For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գործիքային քիմիա.

Գործիքային քիմիա

Գործիքային վերլուծությունը անալիտիկ քիմիայի ոլորտ է, որը հետազոտում է անալիտները՝ օգտագործելով գիտական ​​գործիքներ:

Վերլուծական գործիքի բլոկային դիագրամ, որը ցույց է տալիս գրգռումը և պատասխանի չափումը։

Սպեկտրասկոպիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպեկտրասկոպիան չափում է մոլեկուլների փոխազդեցությունը էլեկտրամագնիսական ճառագայթման հետ: Սպեկտրասկոպիան ունի բազմաթիվ տարատեսակներ, ինչպիսիք են ատոմային կլանման սպեկտրոսկոպիան, ատոմային արտանետումների սպեկտրոսկոպիան, ուլտրամանուշակագույն-տեսանելի սպեկտրոսկոպիան, ռենտգենյան ֆլյուորեսցենտային սպեկտրոսկոպիան, ինֆրակարմիր սպեկտրոսկոպիան, Ռամանի սպեկտրոսկոպիան, միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիան և ֆոտոէմիսիոն սպեկտրոսկոպիան:

Միջուկային սպեկտրասկոպիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային սպեկտրոսկոպիայի մեթոդները օգտագործում են միջուկի և նյութի հատկությունները, հատկապես նյութի տեղական կառուցվածքը ուսումնասիրելու համար: Ընդհանուր մեթոդները ներառում են միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիան (NMR), Մոսբաուերի սպեկտրասկոպիան (MBS) և շեղված անկյունային հարաբերակցությունը (PAC):

Զանգվածային սպեկտրամետրիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային սպեկտրամետրիան չափում է մոլեկուլների զանգված-լիցք հարաբերակցությունը՝ օգտագործելով էլեկտրական և մագնիսական դաշտերը: Գոյություն ունեն իոնացման մի քանի եղանակներ՝ էլեկտրոնների իոնացում, քիմիական իոնացում, արագ ատոմային ռմբակոծում, լազերային իոնացում և այլն։ Նաև զանգվածային սպեկտրամետրիան դասակարգվում է ըստ զանգվածային անալիզատորների մոտեցումների՝ մագնիսական հատված, քառաբևեռ զանգվածի անալիզատոր, քառաբևեռ իոնային ծուղակ, Ֆուրիեի փոխակերպման իոնային ցիկլոտրոնային ռեզոնանս և այլն:

Բյուրեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղագրությունը տեխնիկա է, որը բնութագրում է նյութերի քիմիական կառուցվածքը ատոմային մակարդակում՝ վերլուծելով էլեկտրամագնիսական ճառագայթման դիֆրակցիոն օրինաչափությունները կամ նյութի ատոմների կողմից շեղված մասնիկները: Առավել հաճախ օգտագործվում են ռենտգենյան ճառագայթները: Չմշակված տվյալների հիման վրա կարելի է որոշել ատոմների հարաբերական տեղաբաշխումը տարածության մեջ:

Էլեկտրաքիմիական վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրավերլուծական մեթոդները չափում են էլեկտրական պոտենցիալը վոլտներով կամ էլեկտրական հոսանքը ամպերով անալիտ պարունակող էլեկտրաքիմիական բջիջում։[1][2] Երեք հիմնական կատեգորիաներն են՝ պոտենցիոմետրիան (չափում է էլեկտրոդի պոտենցիալների տարբերությունը), կուլոմետրիա (չափում և բջջի հոսանքը ժամանակի ընթացքում) և վոլտամետրիա (բջջի հոսանքը չափում է պոտենցիալի փոփոխման ժամանակ)։

Ջերմային վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալորաչափական և ջերմաչափական վերլուծությունը չափում է նյութի և ջերմության փոխազդեցությունը:

Տարանջատումը նյութերի խառնուրդների բարդությունը նվազեցնելու համար է: Քրոմատագրաֆիան և էլեկտրաֆորեզը այս գործընթացները իրականաղնող մեթոդներն են։

Հիբրիդային տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեխնիկայի համակցությունները առաջացնում են «հիբրիդային» կամ «հիֆենացված» մեթոդները[3][4][5][6][7]։ Այսօր մի քանի օրինակներ օգտագործվում են, իսկ նոր հիբրիդային մեթոդը դեռ մշակման փուլում է:

Հիֆենացված տարանջատման մեթոդը վերաբերում է երկու կամ ավելի տեխնիկայի համակցմանը` քիմիական նյութերը լուծույթներից առանձնացնելու և դրանք հայտնաբերելու համար: Ամենից հաճախ, մյուս տեխնիկան քրոմատոգրաֆիայի ինչ-որ ձև է: Հիֆենացված մեթոդը լայնորեն կիրառվում է քիմիայում և կենսաքիմիայում։

