For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դիզայն.

Դիզայն

Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։
Էերո Սաարինեն. Բազկաթոռ «Կակաչ» (1956)

Դիզայն (անգլ. design - նախագծել, գծագրել, մտահղանալ, ինչպես նաև նախագիծ, գծանկար), տերմին է, որով նշվում է առարկայական աշխարհի նախագծման նոր եղանակը։ Երևան է եկել XX դարի սկզբին, որպես առարկայական միջավայրի տեսողական և ֆունկցիոնալ հատկությունների տարերային ձևավորմանը հակազդող միջոց։ Դիզայնը մշակում է ժամանակակից հասարակության բարդ գործունեության միջավայրը նպատակահարմար կազմակերպելու տիպային օրինակներ։ Երբեմն դիզայն է համարվում նրա բնագավառներից միայն մեկը՝ արդյունաբերական առարկաների գեղարվեստական նախագծումը։ Սակայն դիզայնը նախագծում և լուծում է սոցիալ-տեխնիկական ավելի լայն՝ արտադրության, սպառման, մարդու առարկայական միջավայրի խնդիրները։ «Դիզայն» բառն օգտագործվում է նաև նախագծման արդյունքը նշելու նպատակով (օրինակ՝ ավտոմեքենայի դիզայն)։ ICSID-ի (Արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհուրդ) 1959 թվականի առաջին գլխավոր համաժողովում միջազգային տերմին է ընդունվել «industrial design» արտահայտությունը[1]։

«Դիզայն» անգլերեն է. նշանակում է նախագծել, մտահղանալ։ Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին։ Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ։ Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ։ Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով։ Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները, դիզայներ-ճարտարագետի մասնագիտական վարպետության խնդիրները։ Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը։ Մեծ է դիզայնի դերը արդյունաբերության մեջ արտադրանքի մրցունակության ապահովման առումով։ Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները։ Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները։ Ամերիկացի գեղագետ Թոմաս Մոնրոն, օրինակ, մեր օրերում դասական արվեստների շարքում դիզայնի ոլորտ է ներառում նաև պլաստիկ վիրաբուժությունը, դիմահարդարումը, օծանելիքի պատրաստումը, խոհարարությունը, հագուստի նորաձևությունը և այլն։ Դրանց գումարվում է նաև առարկաների կիրառական նպատակահարմարության խնդիրը, որի անհրաժեշտությունը նկատել էին դեռևս Սոկրատեսը (մ. թ. ա. VI–V դարեր) և արաբ փիլիսոփա, բժիշկ Մուհամեդ Ֆարաբին (870–950 թթ.)։ Դիզայնում կարևոր են նաև գունային լուծումները։ Վոլֆգանգ Գյոթեն ժամանակին նկատել է, որ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ։ Բարձրաճաշակ առարկաների արտադրությունը պետք է փոխշահավետ լինի և՛ արտադրողի, և՛ սպառողի համար։ Միայն նախագծման, արտադրության և սոցիալական միջավայրի, սպառողի պահանջարկի, առարկայի օգտակարության և գեղեցկության հատկանիշների համակողմանի համադրմամբ արտադրանքը կարող է դառնալ առավել օգտակար և հարմարավետ։ Դիզայնի տեսական խնդիրների մշակմամբ զբաղվող կենտրոններ են ստեղծվել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում, Ուլմի գեղարվեստական նախագծման բարձրագույն դպրոցը Գերմանիայում, Արվեստների թագավորական քոլեջը Մեծ Բրիտանիայում և այլն։ Միլանում կազմակերպվում են արդյունաբերական դիզայնի ամենամյա էքսպո-ցուցահանդեսներ։ Մեծ է դիզայնի զարգացման հեռանկարը նաև Հայաստանում, որտեղ նույնպես վերջին տարիներին բացվել են դիզայնի կենտրոններ։ Դիզայնի բաժիններ են ստեղծվել Երևանի թատերարվեստի և կինոյի ինստիտուտում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում և այլուր, գործում են նաև դիզայնի մասնագիտական քոլեջներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. И. Розенсон, Основы теории дизайна, СПб, 2006 (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 380
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դիզայն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?