For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դմիտրի Պետրով.

Դմիտրի Պետրով

Դմիտրի Պետրով
ռուս.՝ Дмитрий Юрьевич Петров
Ծնվել էհուլիսի 16, 1958(1958-07-16) (66 տարեկան)
Նովոմոսկովսկ, Ուզլովսկի շրջան, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունթարգմանիչ, համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ, հեռուստահաղորդավար, Պոլիգլոտ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հինդի, պորտուգալերեն, չինարեն, ղազախերեն, չեխերեն և հունարեն
Պարգևներ
Government Prize in Culture
Կայքcenterpetrova.ru
 Dmitry Petrov Վիքիպահեստում

Դմիտրի Պետրով (հուլիսի 16, 1958(1958-07-16), Նովոմոսկովսկ, Ուզլովսկի շրջան, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պոլիգլոտ[1], համաժամանակյա թարգմանիչ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս։ 2012 թվականից ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Պոլիգլոտ» (ռուս.՝ «Полиглот») ռեալիթի-շոուի հաղորդավար-ուսուցիչն է[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Պետրովն ընդունվել է Մոսկվայի Մորիս Թորեզի անվան պետական լեզվաբանական ինստիտուտ (ներկայումս` Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան)[1]։ 2015 թվականի դրությամբ` որպես դասախոս աշխատում է այս համալսարանում[3]։

Մամուլում հրատարկված հարցազրույցներից մեկում նշվում է, որ Դմիտրի Պետրովը գիտի ավելի քան 30 լեզու[4][5]։ Պետրովն ինքը պնդում է, որ կարողանում է կարդալ 50 լեզվով, սակայն աշխատում է 8 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, չեխերեն, հունարեն և հինդի[6]։

2011 թվականի դեկտեմբերին հեռուստատեսային նոր նախագծի` «Тiлашар ENTER»-ի շրջանակներում անցկացրել է ղազախերենի ուսուցման մոտիվացնող կուրս։ Նախագիծը ստեղծվել էր Ղազախստանի Մշակույթի նախարարության լեզուների կոմիտեի պատվերով[7][8]։

2012 թվականի հունվարից սկսած` Պետրովն աշխատում է «Կուլտուրա» հեռուստաալիքում՝ որպես «Պոլիգլոտ» ուսուցողական ծրագրի հաղորդավար-ուսուցիչ։ 2016 թվականի հունիսի դրությամբ` թողարկվել է հաղորդման 8 եթերաշրջան՝ անգլերեն[9], իտալերեն[10], ֆրանսերեն[11], իսպաներեն[12], գերմաներեն[13], հինդի/ուրդու[14], պորտուգալերեն[15] և չինարեն[16] լեզուների ուսուցմամբ։ Հաղորդման բոլոր եթերաշրջանները բաց թողարկմամբ հրապարակվում են «Կուլտուրա» հեռուստաընկերության պաշտոնական կայքում։

Պետրովը օտար լեզուներով թարգմանել է ռուսական չաստուշկաները` հայհոյախոսություններով հարուստ բառապաշարով[17]։

Համաձայն մամուլի` Դմիտրի Պետրովն աշխատել է Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի հետ[18]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Պետրովն ամուսնացած է։ Կինը Անամիկա Սակսենա[4][19] անունով հնդկուհի է, որը նույնպես թարգմանիչ է։ Ունեն երեք երեխա՝ որդիները` Դեմյանը և Իլիանը, և դուստրը` Արինան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Дмитрий ПЕТРОВ». Сайт Д.И. Ермоловича. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  2. Новости культуры. Все выпуски программы «Полиглот опубликованы на официальном сайте телеканала «Россия К». Телеканал «Культура» (11 февраля 2013). Проверено 23 марта 2014.
  3. Ю. Фуколова. Синьор полиглот. Коммерсант.ru (3 марта 2014). Проверено 23 марта 2014
  4. 4,0 4,1 Ларина Ю. Многоязычник. Уникальный полиглот Дмитрий Петров начал телепроект и рассказал Юлии Лариной, как учить языки // Огонёк. — № 3 (5212). — 23.01.2012.
  5. «Открытая лекция «Проблемы изучения языка и переводческая деятельность в контексте межкультурной коммуникации»». Институт УНИК. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  6. Гарматина Ю. Педагог и полиглот Дмитрий Петров: Иностранный язык можно выучить в любом возрасте! // АиФ. — 31.10.2012.
  7. Казахский язык можно выучить за 2 недели с «Тiлашар ENTER». Новости Казахстана. Tengrinews.kz
  8. З. Давлетъярова. Глаголом по незнанию. Dialog (29 ноября 2011). Проверено 23 марта 2014
  9. ««Культура»: Полиглот. Английский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  10. ««Культура»: Полиглот. Итальянский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  11. ««Культура»: Полиглот. Французский язык». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  12. ««Культура»: Полиглот. Испанский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  13. ««Культура»: Полиглот. Немецкий язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  14. ««Культура»: Полиглот. Хинди». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  15. ««Культура»: Полиглот. Португальский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  16. ««Культура»: Полиглот. Китайский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  17. Киеня Н. Полиглот Дмитрий Петров: Килька плавает в томате, ей в томате хорошо // Известия. — 27.06.2007.
  18. Виктория Юхова (27 января 2014). «Языковой запас». Журнал «Итоги». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  19. «Свинаренко И. Анамика Саксена: хождение за три моря // Медведь. Первый Мужской журнал. — 24.02.2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Петров Д. Ю., Борейко В. Н. Магия слова. Диалог о языке и языках. — М.: ПрозаиК, 2010. — 208 с. — ISBN 978-5-91631-105-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պետրով» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դմիտրի Պետրով
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?