For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դավիթ (Միքելանջելո).

Դավիթ (Միքելանջելո)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ (այլ կիրառումներ)
Դավիթ
գերմ.՝ David և անգլ.՝ David[1]
տեսակարձան
քանդակագործՄիքելանջելո
տարի1501-1504
բարձրություն5170
լայնություն199 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ[2]
ժանրքանդակագործություն
նյութմարմար
գտնվելու վայրՖլորենցիա
հավաքածուGalleria dell'Accademia?
պատվիրատուWool Guild?
https://www.vam.ac.uk/articles/the-story-of-michelangelos-david կայք
 Michelangelo's David Վիքիպահեստում

«Դավիթ», Միքելանջելոյի մարմարյա ստեղծագործությունը, գտնվում է Ֆլորենցիայում։ Առաջին անգամ հանձնվել է հասարակության դատին Ֆլորենցիայի Սենյորայի հրապարակում, 1504 թվականի սեպտեմբերի 8-ին։ Դրանից հետո հինգմետրանոց արձանը Ֆլորենցիայի Հանրապետությունում ընկալվեց որպես խորհրդանիշ և ոչ միայն Վերածննդի գագաթնակետը, այլև մարդկային հանճարի գագաթնակետը։ Ներկայումս արձանը գտնվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում (Ֆլորենցիա

Արձանը ներկայացնում է մերկ Դավիթին՝ կենտրոնացած Գողիաթի հետ կայանալիք մարտի վրա։ Այդ թեմայում կայացել է պատկերագրական նորույթ, քանի որ Անդրեա դել Վերոկկիոն, Դոնատելլոն և Միքելանջելոյի այլ նախորդներ նախընտրել էին Դավիթին պատկերել հսկային հաղթելուց հետո՝ հրճվանքի պահին։

Երիտասարդը պատրաստվում էր ուժով իրեն գերազանցող թշնամու դեմ մարտին։ Նա հանգիստ է և կենտրոնացած, բայց նրա մկանները լարված են։ Հոնքերը սպառնալիորեն կիտած են, նրանցում զգացվում է սարսափեցնող ինչ-որ բան։ Ձախ ուսին նա գցել է պարսատիկ, որի ներքևի ծայրը բռնել է աջ ձեռքով։ Հերոսի ազատ դիրքը Կոնտրապոստի դասական օրինակ է՝ արդեն պատրաստում է մահաբեր շարժումը։

Պատմություն

Հին Կտակարանի արքայի արձանի կառուցման մասին առաջին անգամ ասվել է 15-րդ դարի կեսին, երբ բրդի առևտրականների գիլդիան (որին Ֆլորենցիայի ժողովուրդը հանձնարարել էր Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի զարդերի հսկողությունը), հանդես եկավ առաջարկով՝ տաճարը շրջապատել տասներկու հինկտակարանային անձանց խոշոր ծավալաչափի արձաններով։

1464 թվականին պատրաստ էր միայն երկու անդրի, որից մեկն արել էր Դոնատելլոն, իսկ մյուսը՝ նրա ենթավարպետ Ագոստինո Դի Դուչչոն։ Դավիթի արձանի համար Ֆլորենցիա բերվեց մարմարի հսկա մեծաբեկոր Կարարայից։ Դոնատելլոյի մահից հետո, 1466 թվականին, Ագոստինոն, հազիվ սկսած լինելով ֆիգուրի ոտքերի տաշումը, հեռացավ այդ նախագծի աշխատանքից։ Շուտով լուծարվեց նաև համաձայնագիրը նրան փոխարինելու եկած Անտոնիո Ռոսսելինիոյի հետ։

«Դավիթի» Հայացքը

16-րդ դարի սկզբին մարմարի թողնված բեկորը, որին ֆլորենտացիները անվանեցին «Հսկա», իրենից ներկայացնում էր խղճուկ տեսարան։ Ամեն տասնամյակի հետ այն անողոքաբար հալվում էր տեղումների կործանարար ազդեցությունից։ Վերջապես տաճարի խնամակալները, խորհրդակցելով Լեոնարդո դա Վինչիի և քանդակագործության այլ գիտակների հետ, արձանը ճանաչեցին պիտանի ավարտին հասցնելու համար։

Որոշ վարանումներից հետո «Դավիթի» ավարտման աշխատանքը հանձնարարվեց իր պատվախնդրությամբ հայտնի 26-ամյա քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտտիին։ Նրա հետ համաձայնագիրը կնքվեց 1501 թվականի օգոստոսի 16-ին, իսկ արդեն սեպտեմբերի 13-ին երիտասարդն անցավ աշխատանքի։ Միքելանջելոյի անտիպ բեկորից իդեալական մարդկային մարմնի ստացման պայքարը տևեց երկու տարի։

