
  3. «Դու նորից եկել ես», խոսք՝ Դևի, երաժշտություն՝ Նիկոլ Գալանտերյանի
  4. Վազգեն Գաբրիելյան (1987). Սփյուռքահայ գրականություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակություն. էջ 167-168.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դև (բանաստեղծ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դև (բանաստեղծ)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?