Հիֆենացված տեխնիկայի օրինակներ են՝

  • Գազային քրոմատագրություն-զանգվածային սպեկտրամետրիա (GC-MS)
  • Հեղուկ քրոմատագրություն-զանգվածային սպեկտրամետրիա (LC-MS)
  • Հեղուկ քրոմատագրություն-ինֆրակարմիր սպեկտրասկոպիա (LC-IR)
  • Բարձր արդյունավետության հեղուկ քրոմատարաֆիա կամ էլեկտրասփրեյ իոնացման զանգվածային սպեկտրամետրիա (HPLC/ESI-MS)
  • Քրոմատագրաֆիա-դիոդային զանգվածի հայտնաբերում (LC-DAD)
  • Մազանոթային էլեկտրաֆորեզ-զանգվածային սպեկտրամետրիա (CE-MS)
  • Մազանոթային էլեկտրաֆորեզ-ուլտրամանուշակագույն-տեսանելի սպեկտրասկոպիա (CE-UV)
  • Իոնային շարժունակության սպեկտրամետրիա–զանգվածային սպեկտրամետրիա
  • Պրոլատ տրոխոիդային զանգվածային սպեկտրամետր

Մոլեկուլների, կենսաբանական բջիջների, կենսաբանական հյուսվածքների և նանոնյութերի վիզուալացումը շատ կարևոր և գրավիչ մոտեցում է վերլուծական գիտության մեջ: Նաև այլ ավանդական վերլուծական գործիքների հետ հիբրիդացումը հեղափոխություն է վերլուծական գիտության մեջ: Մանրադիտակը կարելի է դասակարգել երեք տարբեր տիպերի՝ օպտիկական մանրադիտակ, էլեկտրոնային մանրադիտակ և սկանավորող զոնդի մանրադիտակ: Վերջերս այս ոլորտը արագորեն զարգանում է համակարգչային և տեսախցիկների արդյունաբերության արագ զարգացման պատճառով:

Լաբորատորիա չիպի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք սարքեր են, որոնք միավորում են մի քանի լաբորատոր ֆունկցիաներ մեկ չիպի վրա և րոնք ի վիճակի են կառավարել հեղուկի չափազանց փոքր ծավալները մինչև պիկոլիտրներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bard, A.J.; Faulkner, L.R. Electrochemical Methods: Fundamentals and Applications. New York: John Wiley & Sons, 2nd Edition, 2000.
  2. Skoog, D.A.; West, D.M.; Holler, F.J. Fundamentals of Analytical Chemistry New York: Saunders College Publishing, 5th Edition, 1988.
  3. Wilkins CL (1983). «Hyphenated techniques for analysis of complex organic mixtures». Science. 222 (4621): 291–6. Bibcode:1983Sci...222..291W. doi:10.1126/science.6353577. PMID 6353577.
  4. Holt RM, Newman MJ, Pullen FS, Richards DS, Swanson AG (1997). «High-performance liquid chromatography/NMR spectrometry/mass spectrometry: further advances in hyphenated technology». Journal of Mass Spectrometry. 32 (1): 64–70. Bibcode:1997JMSp...32...64H. doi:10.1002/(SICI)1096-9888(199701)32:1<64::AID-JMS450>3.0.CO;2-7. PMID 9008869.
  5. Ellis LA, Roberts DJ (1997). «Chromatographic and hyphenated methods for elemental speciation analysis in environmental media». Journal of Chromatography A. 774 (1–2): 3–19. doi:10.1016/S0021-9673(97)00325-7. PMID 9253184.
  6. Guetens G, De Boeck G, Wood M, Maes RA, Eggermont AA, Highley MS, van Oosterom AT, de Bruijn EA, Tjaden UR (2002). «Hyphenated techniques in anticancer drug monitoring. I. Capillary gas chromatography-mass spectrometry». Journal of Chromatography A. 976 (1–2): 229–38. doi:10.1016/S0021-9673(02)01228-1. PMID 12462614.
  7. Guetens G, De Boeck G, Highley MS, Wood M, Maes RA, Eggermont AA, Hanauske A, de Bruijn EA, Tjaden UR (2002). «Hyphenated techniques in anticancer drug monitoring. II. Liquid chromatography-mass spectrometry and capillary electrophoresis-mass spectrometry». Journal of Chromatography A. 976 (1–2): 239–47. doi:10.1016/S0021-9673(02)01227-X. PMID 12462615.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գործիքային քիմիա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?