For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դոննա Հարաուեյ.

Դոննա Հարաուեյ

Դոննա Հարաուեյ
անգլ.՝ Donna Haraway
Ծնվել էսեպտեմբերի 6, 1944(1944-09-06)[1][2][3] (80 տարեկան) Դենվեր, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունփիլիսոփա, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, պատմաբան, կենսաբան և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում, Եվրոպական բարձրագույն դպրոց, Ջոնս Հոփքինսի համալսարան և Հավայան կղզիների համալսարան
Գործունեության ոլորտԳենդերային հետազոտություններ
ԱնդամակցությունԲրիտանական ակադեմիա
Ալմա մատերԵյլի համալսարան, Կոլորադո քոլեջ և Կոլորադոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][5] և ֆրանսերեն
Ազդվել էG. Evelyn Hutchinson? և Գրեգորի Բեյթսոն
Պարգևներ
ՈւսուցիչԳրեյս Էվելին Փիքֆորդ[8]
Կայքegs.edu/faculty/donna-haraway/biography
 Donna Haraway Վիքիպահեստում

Դոննա Հարաուեյ (անգլերեն՝ Donna Haraway, սեպտեմբերի 6, 1944(1944-09-06)[1][2][3], Դենվեր, ԱՄՆ), ֆեմինիստական հետազոտությունների ֆակուլտետի և կալիֆորնիական Սանտա-Կրուզայի համալսարանի գիտակցության պատմության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր։ Հարաուեյը համարվում է կիբեռֆեմինիզմի և «նոր նյութապաշտության» հիմնադիրներից մեկը, ժամանակակից էպիստեմոլոգիայի, ֆեմինիստական գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների ու հետհումանիզմի կենտրոնական դեմքերից[9]։ Դոննան «Կիբորգների մանիֆեստ. գիտությունը, տեխնոլոգիան և սոցիալիստական ֆեմինիզմը 1980-ական թվականներին» Էսսեի և բազմաթիվ հոդվածների ու մենագրությունների հեղինակ էպիստեմոլոգիայի, ժամանակակից փիլիսոփայության, գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների, ինչպես նաև ֆեմինիստական և քվիրական տեսության վերաբերյալ[10]։ 1999 թվականին «Modest_Witness Second_Millennium.FemaleMan©Meets_OncoMouse™: Feminism and Technoscience» գրքի համար Հարաուեյն արժանացել է Լյուդվիգ Ֆլեքի անվան մրցանակին, որն ամեն տարի շնորհվում է գիտության և տեխնոլոգիաների բնագավառում լավագույն աշխատանքի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոննա Ջին Հարաուեյը ծնվել է 1944 թվականին Կոլորադոյի Դենվեր քաղաքում։ Հարաուեյի հայրը «Դենվեր-փոստ»-ի սպորտային լրագրող էր, իսկ մայրը՝ իռլանդացի կաթոլիկուհին, մահացել է, երբ Հարաուեյը 16 տարեկան էր։ Հարաուեյը հաճախել է Կոլորադո նահանգի Չերրի Հիլզ գյուղի Սուրբ Մարիամ ակադեմիայի միջնակարգ դպրոց և Կոլորադոյի քոլեջում անասնաբանության, փիլիսոփայության և գրականության մեջ եռակի մասնագիտացում է ունեցել։ Քոլեջից հետո Հարաուեյը տեղափոխվել է Փարիզ և ուսումնասիրել Թեյար դը Շարդենի հիմնադրամի էվոլյուցիոն փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը՝ Ֆուլբրայթի կրթաթոշակով։ 1970 թվականին նա պաշտպանել է իր կենսաբանության դոկտորական աստիճանը Եյլի համալսարանում և գրել դիսերտացիա փորձարարական կենսաբանությունում փորձերի ձևավորման գործում փոխաբերության կիրառման մասին՝ այն անվանելով «The Search for Organizing Relations: An Organismic Paradigm in Twentieth-Century Developmental Biology», որն ավելի ուշ խմբագրվել է գրքում և հրապարակվել «Crystals, Fabrics, and Fields: Metaphors of Organicism in Twentieth-Century Developmental Biology» վերնագրի ներքո[10][11]։

«Կիբորգների մանիֆեստ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Հարաուեյը հրապարակել է «Կիբորգների մանիֆեստ. գիտությունը, տեխնոլոգիան և սոցիալիստական ֆեմինիզմը 1980-ական թվականներին» էսսեն Ամերիկյան «Socialist Review» ամսագրում։ Չնայած Հարաուեյի վաղ աշխատանքների մեծ մասը կենտրոնացած էր գիտական մշակույթում ընդգծելու մասկուլինության օգտին տեղաշարժը, նա նաև մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի ֆեմինիստական հետազոտություններում։ Հարաուեյի համար մանիֆեստը պատասխանել է 1980-ական թվականներին ԱՄՆ-ում աճող պահպանողականությանը, երբ ֆեմինիստուհիները ստիպված էին հաշվի առնել իրենց դիրքորոշումը, ինչն անվանել է «գերակայության ինֆորմատիկա»[12][13]։ Կանայք այլևս չէին կարող դուրս գալ արտոնյալ բինարների հիերարխիայից, այլ խորապես սուզված էին դրա մեջ, շահագործվում էին ցանցային հեգեմոնիայով և մասնակցում էին դրան, պետք է ձևավորեին իրենց քաղաքականությունը այդ պայմաններում։