1504 թվականի հունվարի 25-ին, երբ «Դավիթի» վրա աշխատանքը մոտենում էր ավարտին, ֆլորենտացի առաջավոր նկարիչներ եկան այն գնահատելու։ Նրանցից միայն քչերը, Սանդրո Բոտիչելլիի գլխավորությամբ, առաջվա նման պնդում էին արձանի՝ տաճարի մոտ տեղադրելուն։ Մնացած խորհրդականների համար, որոնց մեջ էին նաև Ջուլիանո դա Սանգալոն, Պյերո դի Կոզիմոն և Լոնարդո դա Վինչին, գերակշռեց արձանի կրոնական նշանակությունը։ Բնության ուժերի բացասական ազդեցությունից պաշտպանելու նպատակով առաջարկվեց արձանը տեղափոխել այնտեղ, որտեղ նստում էր քաղաքային խորհուրդը՝ Լանցիի սյունասրահ։

Արձանի փոխադրումը Վեքյոյի պալատ տևեց չորս օր։ Այնտեղ «Դավիթը» փոխարինեց Դոնատելլոյի երկմետրանոց Յուդիֆն ու Օլոֆերն բրոնզե խմբին։ Իր նախատիպի նման Միքելանջելոյի ստեղծագործությունն ընդունվեց որպես Ֆլորենցիայի ժողովրդի բռնապետի դեմ ազատության համար հերոսական պայքարի ակնառու կերպար։

1873 թվականին տեղումների և քամիների վնասակար ազդեցությունից խուսափելու նպատակով արձանը տեղափոխվեց Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի սրահներից մեկը։ Նրա տեղը Սինորիայի հրապարակում 1910 թվականին զբաղեցրեց պատճեն։ 2003-2004 թվականներին Միքելանջելոյի բնօրինակը վերականգնողների կողմից մաքրվեց երկար տարիների աղտոտումներից։

Պատճեններ

«Դավիթի» կերպարի չարաշահումները ժամանակակից մշակույթում համարվում է կիտչի հայտանիշ

Հազիվ թե աշխարհում գտնվի արձան, որը կարողանա համեմատվել «Դավիթի» հետ պատճենների ու խալտուրաների թվով։ Համեմատաբար առավել հաջողված պատճենները կանգնեցված են.

Հետաքրքիր փաստեր

  • Անատոմիայի մասնագետները ուշադրություն են դարձնում այն բանին, որ գեղարվեստական արտահայտման ավելի բարձր հաջողության հասնելու նպատակով քանդակագործը գնացել է մարդկային մարմնի համաչափության աղավաղման, որն առավել նկատելի է արձանի վերևի մասում։ Գիտնականներից մեկը հաշվարկել է, որ աջ թիակի և ողնաշարի միջև բացակայում է մեկ մկան[4]։
  • Վերածնության մյուս հինկտակարանային անձանց նման «Դավիթը» թլպատված չէ, ինչը հեռանում է հուդայական ավանդույթներից[5]։ 20-րդ դարում Երուսաղեմի իշխանությունները հրաժարվեցին ֆլորենտացիներից ընդունել արձանի ծեփապատճենը, քանի որ այն պատկերում է Հրեա ազգի հերոսին՝ 16-րդ դարի իտալացու կերպարով։
  • 1991 թվականին արձանի վրա մուրճով հարձակվել է մի վանդալ, որը, նախքան պահակների բռնելը, հասցրել է պոկել մարմարի մի քանի կտոր ձախ ոտքի մատներից։

Տես նաև

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ (Միքելանջելո)» հոդվածին։
  • Դավիթ (Վերոկիո)
  • Դավիթ (Դոնատելլո)
  • Դավիթ (Բեռնինի)
  • Մեդուզայի գլխով Պերսեյը

Գրականություն

  • Anton Gill. Il Gigante: Michelangelo, Florence, and the David, 1492—1504. St. Martin’s Press, 2003. ISBN 0-312-31442-6.

Ծանոթագրություններ

  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 https://www.galleriaaccademiafirenze.it/opere/david/
  4. «Ученый не досчитался одной мышцы в спине Давида». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  5. Isaac Kalimi, Peter J. Haas. Biblical Interpretation in Judaism And Christianity. ISBN 978-0-567-02682-8. Page 198.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դավիթ (Միքելանջելո)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?