Հարաուեյի «Մանիֆեստ»-ի համաձայն՝ «ոչ մի բան չկա կանանց մեջ որպես այդպիսին, ինչը բնական կերպով կմիավորեր նրանց միասնական կատեգորիայի մեջ։ Չկա նույնիսկ այնպիսի վիճակ, ինչպիսին «կին լինելն է», որն ինքնին շատ բարդ կատեգորիա է, կառուցված է սեքսուալ և այլ սոցիալական պրակտիկաների մասին վիճահարույց գիտական դիսկուրսներից»[12]։ Կիբորգին պետք չէ կայուն, էսենցիալիստական ինքնություն, պնդել է Հարաուեյը, և ֆեմինիստները պետք է մտածեն «մտերմության» վրա հիմնված կոալիցիաներ ստեղծելու մասին, այլ ոչ թե ինքնության։ Իր փաստարկը հիմնավորելու համար Հարաուեյը վերլուծել է «women of color» ընդհանրությունը՝ առաջարկելով այն որպես մոտիկության քաղաքականության հնարավոր օրինակներից մեկը։ Օգտագործելով տեսաբան Չելա Սանդովալի կիրառած եզրույթը՝ Հարաուեյը գրել է, որ «ընդդիմության գիտակցությունը» համեմատելի է կիբորգների քաղաքականության հետ, քանի որ ինքնությունը շեշտելու փոխարեն այն ցույց է տալիս, թե ինչպես է մտերմությունն առաջանում «այլության, տարբերության և առանձնահատկության» արդյունքում[10][12]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Crystals, Fabrics, and Fields: Metaphors of Organicism in Twentieth-Century Developmental Biology, 1976. ISBN 978-0-300-01864-6
  • «Manifesto for Cyborgs: Science, Technology, and Socialist Feminism in the 1980s», Socialist Review 80 (1985): 65-108.
  • «Situated Knowledges: The Science Question in Feminism and the Privilege of Partial Perspectives», Feminist Studies 14.3 (1988): 575—599.
  • Primate Visions: Gender, Race, and Nature in the World of Modern Science, Routledge: New York and London, 1989. ISBN 978-0-415-90294-6
  • Simians, Cyborgs and Women: The Reinvention of Nature, New York: Routledge, and London: Free Association Books, 1991 (includes «A Cyborg Manifesto»). ISBN 978-0-415-90387-5
  • Modest_Witness Second_Millennium.FemaleMan©Meets_OncoMouse™: Feminism and Technoscience, New York: Routledge, 1997 (winner of the Ludwig Fleck Prize). ISBN 0-415-91245-8
  • How Like a Leaf: A Conversation with Donna J. Haraway, Thyrza Nichols Goodeve, New York: Routledge, 1999. ISBN 978-0-415-92402-3
  • The Companion Species Manifesto: Dogs, People, and Significant Otherness, Chicago: Prickly Paradigm Press, 2003. ISBN 0-9717575-8-5
  • When Species Meet, Minneapolis: University of Minnesota Press, 2007. ISBN 0-8166-5045-4
  • Staying with the Trouble: Making Kin in the Chthulucene, Durham: Duke University Press, 2016. ISBN 978-0-8223-6224-1
  • Manifestly Haraway, Minneapolis: University of Minnesota Press, 2016. ISBN 978-0-8166-5048-4
  • Making Kin not Population: Reconceiving Generations, Donna J. Haraway and Adele Clarke, Chicago: Prickly Paradigm Press, 2018. 9780996635561.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. https://www.literaturpreisgewinner.de/belletristik-international/american-book-awards#_1992
  7. http://gsas.yale.edu/news/yale-graduate-school-honors-four-alumni-wilbur-cross-medals
  8. Conniff R. House of lost worlds: dinosaurs, dynasties, and the story of life on earth — 2017. — ISBN 978-0-300-22692-8
  9. «AdMarginem - Донна Харауэй». admarginem.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 Donna Haraway(անգլ.) // Wikipedia. — 2017-07-22.
  11. Даниил Жайворонок Киборги из чрева беременного монстра: теоретические фигуры Донны Харауэй // Syg ma.
  12. 12,0 12,1 12,2 Haraway, Donna (1990). «A Cyborg Manifesto: Science, Technology, and Socialist-Feminism in the Late Twentieth Century». Simians, Cyborgs and Women: The Reinvention of Nature. Routledge. pp. 149—181. ISBN 978-0-415-90387-5
  13. Glazier, Jacob W. (2016). The Wiley Blackwell Encyclopedia of Gender and Sexuality Studies. John Wiley & Sons, Ltd. ISBN 978-1-118-66321-9. doi:10.1002/9781118663219.wbegss318/ab

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննա Հարաուեյ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դոննա Հարաուեյ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?